hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2016Թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Փաստաթղթերն ընդունվում են ս/թ օգոստոսի 10-ից հոկտեմբերի 1-ը ՀԱԱՀ 2-րդ մասնաշենքի 430 սենյակում:
Մանրամասների համար դիմել ՀԱԱՀ-ի հեռակա ուսուցման դեպարտամենտ (ք. Երևան, Տերյան 74, 2-րդ մասնաշենք, 430 սենյակ, հեռ. 56-23-25):

W Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա
W Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիա, գենետիկա և կենսատեխնոլոգիա
W Ագրոէկոլոգիա
W Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա
W Բույսերի պաշտպանություն
W Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն
W Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում
W Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
W Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա
W Կաթի և կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա
W Կաշվի և մորթու արտադրության տեխնոլոգիա
W Մսի և մսամթերքի տեխնոլոգիա
W Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա
W Կենսագործունեության անվտանգություն
W Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում
W Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ
W Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացիա և ավտոմատացում
W Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ
Հողաշինարարություն, հողային կադաստր
Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում
Ագրոբիզնես
Ֆինանսներ (ըստ ոլորտի)
Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)
Ապահովագրական գործ
Ագրոէկոնոմիկա և սննդարդյունաբերության էկոնոմիկա
Ագրարային քաղաքականություն, խորհրդատվություն և տեղեկատվություն, մասնագիտությունների գծով:

ՀԱԱՀ հեռակա ուսուցման դեպարտամենտում ուսուցումը կատարվում է միայն վճարովի համակարգում:
Դիմորդներն ըստ մասնագիտությունների քննություններ են հանձնում հետևյալ առարկաներից.

ա) Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա, ագրոէկոլոգիա, բույսերի պաշտպանություն, գյուղատնտեսական կենդանիների սելեկցիա, գենետիկա և կենսատեխնոլոգիա, պաշտպանված գրունտի տեխնոլոգիա, անասնաբուժական սանիտարական փորձաքննություն - մրցութային քննություններ` մաթեմատիկա կամ կենսաբանություն (գրավոր, հանձնելը պարտադիր է) և կենսաբանություն** կամ քիմիա**, ոչ մրցութային քննություն` հայոց լեզու*:
բ) Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում - մրցութային քննություններ` մաթեմատիկա կամ ֆիզիկա (գրավոր, հանձնելը պարտադիր է) և քիմիա** կամ կենսաբանություն**, ոչ մրցութային քննություն` հայոց լեզու*:
գ) Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն, մսի և մսամթերքի տեխնոլոգիա, պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա, հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա, կաթի, կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա, կաշվի և մորթու արտադրության տեխնոլոգիա, գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում - մրցութային քննություններ` մաթեմատիկա (գրավոր, հանձնելը պարտադիր է) և քիմիա** կամ ֆիզիկա**, ոչ մրցութային քննություն` հայոց լեզու*:
դ) Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ, գյուղատնտեսության էլեկտրիֆիկացիա և ավտոմատացում, հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, հողաշինարարություն, հողային կադաստր, կենսագործունեության անվտանգություն, փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում - մրցութային քննություններ` մաթեմատիկա (գրավոր, հանձնելը պարտադիր է) և ֆիզիկա**, ոչ մրցութային քննություն` հայոց լեզու*:
ե) Ֆինանսներ (ըստ ոլորտի), հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի), ապահովագրական գործ, ագրոբիզնես - մրցութային քննություններ` մաթեմատիկա (գրավոր), հայոց լեզու (գրավոր), օտար լեզու (գրավոր):
զ) Ագրոէկոնոմիկա և սննդարդյունաբերության էկոնոմիկա, ագրարային քաղաքականություն, խորհրդատվություն և տեղեկատվություն - մրցութային քննություններ` մաթեմատիկա (գրավոր), օտար լեզու**, ոչ մրցութային քննություն` հայոց լեզու*:

Ծանոթություն - W  նշանով մասնագիտությունների դիմորդները կարող են ընդունվելառանց ընդունելության քննությունների, որպես մրցութային առարկաների գնահատականներ հայտագրելով ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի նշված առարկաների քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:
♦ նշված մասնագիտությունների գծով դիմորդները պարտադիր հանձնում են մեկ միասնական քննություն «մաթեմատիկա» առարկայից, իսկ «հայոց լեզու» և «օտար լեզու» առարկաների գնահատականները հայտագրում են ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի նշված առարկաների քննությունների գնահատականը:
Այն դիմորդներն, ովքեր իրենց ցանկությամբ կհանձնեն տվյալ մասնագիտության մրցութային առարկան, կօգտվեն առաջնահերթ ընդունվելու արտոնությունից:
* հայոց լեզվի (ոչ մրցութային քննություն) գնահատականը փոխանցվում է ատեստատից,
** նշված առարկաներից քննություն հանձնողները մրցույթով ընդունվում են առաջին հերթին:

Դիմորդի ցանկությամբ, ատեստատում վերը նշված քննական գնահատականը կարող է չհաշվել որպես ընդունելության քննական գնահատական, այդ դեպքում դիմորդին կարտոնվի քննությունների հանձնման իրավունք, ընդ որում, երբ դիմորդն ստանում է ավելի բարձր գնահատական հաշվի է առնվում այդ հանձնած քննության արդյունքը, ցածր միավոր ստանալու դեպքում հաշվի է առնվում միջնակարգ կրթության ատեստատի տարեկան կամ պետական ավարտական քննության փոխանցված գնահատականը:
Միջնակարգ կրթության վկայականում հայոց լեզվից գնահատական չունեցող դիմորդները հայոց լեզվի փոխարեն քննություն են հանձնում ռուսաց լեզվից` գրավոր, իսկ նաև ռուսաց լեզվից գնահատական չունեցողները` որևէ օտար լեզվից` գրավոր:
Հանրապետության բուհերի ցերեկային բաժինների 2015-2016թթ. ընդունելության միասնական քննությունները հաջողությամբ հանձնած, սակայն տարբեր պատճառներով բուհերի ցերեկային բաժինները չընդունված դիմորդները կարող են ընդունվել ՀԱԱՀ-ի հեռակա ուսուցման դեպարտամենտ` հանձնած քննությունների արդյունքների հիման վրա կամ մասնակցելու ընդունելության քննություններին (քննությանը) գնահատականը բարձրացնելու նպատակով: Ընդունելության յուրաքանչյուր քննության համար, դիմորդը համալսարանի դրամարկղ է մուծում 1500 դրամ, որն անկախ քննությանը մասնակցելուց կամ արդյունքից, հետ չի վերադարձվում:

Ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնած դիմորդներից մրցույթից դուրս ընդունվում են`

  • առաջին և երկրորդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնախմբի եզրակացության համաձայն տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զին ծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության կողմից տրված վկայականների,
  • Առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:

Ընդունելությունը կատարվում է հետևյալ կարգախմբերով` առանձին-առանձին.
ա) Նպատակային կարգով ընդունվողներ (սահմանված տեղերում ըստ մարզերի): Այս կարգախմբում մրցույթից դուրս մնացած դիմորդները մասնակցում են ընդհանուր մրցույթին:
բ) Ընդհանուր մրցույթ (մնացած տեղերում):

Յուրաքանչյուր կարգախմբում ընդունելությունը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ` մրցույթից դուրս ընդունվում են «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված կատեգորիայի դիմորդները, մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականությամբ առավելություն է տրվում`
ա) ընտրած կամ հարակից մասնագիտությամբ աշխատող դիմորդներին (ցանկը որոշում է ՀԱԱՀ-ի ընդունող հանձնաժողովը) և զինվորական ծառայությունից զորացրվածները,
բ) նախորդ տարիների մեդալակիրներին,
գ) հանրապետական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
դ) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,
ե) դպրոցի ավարտական պետական քննություններից առավելագույն ցուցանիշ ունեցող դիմորդներին,
զ) տվյալ մասնագիտությանը համապատասխան, միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդը:

Դիմորդները ընդունող հանձնաժողովին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում (ըստ ՀԱԱՀ-ում հաստատված միասնական ձևի),
  • կրթության մասին վկայականի բնագիրը,
  • 6 լուսանկար (3x4 սմ չափսի),
  • քաղվածք աշխատանքային գրքույկից (գյուղացիական և կոլեկտիվ տնտեսություններում աշխատողները ներկայացնում են տեղեկանք գյուղական համայնքից),
  • նպատակային տեղերում ընդունվող դիմորդները ներկայացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տրված համապատասխան գործուղման ձև,
  • լրացուցիչ տեղեկանքներ (տեղեկանք` 1-ին և 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զին.ծառայող ծնողի զոհվելու մասին, հանրապետական կամ միջազգային օլիմպիադաներին մասնակցելու մասին փաստաթուղթ),
  • դիմորդներն անձնագիրն ու զին.գրքույկը (տեղեկանք զին. կոմիսարիատից` ժամկետային ծառայության անցնելու մասին) ներկայացնում են անձամբ:
 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10