hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Ուզո՞ւմ եք սովորել Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է 3 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) ուսումը 1 կիսամյակով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի ուսանողները (բացի առաջին և ավարտական կուրսերից)՝ հետևյալ մասնագիտությունների գծով.


1. Հաշվապահություն - Accounting
2. Տնտեսագիտություն - Economics
3. Ֆինանսներ - Finance
4. Կառավարում - Management
5. Շուկայաբանություն - Marketing
6. Մեքենաշինություն - Mechanical engineering
7. Որակի կառավարում - Quality management
Առարկայական ցանկին (բակալավրիատ) ծանոթանալու համար այցելեք՝ http://www.ua.pt/ensino/PageCourses.aspx?c=1 
Մրցույթին կարող են մասնակցել նաև ՀԱԱՀ-ի ասպիրանտները և հայցորդները բացի ավարտական կուրսից՝ հետևյալ մասնագիտությունների գծով.
1. Հաշվապահություն - Accounting
2. Բիզնես և տնտեսագիտություն - Business and economics
3. Բնապահպանական գիտություններ և ճարտարագիտություն - Environmental sciences and engineering
4. Սննդագիտություն և տեխնոլոգիա - Food science and technology and nutrition
5. Շուկայաբանություն և ռազմավարություն - Marketing and strategy
6. Մեքենաշինություն - Mechanical engineering
7. Հողերի պահպանության ռազմավարություն - Soil protection strategies
8. Բուսական կենսազանգվածի արժեաճեցման տեխնոլոգիաներ - Technologies of valorization of vegetal biomass
Առարկայական ցանկին (ասպիրանտուրա) ծանոթանալու համար այցելեք՝
http://www.ua.pt/ensino/PageCourses.aspx?c=3 ։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին` նամակի դաշտում նշելով Student outgoing from ANAU to Aveiro, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ.
• Անձնագրի պատճեն
• Ուսումնառության պայմանագիր - Learning agreement
• Անգլերենով ակադեմիական տեղեկանք - Transcript of records (բակալավրիատի ուսանողների համար) և/կամ դիպլոմ և դիպլոմի ներդիր (ասպիրանտուրայի ուսանողների համար)
• Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ (հայերեն)
• Ինքնակենսագրություն
• Մոտիվացիոն նամակ` անգլերենով
• Ապացույց ՀԱԱՀ-ում ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից (հայերեն)
• Անգլերենի կամ պորտուգալերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B1 մակարդակ)
• Հետազոտական պլան (միայն ասպիրանտների և հայցորդների համար)՝ ստորագրված գիտական ղեկավարի կողմից։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018 թվականի սեպտեմբերի 27-ը:
Ավեիրուի համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք՝ http://www.ua.pt/ , http://www.ua.pt/gri/students ։
Դիմումների ընդունումից հետո ՀԱԱՀ-ում կկազմակերպվի հարցազրույց և կկատարվի նախնական ընտրություն։ Նախնական ընտրության արդյունքում առաջադրված ուսանողներն էլեկտրոնային փոստով ծանուցում կստանան Ավեիրուի համալսարանի կողմից, որից հետո պետք է լրացնեն դիմում հայտը և վերբեռնեն պահանջված փաստաթղթերը Ավեիրուի համալսարանի միջազգային ուսանողների առցանց հայտադիմումի հարթակ մինչև 2018թ. նոյեմբերի 15-ը։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը՝ 820 եվրոյի սահմանում, ինչպես նաև տրամադրում է ամսական 800 եվրո կրթաթոշակ: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 144 սենյակ, Լուսինե Թովմասյանին) կամ գրել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին:

 

Job announcement

Միջազգային համաժողով

Միջազգային համաժողով

2019թ. հունվարի 29-31-ը ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը Թեհրանում նախատեսում է իրականացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել համաժողովի քարտուղարությանը:
ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը կհոգա այն անձանց կեցության ծախսերը, ում հոդվածները կարժանանան համաժողովի քարտուղարության հավանությանը:
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
www.icciri.ir/en կայքէջից:

...

Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱԱՀ-ում մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը, որը ֆինասավորվելու է նորվեգական «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից:
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենտիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են՝

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10