hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Խաղողի այգիների կադաստրի ծրագրով հնարավոր կլինի կանխատեսել յուրաքանչյուր սորտից սպասվող բերքը 

Հայաստանում վերջին տարիներին գինեգործությունն ակտիվ զարգանում է, հիմնականում կարմիր սորտերի մեծ պահանջարկ կա։ 2016 թվականին մեր երկրում արտադրվել է 7 միլիոն լիտր գինի, 2017-ին՝ 2 միլիոն լիտրով ավելի։ Մեծ պահանջարկը պայմանավորված է ինչպես արտահանման ծավալների, այնպես էլ ներքին շուկայում սպառման ավելացմամբ։

Ոլորտում թիրախավորված քաղաքականություն իրականացնելու, խաղողի մթերման և վերամշակման ծավալների վերաբերյալ ստույգ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով Խաղողի այգիների տնկարկների կադաստրի հիմնման ծրագիրն է մեկնարկում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ ծրագրի նպատակն է բացահայտել, թե որ շրջաններում քանի հեկտար խաղողի այգիներ կան, ովքեր են այգիների օգտատերերը, խաղողի ինչ սորտեր են աճեցվում։ «Ծրագիրը բաղկացած է երեք փուլից։ Առաջին փուլում մենք պետք է ձեռք բերենք արբանյակային նկարներ, որպեսզի բացահայտենք խաղողագործությամբ զբաղվող բոլոր շրջաններն ու տարածքները, թե քանի հեկտար խաղողի այգիներ ունենք։ Սահմանում ենք տալու տնկարկներին, թվային տեղեկատվություն ենք հավաքագրելու, թե քանի հեկտար ու ինչ սորտեր ունենք, ոռոգման ինչ համակարգ է ներդրված։ Սա երկրորդ փուլն է, որի ընթացքում տեղեկատվությունը հավաքագրելու ենք արդեն ֆերմերներից։ Պետք է հասկանանք, թե ում են վաճառում արտադրած խաղողը, որպեսզի կարողանանք նաև կեղծարարության դեմ պայքարել, քանի որ արդեն հստակ պատկեր կունենանք, թե տարեկան, օրինակ, քանի տոննա «Արենի» ենք արտադրում և մթերում»,-ասաց Զարուհի Մուրադյանը։ Ըստ որոշակի աղբյուրների՝ Հայաստանն ունի խաղողի 500 էնդեմիկ սորտ, սակայն ներկայում օգտագործում է 15 սորտ։
Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ ծրագրի իրագործումը, որը նվազագույնը երեք տարի կպահանջի, նախարարությանը նաև հնարավորություն կտա հետագայում ապահովագրման ու սուբսիդավորման թիրախավորված ծրագրեր իրականացնել՝ հստակ պատկեր տալով խաղող մթերող ու վերամշակող ընկերությունների ու ֆերմերների մասին։ Գերատեսչությունը նաև կկարողանա կանխատեսում կատարել սպասվող բերքի վերաբերյալ` չնայած, որ Հայաստանում արտադրվող խաղողի 80 տոկոսն ավանդաբար կոնյակագործության մեջ է օգտագործվում։ «Մարտին արդեն կհայտարարենք տենդեր և մարտի վերջին կսկսենք աշխատանքները։ Երկարատև գործընթաց է, կարծում եմ, 3 տարի պետք կլինի, որ կադաստրի ամբողջ համակարգը ներդնենք»,-հավելեց Զարուհի Մուրադյանը։
Զարուհի Մուրադյանը նկատեց, որ չնայած բոլոր երկրները, որտեղ գինեգործությունը զարգացած է, իրականացնում են կադաստրի հիմնման ծրագիրը, այնուամենայնիվ, այն սպեցիֆիկ ընթացք է ունենում։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության(GIZ) աջակցությամբ Պորտուգալիայից մասնագետ են հրավիրել, ով այդ համակարգն արդեն ներդրել է Պորտուգալիայում, Վրաստանում ու Մոլդովայում։

Աղբյուրը՝ 1-in.am

 

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում 

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում (Բուլղարիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Վերոնշյալ համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ-ի 2 ուսանող։ Նրանց կտրամադրվի ամսական 800 եվրո կրթաթոշակ և 275 եվրո գումար`

...

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10