hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի պրոբլեմային լաբորատորիա

Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի պրոբլեմային լաբորատորիաՄշակովի բույսերի և նրանց վայրի ազգակից աբորիգեն ներկայացուցիչների պահպանման և արդյունավետ օգտագործելու գաղափարներն էին տարիներ շարունակ մտատանջում պրոֆեսոր Պ. Ղանդիլյանին, որը ոգևորված Վավիլովի, Գրոսսգեյմի, Թումանյանի և այլոց դեռևս 1930թ-ական թվականներից սկսած հետազոտություններով, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում 1981թ. կազմակերպեց և մինչև իր կյանքի վերջը` 2001թ ղեկավարեց «Մշակովի բույսերի և նրանց վայրի ազգակիցների գենոֆոնդի ուսումնասիրման լաբորատորիան»: Նա շատ արագ կարողացավ իր շուրջը հավաքել այդ գործով ոգեշնչված երիտասարդ մասնագետների (Ժ. Շաքարյան, Մ. Հարությունյան, Հ. Մարտիրոսյան, Մ. Հովհաննիսյան, Ա. Ավագյան, Ի. Ավագյան, Հ. Մաթևոսյան, Հ. Միրզոյան, Հ. Խաչատրյան, Լ. Մկրտչյան, Ա. Մելիքյան), որոնցից յուրաքանչյուրին հանձնարարվեց զբաղվել որոշակի խումբ մշակաբույսերի վայրի ազգակիցներով: 2001թ.-ից մինչև 2011թ., լաբորատորիան ղեկավարել է գյուղ. գիտ. դոկտոր պրոֆեսոր Մ.Ա. Գյուլխասյանը, իսկ 2011թ.-ից մինչն օրս՝ գյուղ, գիտ, դոկտոր, պրոֆեսոր Ա.Շ. Մելիքյանը:

Յուրաքանչյուր տարի միասնական արշավախմբային այցելությունները Հայաստանի գրեթե բոլոր մարզերով, բնակատեղիներով, հսկայական նյութ հավաքեցին, որոնք հետագայում մանրակրկիտ լաբորատոր ուսումնասիրությունների էին ենթարկվում, ճշտվում էր հավաքված բույսերի տաքսոնոմիական կարգը, տարածման արեալը, կենսաբանական, բջջաբանական և մորֆոլոգիական ուսումնասիրության ենթարկվում, իսկ սերմերը երկարատև պահպանության դրվում, որը հետագայում տարածաշրջանում Բույսերի առաջին գենբանկի ստեղծման հիմքը դարձավ: Նրանցից շատերը, հատկապես վայրի հացազգիները, հետագայում օգտագործվեցին սելեկցիայում: Ներկայումս լաբորատորիայի ex situ սերմային հավաքածուում (գենբանկում) կան 5400-ից ավելի նմուշներ, որոնցից 2650-ը վայրի տեսակներ են, մնացածը արտասահմանյան գիտական կենտրոններց ստացված և հայկական տեղական (աբորիգեն) սորտեր և սորտպոպուլացիաներ, լաբորատորիայում ստացված ամֆիդիպլոիդներ են: Պահպանվում է նաև տարբեր բույսերի հերբարիումային 1400 թերթ:

Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի պրոբլեմային լաբորատորիաԼաբորատորիայի գիտաշխատող-ների կողմից բուծվել և շրջանացվել են աշնանացան ցորենի «Ոսկե-հասկ», գարու «Արարատի-7», ցորենաշորայի «Սիս-1», հաճարի «Արփի» և «Արևիկ», աշորայի «Սյունիք-1» սորտերը: Այժմ շարունակվում են աշխատանքները մի շարք նոր հեռանկարային գծերի ստացման ուղղությամբ: Շատ սերտ են լաբորատորիայի գիտական կապերը միջազգային կազմակերպությունների (FAO, GIZ, IPGRI /Բիովերսիթի Ինտերնեյշնլ/, GEF, ICARDA, CIMMYT, Svalbard Global Seed Vault (Նորվեգիա), VIR, ինչպես նաև ՌԴ Նովոսիբիրսկի բջջաբանության և գենետիկայի ինստիտուտ, Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի (ք. Նիտրա)) հետ, որոնց և տեղական տարբեր կառույցների ֆինանսավորմամբ հրատարակվում են գիտական ժողովածուներ, միջազգային համաժողովներում ներկայացվում են կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, կազմակերպվում են արշավախմբային և այլ հետազոտություններ:

Այժմ լաբորատորիայի աշխատանքների կենտրոնում շարունակում են մնալ մշակովի բույսերի (հացազգի, բանջարային, պտղահատապտղային, արոմատիկ բույսեր և դեղաբույսեր) և դրանց վայրի ազգակից ներկայացուցիչների պահպանման և արդյունավետ օգտագործման խնդիրները: Շարունակվում են դրանց տեսակային բազմազանության գենետիկական հիմքի ուսումնասիրությունները, սերմնային բանկի հարստացումը, տվյալների էլեկտրոնային բազայի ստեղծումը և վայրի տեսակների գենոֆոնդի օգտագործմամբ նոր, արժեքավոր սորտերի բուծումը: Լաբորատորիան նաև գիտական կադրերի պատրաստման դարբնոց է, որտեղ իրականացված գիտահետազոտական աշխատանքներով պաշտպանվել են դոկտորական և թեկնածուական բազմաթիվ թեզեր:

Այժմ լաբորատորիայում ակտիվ գիտական աշխատանքներ են տանում, գյուղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա.Մելիքյանը, որը նաև ԲԳՌ ճակնդեղի գծով համակարգողն է, գիտությունների թեկնածուներ` դոցենտ Հ. Մարտիրոսյանը, առաջատար գիտաաշխատող, կ.գ.թ. Մ. Հարությունյանը, գիտաշխատողներ գ.գ.թ. Հ. Տերտերյանը, գ.գ.թ. Ս. Գրիգորյանը, գ.գ.թ. Ն. Գասպարյանը, Մ. Հովհաննիսյանը, Լ. Ավետիսյանը, Տ. Ալոյանը, Լ. Պետրոսյանը:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I-ին մասնաշենք, 210 սենյակ
Հեռ. +374 (10) 56 38 40

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10