hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Էկոլոգիայի եվ օրգանական գյուղատնտեսության պրոբլեմային լաբորատորիա

Էկոլոգիայի և օրգանական գյուղա-տնտեսության պրոբլեմային լաբորատորիան հիմնադրվել է 2009թ-ին, որի համար բազա է հանդիսացել 2005թ-ին գործող էկոլոգիական հիմնախնդիրների պրոբլեմային լաբորա-տորիան: Հիմնադրման օրվանից մինչև 2009թ. լաբորատորիան ղեկավարել է պրոֆեսոր Է.Մ.Հայրապետյանը: 2010թ-ից ղեկավարում է գ.գ.դ., պրոֆեսոր Մ.Հ.Գալստյանը: Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության պրոբլեմային լաբորատորիան իր առջև խնդիր է դրել հանրապետության տարբեր հողակլիմայական պայմաններում և հատկապես տեխնածին աղտոտված գոտիներում դաշտային փորձերի և լաբորատոր հետազոտությունների հիման վրա մշակելու և արտադրությանը առաջարկելու էկոլոգիապես մաքուր սննդամթերքի ստացման նորագույն տեխնոլոգիաներ:
Այժմ լաբորատորիայի գործունեությունը իրականացնում են 10 գիտաշ-խատողներ, ովքեր իրենց արտադրական և գիտական կարողություններով նպաստում են լաբորատորիայի առջև դրված հիմնախնդիրների կարգավորմանը:

Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության պրոբլեմային լաբորատորիայի հետազոտությունների արդյունքներով առաջարկվում է.
Հանրապետության տեխնածին աղտոտված հողատարածքներում (Վանաձորի, Ալավերդու, Նոյեմբերյանի, Հրազդանի, Արարատի, Կապանի, Քաջարանի, Ագարակի լեռնա-մետալուրգիական կոմբինատների և ցեմենտի գործարանների հարակից տարածքներ) գյուղատնտեսական մշակաբույսերի պա-րարտացումը իրականացնել բնական հանքային հումքատեսակներ ցեոլիտի կամ հրաբխային խարամի կամ բենտոնիտի 6-9 տ/հա և օրգանական պարարտանյութ համարվող կենսահումուսի 6-8 տ/հա չափաքանակների կիրառմամբ, որի դեպքում ստացված եգիպտացորենի, կարտոֆիլի և բանջար բոստանային մշակաբույսերի բարձր բերքի մեջ տոքսիկ նյութերի պարունակությունը նվազում է 2,6-6,9 անգամ իսկ սննդամթերքը լրիվ համապատասխանում է էկոլոգիա տոքսիկոլոգիական նորմատիվներին և համարվում է էկոլոգիապես անվտանգ սննդամթերք:
Էկոլոգիայի և օրգանական գյուղա-տնտեսության պրոբլեմային լաբորատորիան համագործակցում է Ֆրեզնոյի, Նյուջերսի համալսարանների (ԱՄՆ), Վարշավայի ագրարային համալսարանի (Լեհաստան), Հոլանդիայի ջրային հիմնահարցերի կառա-վարման գիտական կենտրոնի, Հարավային Կովկասի Չոր և կիսաչոր բնապահպանության և ագրոկենսաբազմազանության պահպանմանն ուղղված տարածա-շրջանային կենտրոնների հետ:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I-ին մասնաշենք, 315 սենյակ
Հեռ. +374 (10) 56 20 01, ներքին՝ 3-34

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10