hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Գյուղատնտեսական կենդանիների գենետիկայի և կերակրման պրոբլեմային լաբորատորիա

Հիմնադրվել է 2005թ. պրոֆեսոր Յու.Գ. Մարմարյանի ղեկավարությամբ: Հիմնա-կան նպատակը գյուղատնտեսական կենդանիների բուծման, սելեկցիայի, կերակրման և գենետիկական հե-տազոտությունների իրականացումը, հա-մակարգումը և արտադրության համար համապատասխան առաջարկությունների մշակումն է:
Լաբորատորիայի գիտնականները իրականացնում են գիտա-արտադրական տեխնոլոգիական, կենսաքիմիական և գենետիկական հետազոտություններ տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղերում:
Գիտական թեման ուղղված է բուծման հնարքների կիրառմամբ էապես նպաստել ցանկալի հատկանիշներով օժտված տավարի եռացեղ կենդանիների խմբաքանակների ստեղծմանը և ընտրասերման պարամետրերի սահմանմանը: Շարունակվում են կովկասյան գորշ, ջերսեյ, շվից, հոլշտին և ֆլեկվեյ ցեղերի «մաքուր բուծմամբ» և տրամախաչմամբ բարձր կաթնատու սինթետիկ պոպուլյացիաների ստեղծման գործընթացը:

Ծրագրի շրջանակներում իրականցվում է բազմապտղությամբ օժտված ոչխարների ընտրություն և դրանցով հոտի համալրում, ընտրության ցուցանիշներից են մաքիների զույգատվության հաճախականությունը, սեռացանկության գալու ինտենսիվությունը և բեղմնավորման ունակությունը: Բազմա-պտուղ մաքիներից ընտրվելում և աճեցվում են խոյացուներ: Մսի արտադրության ծավալների ավելացումը կատարվելու է գառնատվության ավելացման և մատղաշի (գառների և ուլերի) նորմալ աճեցման հաշվին:

Հիմնադրվելու է ոչխարների արհեստական սերմնավորելու գործընթացը:
Շարունակվում է այծերի կլանողական տրամախաչման աշխատանքները, միևնույն ժամանակ ներկրված տեղական վերարտադրության այծերը բուծվում են նաև «մաքուր բուծման» եղանակով: Տրամախաչումից ստացված բարձր սերունդների խառնածինները կաթնային մթերատվությամբ 2-3 անգամ գերազանցում են տեղական այծամայրերին:
Ուսումնասիրվում է տարբեր ցեղերի այծերի և խառնածինների իմունային բջիջների կողմից գլյուտամինի յուրացման ինտենսիվությունը, գլուտամինազ և ադենոզինդեզամինազ ֆերմենտների ակտիվությունները in vitro փորձերում հորմոնների ազդեցության ներքո: Ստացված արդյունքները հնարավորություն կտան համեմատել մթերատվության տարբեր ուղղության այծերի ցեղերի իմունային համակարգի հորմոնալ կարգավորման աստիճանը և դրա նշանակությունը աճի և զարգացման գործընթացներում:
Ուսումնասիրվում է ՀՀ էնդեմիկ գենետիկական ռեսուրսների հիման վրա ստեղծված ոչխարների տարբեր ցեղերի և տիպերի գենոտիպերը` արյան համակարգերի և խմբերի, սպիտակուցների և ԴՆԹ-ի բազմաձևության, կարիոտիպերի և սատելիտային ԴՆԹ-ի մակարդակներով, ստացված արդյունքները որպես գենետիակական մարկերներ (նշադիրներ) օգտագործել ոչխարների հետ տարվող սելեկցիոն աշխատանքներում: Շարունակվում են նաև պոլիմորֆ սպիտակուցների ուսումնասիրությունները: Համալիր աշխատանքները նվիրված են նաև Հայաստանում առաջին անգամ կաթնային ուղղության այծերի նոր տիպի ստեղծմանը:
2007-2015 թթ. ընթացքում կատարված գիտահետազոտական ուսումնա-սիրությունների արդյունքները հրապարակվել են 63 աշխատություններ միջազգային և հանրապետական ամսագրերում, որոնց մի մասը զեկուցվել է տարբեր գիտաժողովներում: Հետազոտություններում ընդգրկված են նաև երիտասարդ մասնագետներ: Ստացված նյութերի արդյունքներով պաշտպանվել և պաշտպանության են նախապատրաստվում թեկնածու-ական և դոկտորական ատենախոսություններ:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, III-րդ մասնաշենք
Հեռ. +374 (10) 52 15 65, ներքին՝3 67

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10