hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Պեստիցիդների սինթեզի և բույսերի պաշտպանության պրոբլեմային լաբորատորիա


Հիմնադրվել է 1962թ. համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս, գիտությունների վաստակավոր գործիչ Վ.Վ. Դովլաթյանի կողմից, ում շնորհիվ Հայաստանում սկիզբ է դրվել սինթետիկ օրգանական քիմիայի նոր ուղղությանը` բույսերի պաշտպա-նության նոր քիմիական միջոցների մշակմանը: Նրա ղեկավարությամբ լաբորատորիայում ստացված միացությունների շարքում հայտնաբերվել են նոր բարձր ակտիվությամբ օժտված հերբիցիդներ, ֆունգիցիդներ, աճախթանիչներ: Դրանցից մի շարք պեստիցիդներ` ֆենագոնը, կրոտիլինը, մեթազինը, սուլֆազինը, տրիսուրոնը, սուրամը, անտիգորը ներդրվել են գուղատնտեսության մեջ: Վ.Վ. Դովլաթյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 3 դոկտորական և 34 թեկնածուական ատենախոսություն:

2006թ-ից լաբորատորիան ղեկավարում է քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս Ա.Փ. Ենգոյանը: Նա ոչ միայն շարունակում է լաբորատորիայի ավանդական հետազոտությունները, կապված ազոտ, ծծումբ և թթվածին պարունակող հետերոցիկլիկ համակարգերի ֆունկցիոնալացման հետ, այլ նաև ձեռնամուխ է եղել զարգացնել երկու նոր ուղղություններ.

  1. Երկու և երեք հետերոցիկլիկ օղակների համադրությամբ չկոնդենսված և կոնդենսված նոր համակարգերի սինթեզ, դրանց շարքերում երկու պեստիցիդային հատկություններով օժտված միացությունների հայտնաբերում:
  2. Նպատակային սինթեզներ «Կանաչ քիմիայի» սկզբունքների հիման վրա, որը նախատեսում է պինդ ֆազում կամ ջրային լուծույթում բարձր ելքերով ընթացող ռեակցիաների մշակում, էներգակիրների և թափոնների նվազեցում, սինթեզվող նյութերի (պեստիցիդների) արագ քայքայում շրջակա միջավայրում և այլն:









Այս ուղղություններով լաբորատորիան արդեն հասել է հաջողությունների, նշված նոր համակարգերում ստացվել են միաժամանակ ֆունգիցիդային և աճակարգավորիչ բարձր ակտիվություններով օժտված տասնյակից ավելի պատրաստուկներ, որոնցից մի մասը անցնում է դաշտային փորձարկումներ: Վերջին 2010-2015 թթ. ընթացքում կատարված գիտահետազոտական ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել կամ զեկուցվել են 55 աշխատությունների ձևով միջազգային և հանրապետական ամսագրերում, միջազգային գիտաժողովներում, ստացվել են 4 արտոնագրեր:

Լաբորատորիան համագործակցում է հետևյալ հանրապետական և միջազգային գիտական կենտրոնների հետ.

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրության կենտրոն, ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, ՌԴ ԳԱ քիմիական ֆիզիկայի պրոբլեմների ինստիտուտ, ԱՄՆ Կալիֆորնիայի Մոլեկուլային բժշկության ինստիտուտ, Լեհաստանի Քիմիական նյութերի կառավարման կենտրոն, Չեխական Հանրապետության Բռնո քաղաքի Մասարիկի համալսարան:

Միջազգային դրամաշնորհներ.

  • ES “COPERNICUS”-2” “Pesticides” (Contract No.ICA 2-2000-10002)
  • International Science and Technology Center, (Project A-370)
  • UNIDO “Cleaner Production”
  • UNIDO “Environmentally Sustainable Management of PCBs and Other POPs Waste, Technical Assistance for POPs in the Republic of Armenia”
  • “Armenian and UNEP Partnership Initiative for Sound Managment of Chemical and Implementation of SAICM in Armenia”
  • NATO “Science for peace”: “Inventory, Monitoring and Analysis of Obsolete Pesticides in Armenia for Environment Sound Disposal”
  • "Management of Chemical Substunces in the Republic of Armenia " EU (Poland)
  • UNIDO "Minamata Convention Mercury Inventory in the Republic of Armenia"
Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I մասնաշենք, 408 սենյակ
Հեռ. +374 (10) 567079
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10