hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ ՀԱԱՀ ուսանողների համար:
Կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ի ուսանողներից երկուսին հնարավորություն կընձեռվի 2017-2018 ուս. տարվա 2-րդ կիսամյակում (4 ամսով) սովորելու Շեցինի համալսարանում (Լեհաստան):

Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության, տնտեսագիտության, ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետների բակալավրիատի 2, 3, 4-րդ կուրսերի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Ուսանողին կտրամադրվի ամսական 750 եվրո կրթաթոշակ և 360 եվրո` ճանապարհածախսը հոգալու համար: Իսկ ապահովագրության և վիզայի ծախսերը պետք է հոգա մասնակիցը:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի 10-ը:
Մրցույթին մասնակցելու համար ուսանողները պետք է ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտի համապատասխան համակարգողին հանձնեն ստորև նշված փաստաթղթերը, իսկ դրանց էլեկտրոնային տարբերակներն ուղարկեն Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլ. հասցեին:
Փաստաթղթերի ամբողջական փաթեթ ներկայացրած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի, և ՀԱԱՀ-ում կկատարվի մասնակիցների նախնական ընտրություն: Նախնական ընտրությունից հետո ընդունող համալսարանի կողմից կկատարվի կրթաթոշակակրի վերջնական ընտրություն, որի ժամանակ բացի նախնական ընտրության արդյունքներից հաշվի կառնվեն ուսանողի ՄՈԳ-ը, մոտիվացիան, լեզվի իմացությունը, իսկ ասպիրանտների/հայցորդների դեպքում նաև համապատասխան թեմայով հետաքրքրված ղեկավարի առկայությունը:
Շեցինի համալսարանի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ համալսարանի պաշտոնական կայքէջից. http://www.english.usz.edu.pl/ :
Մրցույթի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք` 145 սենյակ) Ալլա Ալեքսանյանին:

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10