hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Պարենային ապրանքների գները Հայաստանում հունվարին ավելացել են 5%–ով

Հայաստանում պարենային ապրանքների գները 2016 թ.–ի հունվարին, 2015 թ.–ի դեկտեմբերի համեմատ, ավելացել են 5 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։ Պարենային ապրանքների գների աճի վրա ազդել է ձվի՝ 8.3%, մրգի՝ 8.5%, բանջա-րեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 31.5% գնաճը: ԱՎԾ–ի տվյալներով` բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. հուն-վարին, 2015թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 9.2%, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ`31.5% գնաճ:

Այսպես, 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է գլուխ սոխի` 1.6%, սնկի` 3.3%, կարտոֆիլի` 5.3%, ճակնդեղի` 6.0%, կաղամբի` 19.7%, վարունգի` 27.6%, գազարի` 28.4%, բողկի`42.5%, սմբուկի` 48.2%, լոլիկի` 48.3%, կանաչ պղպեղի՝ 1.7 անգամ, խառը կանաչեղենի` 1.8 անգամ, կանաչ սոխի 1.9 անգամ գնաճ։
Մրգի ապրանքախմբում 2016թ. հունվարին, 2015թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 19.9% գնանկում, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ` 8.5% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել է ադամաթզի` 10.3%, նռան` 13.0%, խնձորի` 15.3%, կիտրոնի՝ 17.0%, խաղողի`17.3%, մանդարինի`18.7%, տանձի` 19.7%, արքայանարնջի 44.1% գնաճը:
Մայրաքաղաքում արձանագրվել է մրգի 6.7% գնաճ: 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 22.9%:
Ձվի հանրապետական միջին գինը 2016թ. հունվարին, 2015թ. հունվարի համեմատ, նվազել է 16.9%- ով, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 8.3% գնաճ Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2016թ. հունվարին, 2015թ. հունվարի համեմատ, գրանցվել է 8.7% գնանկում, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ`0.6% գնաճ:

Աղբյուր՝ arka.am

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10