hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Կենսաքիմիայի, մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոն

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝
Վարդանյան Ալբերտ Վիրաբի

Կենսաքիմիայի ամբիոնը ստեղծվել է 1928 թվին: Առաջին վարիչը եղել է Վ.Ա. Կամենցևը, այնուհետև երկար տարիներ ամբիոնը ղեկավարել են ակադեմիկոսներ Ա. Իոաննիսյանը, Հ. Բունիաթյանը, Ա. Բաբայանը, պրոֆեսորներ Լ. Դավթյանը, Մ. Գասպարյանը, Գ. Քամալյանը: Մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնը հիմնադրվել է 1929թվին: 2013 թ. կենսաքիմիայի ամբիոնը միավորվել է մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնի հետ: Միավորումից հետո մինչ օրս ամբիոնի վարիչի պաշտոնակատարը պրոֆեսոր Ա.Վ.Վարդանյանն է:
Ամբիոնի և նյութափոխանակութ-յան պրոբլեմային լաբորատորիայի գիտահետազոտական աշխա-տանքները երկար տարիներ ուղղված են եղել գյուղատնտե-սական կենդանիների և բույսերի աճի ու զարգացման վրա կենսա-բանական ակտիվ ամինների (Էթանոլամին, ացետիլէթանոլամին և այլն) և հանքային տարրերի բնական աղբյուրների ունեցած ազդեցության ուսումնասիրմանը:
Ամբիոնի կողմից լույս են տեսել կենսաքիմիային վերաբերող 2 դասագիրք, ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ և բրոշյուրներ: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերի շնորհիվ առաջին անգամ հայերեն տպագրվել են մանրէակենսաբանության 4 և վիրուսաբանության 3 դասագրքեր, 3 մենագրություն, ուսումնական ձեռնարկներ: Ամբիոնն իր գոյության ողջ ընթացում ակտիվորեն մասնակցել է միջազգային գիտաժողովների և ներկայացրել 150 գիտական զեկուցում, հրատարակել է 650 գիտական հոդված, ստացել բազմաթիվ հեղինակային վկայականներ:
Ամբիոնի աշխատակիցները բազմիցս մասնակցել են կենսաքիմիական միջազգային կոնգրեսներին, ինչպես նաև FEBS-ի (եվրոպական կենսա-քիմիկոսների ընկերություն), ISN-ի (համաշխարհային նեյրոքիմիկոսների ընկերություն), ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ կազմակերպված կենսաքիմիական գիտաժողովներին: 1963 թվից ամբիոնին կից գործող հակաբիոտիկների պրոբլեմային լաբորատորիայի հիմնական ձեռք-բերումներից առաջին անգամ Հայաստանում հետազոտման շճա-բանական եղանակով խոշոր եղջերավորների բրուցելյոզի բացա-հայտումը, ինչպես նաև խոշոր և մանր եղջերավորների բրուցելյոզի հարուցիչների առանձնացումը, դրանց համաճարակաբանության ուսումնասիրումը, հորթերի լեպտոսպիրոզ, գառների պարշա և ոչխարների ստաֆիլակոկային հիվանդությունների բացահայտումը:
Ամբիոնի գիտնականները հետազոտություններ են իրականացրել նաև կաթնաթթվային բակտերիաների տեղական ցեղերի, մածունի միկրոֆլորայի և տեղական ու մի քանի այլ տեսակի պանիրների մանրէակենսաբանական պրոցեսների, թեյի սնկի կուլտուրալ հեղուկի բազմակողմանի և խորը ուսումնասիրման ուղղություններով: Ամբիոնի դոցենտ Ս.Ս. Ավագյանը մշակել է ախտահանիչ և ինակտիվացնող պատրաստուկների հայտնաբերման ու ախտահանության որակի ստուգման նոր եղանակ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Վարդանյան Ալբերտ Վիրաբի

  1. Քամալյան Ռոմիկ Գուրգենի- գ.դ. պրոֆեսոր
  2. Մարմարյան Գայանե Յուրիի- գ.դ. դոցենտ
  3. Հարությունյան Հասմիկ Դրաստամատի - գ.թ. դոցենտ
  4. Հարությունյան Արթուր Մհերի - գ.թ. դոցենտ
  5. Ավագյան Սարգիս Սինոդի - գ.թ. դոցենտ
  6. Մարտիրոսյան Ռաֆիկ Զալիբեկի - գ.թ. դոցենտ
  7. Ավագյան Արամ Ջահանի - գ.թ. դոցենտ
  8. Ավագյան Լուսինե Սարգսի - ասիստենտ
  9. Յարալյան Գոհար Սերգեյի - ասիստենտ
  10. Մովսիսյան Անահիտ Լենդրուշի - 1-ին կարգի լաբորանտ
  11. Բաբայան Նազելի Գրիշի - 1-ին կարգի լաբորանտ
  12. Մաթոսյան Կարինե Սասունի - 1-ին կարգի լաբորանտ
  13. Ալեքսանյան Տաթևիկ Վարդգեսի - 2-րդ կարգի լաբորանտ
  14. Ժամկոչյան Սվետլանա Գևորգի - 2-րդ կարգի լաբորանտ
  15. Ղազարյան Անահիտ Հակոբի - լաբորանտ


Դասավանդվող առարկաները
«Կենսաքիմիա», «Կլինիկական կենսաքիմիա», «Անասնաբուժական մանրէակենսաբանություն և իմունաբանություն», «Անասնաբուժական վիրուսաբանություն», «Սանիտարական մանրէակենսաբանություն», «Մանրէակենսաբանություն», «Կաթի և կաթնամթերքի մանրէակենսա-բանություն», «Մսի և մսամթերքի մանրէակենսաբանություն», «Կաշվի և մորթու մանրէակենսաբանություն», «Մանկական և ֆունկցիոնալ սննդի մանրէակենսաբանություն», «Ձկան և ձկնամթերքների մանրէակենսա-բանություն», «Գինու և գինեմթերքների մանրէակենսաբանություն», «Հացի և հացամթերքների մանրէակենսաբանություն», «Պահածոյա-մթերքների մանրէակենսաբանություն», «Մանրէակենսաբանության հիմունքներ»:

pdf_logo

2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:


Հետադարձ կապ
ՀԱԱՀ, 3; 5-րդ մասնաշենք, 306; 401 սենյակ
Հեռ. (37410) 52 05 85; 52-69-16; ներքին՝ 2-26; 3-85

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10