hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոն

Ամբիոնի վարիչ՝ 
Գրիգորյան Նշան Խաչատուրի

2013թ. ՀԱԱՀ-ի անասնաբուժական բժշկագիտության և անասնա-բուծական ֆակուլտետի ամբիոններում կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում ձևավորվեցին նոր ամբիոններ, այդ թվում Մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոնը:
Տարիներ շարունակ ամբիոնի դասախոսները զբաղվել են գիտական ու հետազոտական լուրջ գործունեությամբ. համակողմանիորեն ուսումնա-սիրվել են գոմեշի տարբեր օրգան-համակարգերի համեմատական անատոմիան, Կովկասյան գորշ ցեղի, այնուհետև` Երևանյան և Լեգհորն ցեղի հավերի մորֆոլոգիան, համալիրների պայմաններում տավարի մատղաշի շարժողական օրգանների անատոմիական փոփոխությունները, իսկ հետագայում հայկական կիսակոպտաբուրդ ոչխարի ցեղի` Արագածի և Մարտունու տիպերի ոչխարների անատոմիան:
Արժեքավոր հետազոտություններ են կատարվել շան բնական ստամոքսահյութի ֆիզիոլոգիական, կենսաքիմիական հատկությունների որոշման ուղղությամբ, պարզաբանվել են հյութի կենսաբանական ու բուժման նշանակությունը և կիրառման ուղվվածությունը:
Հետազոտվել են միկրոտարրերի ֆիզիոլոգիական և ախտաբանական ազդեցությունը կենդանիների օրգանիզմի վրա: ՈՒսումնասիրվել են մոլիբդենի, կոբալտի, պղնձի, կենսաբանական և մեծ դոզանների ազդեցությունները օրգան-համակարգերի ֆունկցիաների վրա:
Ամբիոնի դասախոսների ուժերով տարիների ընթացքում հրատա-րակվել են դասագրքեր, ուսումնա-կան ձեռնարկներ, եռալեզու անա-տոմիական բառարան, հազարա-վոր գիտական հոդվածներ, մեթոդական ցուցումներ, ինչպես նաև թարգմանվել են բազում դասագրքեր:
Վերջին տարիներին պրոֆ. Մ.Ս. Գրիգորյանի ղեկավարությամբ ամբիոնի դասախոսները, ասպիրանտները հետազոտել են գյուղատնտեսական կենդանիների և թռչունների հարմարողականությունը, բնական դիմացկունությունը տարբեր կերակրման և պահվածքի պայմաններում` օնտոգենեզի ընթացքում: Արդյունավետ հետազոտություններ են կատարվել ոչխարների տարբեր ցեղերի վրա, մշակվել են ադապտացիայի մեխանիզմները նախալեռնային և լեռնային գոտիներում: Այդ հետազոտությունների արդյունքները բազմիցս զեկուցվել և հրատարակվել են հանրապետական և արտասահմանյան միջազգային հանդեսներում և գիտաժողովներում:
Կատարված գիտական աշխա-տանքների համար պրոֆ. Մ.Ս. Գրիգորյանը պարգևատրվել է պատվոգրերով, Աշխատանքային կարմիր դրոշի, երկու «Պատվո նշան» շքանշաններով, Անանիա Շիրակացու մեդալով:
Ամբիոնին կից գործող գիտաուսումնական թանգարանը եզակի է շատ պետությունների նմանատիպ թանգարանների շարքում: Այնտեղ ցուցադրված են 4000-ից ավելի տարբեր օրգանհամակարգերին վերաբերող եզակի ցուցանմուշներ՝ կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների կմախքներ, խրտվիլակներ, ներքին օրգաններ, տարբեր բնույթի բնածին շեղումներ և հետաքրքրություն ներկայացնող այլ դիտակտիվ նյութեր:
Շուրջ 87 տարիների ընթացքում հավաքագրված ծավալուն նյութերը, որպես անգնահատելի արժեք ներկայացված են թանգարանային բազմաթիվ և բազմաբնույթ ցուցանմուշների տեսքով. կենդանա-տեսակների, ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների կմախքներ (360 հատ), խրտվիլակներ (250 հատ), բոլոր օրգան-համակարգերին վերաբերող տարբեր բնույթի բազմաթիվ պատրաստուկներ (1385 հատ), յուրահատուկ անոմալիաներ (25 հատ), ֆորմալինի լուծույթներում սևեռված կենդանիների, թռչունների դիակներ, դիակամասեր, առանձին օրգաններ (1500 հատ), մուլյաժներ (150 հատ), հնագիտական նմուշներ (50 հատ), ախտաբանաանատոմիական պատրաստուկներ (250 հատ):
Անատոմիական գիտաուսումնական թանգարանն այսօր էլ իր ցուցանմուշների քանակով և որակով առաջիններից է նախկին ԽՍՀՄ նմանատիպ թանգարանների շարքում՝ գերազանցելով անգամ Մոսկվայի Կ. Սկրյաբինի անվան Անասնաբուժական բժշկագիտության և կենսա-տեխնոլոգիական համալսարանի նմանատիպ անատոմիական թանգա-րանին:
Թանգարանն իր հյուրընկալ դռներն է բացում ոչ միայն ՀԱԱՀ ուսանողների, այլև Երևան քաղաքի ու ՀՀ տարբեր մարզերի բազմաթիվ դպրոցների աշակերտների, կենսա-բանական ուղղվածություն ունե-ցող այլ բուհերի ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների, հայցորդների, ինչպես նաև համալսարան այցելած պատվիրա-կությունների և հյուրերի առջև, որոնքիրենց երախտիքի խոսքն են թողնում թանգարանի գրառումների մատյանում` բարձր գնահատելով ինչպես ամբիոնի, այնպես էլ ՀԱԱՀ-ի գործունեությունը:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ` Գրիգորյան Նշան Խաչատուրի - ան.գ.դ., պրոֆեսոր

    1. Թադևոսյան Լաուրա Գավրիլի- կենս.գիտ.դոկտոր, պրոֆեսոր
    2. Մխիթարյան Ռազմիկ Սարգսի - կենս.գիտ.դոկտոր, պրոֆեսոր
    3. Կոբելյան Սուրիկ Խաչիկի - ան.գիտ.դոկտոր, դոցենտ
    4. Գևորգյան Սուսաննա Վահանի - ան.գիտ.թեկն., դոցենտ
    5. Միրզոյան Մարգարիտա Գառնիկի - կենս.գիտ. դոցենտ
    6. Գրիգորյան Աշխեն Գրիգորի - ան.գիտ.թեկն., դոցենտ
    7. Աղաջանյան Աննա Գեյիմի - ան.գիտ.թեկն., դոցենտ
    8. Վարդանյան Լիաննա Վալտերի - ան.գիտ.թեկն., դոցենտ
    9. Ադամյան Աստղիկ Ժորայի - 1-ին կարգի մասնագետ, ասիստենտ
    10. Մկրտչյան Սարգիս Գարիկի - ան.գիտ.թեկն., 1-ին կարգի մասնագետ
    11. Կարախանյան Հասմիկ Վլադիմիրի - 1-ին կարգի լաբորանտ
    12. Ռշտունի Նաիրա Դերենիկի - 1-ին կարգի լաբորանտ
    13. Ստեփանյան Անահիտ Արկադիի - 1-ին կարգի լաբորանտ
    14. Գևորգյան Մարիետա Վլադիմիրի - 1-ին կարգի լաբորանտ, ասիստենտ
    15. Խաչատրյան Անուշ Բախշիի - 2-րդ կարգի լաբորանտ
    16. Սարգսյան Սեդա Մաթևոսի - 2-րդ կարգի լաբորանտ
    17. Պողոսյան Գայանե Արիստակեսի - գ.գ.թ., ասիստենտ, թանգարանի վարիչ
    18. Ղազարյան Նինել Գագիկի - 1-ին կարգի մասնագետ (թանգարան)

    Դասավանդվող առարկաները

    «Ընտանի կենդանիների անատոմիա», «Բջջաբանություն, սաղմնա-բանություն, հյուսվածաբանություն», «Գյուղկենդանիների ֆիզիոլոգիա», «Ախտաբանական ֆիզիոլոգիա», «Ախտաբանական անատոմիա», «Հերձում և դատաանասնաբուժական փորձաքննություն», «Ռադիո-կենսաբանություն», «Գյուղ.ռադիոէկոլոգիա»:

    pdf_logo

    2015-2016 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

    Հետադարձ կապ
    ՀԱԱՀ, IV մասնաշենք, 301 
    Հեռ. (37410) 52-36-78, ներքին` 3-72,
    E-mail: 

     

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
    3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
    Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

    ...

    Ուշադրություն

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
    Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
    Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

    ...
    Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
    ԱԳՐՈԼՈՒՐ

    Իրադարձությունների օրացույց

    Դեկտեմբեր 2016
    Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
    27 28 29 30 1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31

    Գրանցվեք նորությունների համար

    10