hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Մոսկվայի Կ.Ի.Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիայի և Կ.Ա.Տիմիրյազևի անվան Ռուսաստանի պետական ագրարային համալսարանի երևանյան մասնաճյուղեր

Տնօրեն` տ.գ.դ., պրոֆեսոր
Սարգսյան Հենրիկ Մուշեղի

«Կ.Ի.Սկրյաբինի անվան Մոսկվայի անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա» /ՄԱԲԿՊԱ/ և «Կ.Ա. Տիմիրյազևի անվան Ռուսաստանի պետական ագրարային համալսարան» /ՌՊԱՀ/ երևանյան մասնաճյուղերը բացվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունների համատեղ որոշման համաձայն (լիցենզիա N 0003673, սերիա 90П01 առ 14.11. 2011թ.): Մասնաճյուղերի բացումը կխթանի կրթական գործընթացի հետագա ինտեգրմանը ԱՊՀ երկրներում:

Մասնաճյուղերը գործում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բազայի հիման վրա: Հայաստանի Հանրապետության Կառավարության 25.02.2010 թ. № 171-Ա որոշման համաձայն Հայաստանի պետական ագրարային համալսարանը համատեղ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնում է նշված մասնաճյուղերին ուսումնական լաբորատորիաներ, լսրաններ և օժանդակ տարածքներ ուսումնական գործընթացը կազմակերպելու համար:

Դաշնային պետական բյուջետային կրթական հաստատությունների երևանյան մասնաճյու-ղերը` «Կ.Ի.Սկրյաբինի անվան Մոսկվայի անասնա-բուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա» (ՄԱԲԿՊԱ) և «Կ.Ա.Տիմիրյազևի անվան Ռուսաստանի պետական ագրարային համալսարան» (ՌՊԱՀ) հայտարարում են 2015-2016 ուս.տարվա ընդունելություն առկա ուսուցման հետևյալ մասնագիտությունների գծով.

  • 35.03.06 - Ագրոինժեներիա (մասնագիտացումը – Տեխնիկական համակարգերը ագրոբիզնեսում), բակալավրի որակավորմամբ (ՌՊԱՀ)
  • 35.03.01 – Անասնաբուժություն, դիպլոմավորված մասնագետ որակավորմամբ (ՄԱԲԿՊԱ)
  • 36.03.01 – Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն, բակալավրի որակավորմամբ (ՄԱԲԿՊԱ)

«Անասնաբուժություն» և «Անասնաբուժական սանիտարական փորձա-քննություն» մասնագիտությունների համար ընդունելության քննություններն են` կենսաբանություն, ռուսաց լեզու և մաթեմատիկա: Ագրոինժեներիա (մասնագիտացումը – Տեխնիկական համակարգերը ագրոբիզնեսում) մասնագիտության համար ընդունելության քննություններն են` մաթեմատիկա, ֆիզիկա և ռուսաց լեզու: ՄՊՔ հանձնող դիմորդներն ազատվում են ընդունելության քննություններից (Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն):

Ուսուցումն անցկացվում է ռուսերեն լեզվով:
Ավարտողները ստանում են ՌԴ պետական նմուշի դիպլոմներ:

Մրցույթն անցկացվում է ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա: Տարբեր պայմանների դեպքում հաշվի են առնվում ատեստատի և միջին մասնագիտական կրթության դիպլոմի գնահատականները:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները ստանում են զորակոչման տարկետում:

Դիմումների ընդունելությունը կկատարվի 2015 թ. հունիսի 20-ից մինչև հուլիսի 24-ը ժամանակահատվածում:

Ընդունելության ժամանակ դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

  1. հաստատված ձևով դիմում ՄԱԲԿՊԱ-ի և ՌՊԱՀ-ի ռեկտորների անունով,
  2. միջին /լրիվ/ կրթության (ատեստատ) կամ միջին մասնագիտական կրթության վերաբերյալ փաստաթուղթ,
  3. 8 լուսանկար (3х4 սմ չափերի),
  4. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զին.գրքույկ, ծննդյան վկայական կամ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, տրված ՀՀ Ոստիկանության ծառայության կողմից, փախստականի վկայական և բնակության վայրի մասին տեղեկանք),
  5. զին.ծառայության վերաբերյալ փաստաթուղթ (զին.գրքույկ կամ րանցման վկայական,
  6. դիպլոմ միջազգային և հանրապետական մրցույթներում (օլիմպիադաներում) մասնակցության վերաբերյալ:

Դիմորդները, ովքեր ունեն հատուկ կարգավիճակ ներկայացնում են նաև հետևյալ փաստաթղթերը.

  1. մինչև 23 տարեկան կորցրած ծնողի խնամքի վերաբերյալ փաստաթուղթ,
  2. զինվորական ծառայության ժամանակ մահացած զինծառայողի մահվան վկայականը, զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամության վերաբերյալ փաստաթուղթ,
  3. 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամության և մինչև 18 տարեկան բնածին հաշմանդամի մասին փաստաթուղթ:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևայլ հասցեով.
0009, ք.Երևան, Տերյան, 74,
ՀԱԱՀ,1-ին մասնաշենք, 128 սենյակ,
հեռ. (37410)52-38-94,
էլ.փոստ` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10