hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համար առավել էական է 1999 թվականից Գերմանիայի Դաշնության Վայհեն-շտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ նախ միջհամալսարանական, այնուհետև միջպետական (2002 թվականից) համագործակցության պայմանագրերի շրջանակներում իրականացվող համատեղ մագիստրոսական կրթական ծրագիրը՝ «Ագրարային մենեջմենթ» («Ագրարային էկոնոմիկա և կառավարում») մասնագիտության գծով:
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի համալսարանի շուրջ 10 մագիստրանտ մեկ կիսամյակ արտադրական պրակտիկա են անցնում Գերմանիայի Դաշնության Բավարական մարզի ագրոպարենային համակարգի ամենատարբեր ընկերություններում ու ֆերմերային տնտեսություններում: Նրանց գրեթե կեսը մրցութային կարգով ընտրվում և ուսումը շարունակում են գործընկեր համալսարանում, մյուսները վերադառնում են Երևան՝ ուսումը շարունակելու տեղում:
2013 թվականին Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի նշված մագիստրոսական միջազգային ծրագրի լավագույն գործընկեր համալսարաններ են ճանաչվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և Ուկրաինայի Սումիի համալսարանը: Նշված համալսարաններում «Ագրարային մենեջմենթ» կրթական ծրագրով ուսուցումը 2011 թվականից կազմակերպվում է նաև գերմաներեն լեզվով:

Անցած 17 տարիների ընթացքում համատեղ մագիստրոսական ծրագիրն ավարտել են շուրջ 150 մագիստրոսներ: Եվ առանց բացա-ռության բոլորն էլ այսօր աշխա-տում են՝ հիմնականում հանրա-պետության և արտերկրի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպություններում ու ընկերություններում, նաև Վայհեն-շտեֆան-Թրիսդորֆի և Հայաս-տանի ազգային ագրարային համալսարաններում: Համալսարանը սերտորեն համագործակցում է Ռուսաստանի Դաշնության առաջատար ագրարային համալսարանների հետ: 2010 թվականից ագրարային համալսարանի բազայի վրա Երևանում գործում են Մոսկվայի Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիաների ակադեմիայի, Մոսկվայի Գորյաչկինի անվան ագրարային ինժեներական համալսարանի մասնաճյուղերը: Սերտ է համագործակցությունը ՌԴ Տիմիրյազևի անվան պետական ագրարային համալսարանի հետ:
Համագործակցության ամենատարբեր ծրագրեր են իրականացվում նաև Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Էստոնիայի, Ղազախստանի, Տաջիկստանի և այլ երկրների ագրարային համալսարանների հետ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2000 թվականից աշխարհի 250 ագրարային առաջատար համալսարանների ասոցիացիայի լիիրավ անդամ է, ակտիվորեն մասնակցում և հետևում է ագրարային կրթության ոլորտում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ու զարգացումներին:
Այսօր կրթության ասպարեզում գլխավոր իրադարձությունը շուրջ 15 առաջ սկսված և մինչ օրս շարունակվող բարեփոխումներն են, որոնք նախանշված են Բոլոնիայի հռչակագրով և ունեն գլխավոր նպատակ. Եվրոպական միասնական կրթական տարածքի ձևավորում, ուսանողների ազատ տեղաշարժի հնարավորություն և աշխատաշուկայում շրջանավարտների մրցունակության ապահովում:



 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10