hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

1990-ականների սկզբին հայտնի պատճառներով ծանր վիճակում հայտնվեցին հատկապես գյուղա-տնտեսական նախկին երկու բուհերը: Ակադեմիայի կազմա-վորման պահին 17 մասնագիտու-թյունների գծով ուսանողների ընդհանուր թիվը կազմում էր շուրջ 2200: Այժմ համալսարանի առկա ուսուցման 7 ֆակուլտետներում 30 մասնագիտությունների գծով սովորում է շուրջ 3068, հեռակա ուսուցման դեպարտամենտի 22 մասնագիտությունների գծով` շուրջ 5478 ուսանող: Մագիստրա-տուրայում սովորում է 384-ից ավելի մագիստրանտ: Համալսարանում ուսումնահետազոտական աշխատանքներ է կատարում ավելի քան 110 ասպիրանտ: Համալսարանի կազմում, որպես կառուցվածքային ստորաբաժանումներ, գործում են հանրակրթական ծրագրերի կենտրոն-հենակետային վարժարանն ու միջին մասնագիտական ծրագրերի կենտրոն-պետական քոլեջը:
2000 թվականից համալսարանում գործում է ագրոբիզնեսի հայ-ամերիկյան բարձրագույն դպրոցը: Համալսարանը մասնաճյուղեր ունի Սիսիանում և Վանաձորում, իսկ 2009 թ. հունվարից գործում է նաև Ստեփանակերտի մասնաճյուղը, որը 2015թ. ՀՀ կառավարության որոշմամբ տեղափոխվեց Շուշի:
Վերջին տարիներին համալսարանը մեծ զարգացում է ապրել, հասել է նշանակալից հաջողությունների, ունի բարձր վարկանիշ ինչպես ԱՊՀ տարածքի ագրարային համալսարանների, այնպես էլ արտերկրի ագրարային շատ բուհերի շրջանում:
Հանրապետության ագրոպարենային համակարգի բարձրակարգ մասնագետների պահանջարկը լիովին բավարարելու նպատակով վերջին 10-15 տարիների ընթացքում համալսարանում հիմնվեցին նոր մասնագիտություններ: Համալսարանի զարգացման համար անչափ կարևորվում են միջազգային համագործակցության ծրագրերը: Իրականացվել և շարունակում են իրականացվել 25-ից ավելի կրթական, գիտական և խորհրդատվական ծրագրեր, որոնց շրջանակներում հնարավոր դարձավ հանրապետության երեք առաջատար բուհերի շարքում, որպես առաջիններից մեկը, սկսել և իրագործել կրթական բարեփոխումները, վերանայել, վերամշակել և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնել ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը:

Դրանցից առավել ծավալուն և արդյունավետ են ԱՄՆ-ի գյուղ-դեպարտամենտի հովանավորու-թյամբ իրականացվող ծրագրերը. լեզվի կենտրոնի հիմնում, կիրա-ռական կարճաժամկետ հետազո-տությունների կատարում, ամեն-ամյա միջազգային գիտաժողով-ների կազմակերպման հովանա-վորություն, խորհրդատվական համակարգի հիմնում և համալսարանում համապատասխան կառույցի ստեղծմանն աջակ-ցություն, դասախոսների վերապատրաստում, ուսանողների, մագիստրանտների ու ասպիրանտների կրթության կազմակերպում Եվրոպայի և ԱՄՆ-ի համալսարաններում և այլն: Այս ցանկից հարկ է առանձնացնել ամենակարևորը` 2000 թ. Տեխասի A&M համալսարանի հետ համատեղ հայ-ամերիկյան ագրոբիզնեսի բարձրագույն դպրոցի հիմնումը մեր բուհում:
Դպրոցը, որը հայտնի է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն անվամբ, իր բնույթով տարածաշրջանում եզակի է. այստեղ սովորում են ուսանողներ Վրաստանից, Հունաստանից, Հոլանդիայից, Բուլղարիայից, Մերձբալթյան հանրապետություններից և այլ երկրներից: Ուսուցումն իրականացվում է անգլերեն լեզվով` ամերիկյան և եվրոպական կրթական չափորոշիչներով: Դպրոցը համալսարանի համար կրթական ռեֆորմների իրականացման յուրահատուկ լաբորատորիա է:
Արդյունավետ ծրագրեր են կատարվել և շարունակում են իրականացվել Գերմանիայի Դաշնության Հոհենհայմի (ագրարային տնտեսագիտություն և ագրոէկոլոգիա), Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների (ագրարային մենեջմենթ` մագիստրոսական ծրագիր), Կասելի (օրգանական գյուղատնտեսություն), Շվեդիայի Ուպսալայի (անտառագիտություն), Իսպանիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի մի շարք (անասնաբուժություն և սննդի անվտանգություն) համալսարանների հետ:



 

Հայտարարություն

Ասպիրանտուրայի ընդունելության հայտարարություն

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10