hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Ձեռքբերումներ

ՀՀ Կառավարության 1994թ. որոշմամբ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, որը 2005թ. վերանվանվեց Հայաստանի պետական ագրարային համալսարան, իսկ 2012թ.-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան:

Նախկին երկու բուհերը, հետագայում` ակադեմիան, այժմ` համալսարանը, կերտել են փառավոր կենսագրություն, ունեցել ակնառու ձեռքբերումներ` մեծագույն պատասխանատվությամբ կատարելով իրենց գլխավոր առաքելությունը` հանրապետության ագրոպարենային համակարգն ապահովելով բարձրակարգ կադրերով:

DSC_428855000-ից ավելի շրջանավարտներ իրենց անգնահատելի ավանդն ունեն հանրապետության, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, մեքենայացման, ջրատեխնիկական շինարարության և այլ ոլորտների կայացման ու զարգացման գործում: Նրանցից 23-ն արժանացել են Խորհրդային Միության Սոցիալիստական աշխատանքի հերոսի բարձր կոչման:

Երբ անհրաժեշտ է եղել թողնել խաղաղ ստեղծագործ աշխատանքն ու զենքը ձեռքին պաշտպանել հայրենիքը, համալսարանի շրջանավարտները, ուսանողները և դասախոսներն անձնվիրաբար կատարել են իրենց սրբազան պարտքը. նրանցից 4-ն արժանացել են Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման: Շատ շատերն իրենց կյանքը զոհաբերել են հանուն ազատության և լուսավոր ապագայի: Համալսարանի բազմաթիվ ուսանողներ ու դասախոսներ մասնակցել են Արցախի ազատագրական պայքարին և փառքով պսակել հարազատ կրթօջախի անունը: Նրանցից 7-ը զոհվել է պատերազմում:
Անցած ութսուն տարիները ձեռքբերումների, հաջողությունների և նվաճումների տարիներ են, սակայն այդ ընթացքում եղել են նաև դժվարին շրջաններ, որոնք պատվով են հաղթահարվել կոլեկտիվի ջանքերի շնորհիվ:

2000 թվականից համալսարանում գործում է ագրոբիզնեսի հայ-ամերիկյան բարձրագույն դպրոցը: Համալսարանը մասնաճյուղեր ունի Սիսիանում և Վանաձորում, իսկ 2009թ. հունվարից գործում է նաև Ստեփանակերտի մասնաճյուղը:
Վերջին տարիներին համալսարանը մեծ զարգացում է ապրել, հասել է նշանակալից հաջողությունների, ունի բարձր վարկանիշ ԱՊՀ տարածքի ագրարային համալսարանների շրջանում:

IMG_2046Հանրապետության ագրոպարենային համակարգի բարձրակարգ մասնագետների պահանջարկը լիովին բավարարելու նպատակով վերջին 10-15 տարիների ընթացքում համալսարանում հիմնվեցին 17-ից ավելի նոր մասնագիտություններ:

Ներկայումս համալսարանի «Անասնաբուժություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Հողաշինարարություն և հողային կադաստր», «Հիդրոմելիորացիա», «Անտառային տնտեսություն» և պարենամթերքի տեխնոլոգիաների բոլոր մասնագիտությունների գծով շրջանավարտները մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում, ինչը թերևս ամենակարևոր հանգամանքն է կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման և բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում:



 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10