hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Որակի ապահովում

ՀԱԱՀ–ում որակի ապահովման համակարգի ձևավորման քայլերը սկսվել են 2009 թ.-ից, երբ համալսարանում ռեկտորի հրամանով ստեղծվեց Որակի վերահսկման և ապահովման հանձնախումբ: Հանձնախմբի գործառույթներն էին դասալսումների կազմակերպումը, ստորաբաժանումների ստուգումը:

ՀԱԱՀ-ում 2011 թ.-ին ստեղծվել է Կրթական բարեփոխումների, ռազմավարական պլանավորման, որակի վերահսկման և ինքնավերլուծության (ԿԲՌՊՈՎԻ) վարչությունն իր երկու բաժիններով, ինչպես նաև որակի վերհսկման և ապահովման հանձնախումը վերաձևավորվել է որակի վերահսկման խորհրդի և հանձնախմբի:

ԿԲՌՊՈՎԻ վարչության որակի վերահսկման և ինքնավերլուծության բաժինը 2011-12 ուս.տարում կազմակերպել և իրականացրել է ՈԱԱԿ-ի կողմից սահմանված չափանիշներով և չափորոշիչներով ինստիտուցիոնալ ինքնավերլուծություն 5 տարվա կտրվածքով: Արդյունքները ներկայացվել են ՈԱԱԿ, զեկուցվել ՀԱԱՀ-ի գիտական խորհրդում (արձ. 3 12.10.2012 թ.):

2016 թ.-ին կառուցվածքային փոփոխությունների ժամանակ Կրթական բարեփոխումների, ռազմավարական պլանավորման, ինքնավերլուծության, որակի ապահովման և կառավարման բաժինը վերաձևավորվել է Կրթական բարեփոխումների, ռազմավարական պլանավորման և նորագույն տեխնոլոգիաների (ԿԲՌՊՆՏ) բաժնի:

Որակի ապահովման համակարգի մեջ ներգրավված են նաև ռեկտորի հրամանով ստեղծված ֆակուլտետային խմբերը, որոնք նույնպես հանդիսանում են որակի ապահովման պատասխանատուներ:

ԿԲՌՊՆՏ բաժինը իրականացնում է համալսարանի գործունության մշտադիտարկում, որակի ոլորտում նոր նորմատիվային փաստաթղթերի և մեխանիզմների մշակում, շահակիցների կարիքների և բավարարվածության մակարդակի բացահայտում:

ԿԲՌՊՆՏ բաժնի նպատակներին և խնդիրներին կարող եք մանրամասն ծանոթանալ ՀԱԱՀ-ի պաշտոնական կայքի (www.anau.am) «ուսումնամեթոդական» էջում (http://anau.am/hy/study-prosecc/learning-center):

vorak_karucvacq 

                                                                                                             

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10