hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱԱՀ ԱԼԻՔ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ՀԱԱՀ արհմիութենական կազմակերպությունը ստեղծվել է 1995թ. նախկին երկու՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական - անասնաբուժական ինստիտուտների արհմիութենական կազմակերպությունների միավորման արդյունքում: Միացյալ արհկոմիտեի առաջին նախագահն է եղել դոցենտ Ռ.Ա.Թովմասյանը, հետագայում՝ դոցենտ Հ.Ա.Զաքարյանը, պրոֆեսոր Տ.Զ. Պապոյանը: Ներկայումս արհկոմիտեի նախագահն է պրոֆեսոր Վ.Վ.Աբրահամյանը:

ՀԱԱՀ-ի բոլոր ֆակուլտետներում և ստորաբաժանումներում ստեղծված են արհմիութենական սկզբնական կազմակերպություններ, որտեղ ընդգրկված են ավելի քան 1200 անդամներ:
Արհկոմիտեն աշխատանքներն իրականացնում է իր կազմում գործող հանձնաժողովների միջոցով: Լայն է արհմիության գործունեության ոլորտը. կոլեկտիվի անդամների և ուսանողության սոցիալ-տնտեսական և աշխատանքային հարցերի լուծում, հանգստի կազմակերպում, բուժման և աշխատանքի անվտանգության ապահովում, աշխատողների իրավունքների և դրանցից բխող շահերի պաշտպանում:
Իրականացվող սոցիալական ծրագրերում նշանակալի դեր ունի արհկոմիտեի հետևողական հովանավորչությունն առավել կարիքավոր անհատների նկատմամբ՝ նրանց պարբերաբար տրամադրելով նյութական օգնություն: ՀԱԱՀ-ի աշխատակիցներին տրամադրվում են Աղավնաձորում գտնվող «Զարթոնք» հանգստյան տան (տնօրեն` Գագիկ Կարապետյան) ուղեգրեր՝ զեղչերով, իսկ առավել կարիքավորներին` 5-օրյա անվճար ուղեգրեր: Այնտեղ կազմակերպվում են նաև ամանորյա միջոցառումներ:
Ուշադրության կենտրոնում են  նաև ուսանողական հանրակացարանը, այնտեղ բնակվող ուսանողների կենցաղային պայմանների բարելավման հարցերն ու  հանգստի կազմակերպումը: Արհկոմիտեի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ սկսվել է ՀԱԱՀ-ի մասնաշենքերի շրջակա տարածքների կանաչապատումը:
Արհկոմիտեն, նշում է բոլոր աշխատակիցների հոբելյանները: Ուշադրության են արժանանում նաև ուսանողական գիտաժողովներում, սպորտային մրցումներում և ինտելեկտուալ խաղերում մրցանակային տեղեր գրավող ուսանողները: Խրախուսվում է նաև ՀԱԱՀ-ի շախմատի ակումբի /ղեկավար` Ռ.Չատինյան/ գործունեությունը: Կազմակերպվել են  հանդիպումներ հայ օլիմպիական չեմպիոնների, կին շախմատիստների հետ: Ռեկտորատի հետ համատեղ ամեն տարի նշվում է մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման օրն ու հաղթանակի և խաղաղության տոնը: Այդ օրը ՀԱԱՀ-ի վետերանները պարգևատրվում են պատվոգրերով, շնորհակալագրերով և ստանում ֆինանսական օգնություն: Մեծ հանդիսությամբ նշվում է նաև կանանց միջազգային տոնը` մարտի 8-ը: ՀԱԱՀ-ի բոլոր կանայք ստանում են նվերներ, իսկ առավել արժանավորները՝  նաև պատվոգրեր: Երեխաների պաշտպանության օրը` հունիսի 1-ը, նշվում է երաժշտական հեքիաթային ներկայացումներով, կազմակերպվում է շնորհալի երեխաների գործերի ցուցահանդես, տրվում են մրցանակներ: Երեխաների համար կազմակերպվում է նաև ամանորյա հանդես` Ձմեռ պապի, Ձյունանուշի, հեքիաթային հերոսների մասնակցությամբ և իհարկե նվերներով:

Զգալի աշխատանք է կատարվել մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ: Մշակույթի կենտրոնը /դոց. Պ.Սերոբյան/, գրադարանը /Վ.Մելքոնյան/, հայոց պատմության և փիլիսոփայության ամբիոնը /դոց. Ա.Գլջյան/ արհկոմիտեի հետ համատեղ կազմակերպել են հանդիպումներ մշակույթի և գրականության հայտնի գործիչների հետ: Նշվել են հայ ժողովրդի ականավոր զավակների հոբելյանական տարեթվերը: Կնքվել են պայմանագրեր հանրապետության համարյա բոլոր թատրոնների հետ, ինչպես նաև անվանի բանաստեղծների հոբելյանական երեկոներ կազմակերպող «Զարթոնք» ընկերության հետ: Արդյունքում ՀԱԱՀ-ի աշխատակիցներին անվճար տրամադրվել են բազմաթիվ ներկայացումների և համերգների տոմսեր:
ՀԱԱՀ-ում արհկոմիտեին կից գործում է երգի-պարի համույթը, որի գեղարվեստական ղեկավարն է Ռ.Աբաղյանը: Համույթը մասնակցում է համալսարանում կազմակերպվող բոլոր միջոցառումներին, բազմաթիվ ելույթներ է ունեցել համերգային դահլիճներում, զորամասերում, ծերանոցներում:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II մասնաշենք 
Հեռ. (37410) 56-17-90, ներքին՝ 2-35

 
Yndunelutyun
ԱԳՐՈԼՈՒՐ

Ձեր վերջին այցելությունները

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2014
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10