hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը


Ագրարային համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներն են ուսումնական մասը` առկա ուսուցման 7 ֆակուլտետներով (ագրոնոմիական, անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության, գյուղատնտեսության մեքենայացման և տրանսպորտային փոխադրումների, պարենամթերքի տեխնոլոգիաների, հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի, տնտեսագիտության, ագրոբիզնեսի և շուկայաբանության), հեռակա և ագրոբիզնեսի ուսուցման դեպարտամենտներով, գյուղատնտեսական քոլեջով, վարժարանով և Ստեփանակերտի, Վանաձորի, Սիսիանի մասնաճյուղերով:
Գիտական կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումներն են գյուղատնտեսության մեքենայացման, էլեկտրիֆիկացման և ավտոմոբիլային փոխադրումների, պարենամթերքի տեխնոլոգիաների, սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտները, պեստիցիդների, մշակաբույսերի գենոֆոնդի, էկոլոգիական և օրգանական գյուղատնտեսության, մելիորացիայի, ջրային պաշարների կառավարման, հողաշինարարության և երկրագործության, անասնաբուժության և անասնաբուժական փորձաքննության, գյուղատնտեսական կենդանիների կերակրման, գենետիկայի, մոլեկուլյար կենսաբանության և կենսատեխնոլոգիայի գիտական պրոբլեմային լաբորատորիաները, ասպիրանտուրայի, մագիստրատուրայի, հրատարակչական-խմբագրական, արտոնագրման բաժինները:
ՀԱԱՀ-ի կազմում այսօր արդեն առանձին և լիարժեք գործող բաժին է տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, որի ստորաբաժանումներն են՝  գրադարանը, տեղեկատվական համակարգերի կառավարման բաժին, տեղեկատվական տեխնոլոգիաների սպասրակման բաժինը, տեղեկատվական տեխնոլոգիաների գիտելիքի բաժինը, տեղեկատվության և հետազոտական ծրագրերի բաժինը, էլեկտրոնային ուսուցման  համակարգչային կաբինետը և ինտերնետային կապի կաբինետը:
Տնտեսական մասի կառուցվածքային ստորաբաժանումներն են հաշվապահությունը, կադրերի և հատուկ, զինվորական հաշվառման, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինները, գրասենյակը, տնտեսական վարչությունը, ՀԱԱՀ-ի թանգարանը, «Զարթոնք» հանգստյան տունը, «Բալահովիտ» և «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունների միավորումը:

Հանրապետության և միջազգային գիտակրթական հաստատությունների շարքում ագրարային համալսարանի ուրույն հեղինակությունն ապահովվում է բարձր որակավորում ունեցող պրոֆեսորադասախոսական ներուժի շնորհիվ (637 դասախոսներից 60-ը գիտությունների դոկտոր են, 310-ը` գիտությունների թեկնածու):
Համալսարանում գործում է դոկտորի գիտական աստիճան շնորհող մասնագիտական հինգ խորհուրդ` գյուղատնտեսության արտադրության մեքենայացման և մեքենաների, ագրոնոմիայի, անասնաբուժության, անասնաբուծության, գյուղատնտեսության արտադրության, տնտեսագիտության: Նշված խորհուրդներում դոկտորի և թեկնածուի գիտական աստիճան է շնորհվում ագրարային ոլորտի 17 մասնագիտությունների գծով:

Ագրարային համալսարանի գիտնականները բազմաթիվ հետազոտական ծրագրեր են իրականացնում մշակաբույսերի արժեքավոր սորտերի և գյուղատնտեսական կենդանիների ցեղերի գենոֆոնդի պահպանման ու բարելավման, անասնաբուժության, գյուղատնտեսական նոր մեքենաների և սարքավորումների նախագծման, բուսական ու կենդանական ծագման հումքի և մթերքի վերամշակման նոր տեխնոլոգիաների, էկոլոգիական, ջրային ու հողաշինարարական հիմնախնդիրների, բույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի արդյունավետ միջոցների ստուգման ու միջոցառումների մշակման, ինչպես նաև ագրարային տնտեսագիտական հիմնախնդիրների բնագավառներում: Համալսարանի գիտնականները վերջին տարիներին սերտորեն համագործակցում են միջազգային տարբեր գիտակրթական կառույցների հետ և կազմակերպում միջազգային գիտաժողովներ:

Ագրարային համալսարանի գրադարանը հանրապետության հնագույն գրադարաններից է: Այն ունի տարբեր երկրներում հրատարակված գիտական, ուսումնական և տեղեկատվական գրականության մոտ 550 հազար միավոր հարուստ գրքային ֆոնդ: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ 2004-ից գրադարանում գործում է էլեկտրոնային գրադարանը: Պատշաճ մակարդակով կահավորված և տեխնիկապես հագեցած մի քանի ընթերցասրահներում անհրաժեշտ պայմաններ են ստեղծված գիտակրթական ու ստեղծագործական աշխատանքի համար: 
Համալսարանը հայտնի է նաև իր կենդանաբանական թանգարանով, որը լավագույններից է Եվրոպայում: Ներկայացված բազմաթիվ ցուցանմուշները հետաքրքրական են ոչ միայն ուսանողների և գիտնականների, այլև այցելուների համար: Բազմաբնույթ ցուցանմուշներով է հարուստ է նաև ՀԱԱՀ-ի պատմության թանգարանը:

Թևակոխելով իր պատմության իններորդ տասնամյակը` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կոլեկտիվը վստահաբար կերտում է իր ապագան` ժողովրդի և իր պետության առջև պատվով կատարելու իր առաքելությունը:



 

Job announcement

Միջազգային համաժողով

Միջազգային համաժողով

2019թ. հունվարի 29-31-ը ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը Թեհրանում նախատեսում է իրականացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել համաժողովի քարտուղարությանը:
ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը կհոգա այն անձանց կեցության ծախսերը, ում հոդվածները կարժանանան համաժողովի քարտուղարության հավանությանը:
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
www.icciri.ir/en կայքէջից:

...

Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱԱՀ-ում մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը, որը ֆինասավորվելու է նորվեգական «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից:
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենտիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են՝

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10