hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ինստիտուտի հիմնադիրն ու առաջին ռեկտորն էր Բ.Գ.Մասինոն (1928-1937թթ.): Հետագա տարիներին ինստիտուտը ղեկավարել են Հ.Պ.Մեղավորյանը (1937-1939թթ.), Մ.Հ.Մարտիրոսյանը (1939-1942թթ.), Գ.Ա.Շաքարյանը (1942-1955թթ.), Գ.Ո.Քամալյանը (1955-1972թթ.), Հ.Հ.Մադոյանը (1972-1978թթ.), Գ.Հ.Փանոսյանը (1978-1983թթ.), Մ.Ս.Մելքոնյանը (1983-1994թթ.):

Ինստիտուտի բազմաթիվ շրջանավարտներ և դասախոսներ դարձել են ականավոր գիտնականներ, ԽՍՀՄ գիտությունների և այլ ակադեմիաների ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներ, գիտության վաստակավոր գործիչներ: Նրանցից են Մ.Ք.Չայլախյանը, Ա.Զ.Թամամշևը, Հ.Ք.Սարկիսովը, Ա.Ա.Ռուխկյանը, Հ.Խ.Բունիաթյանը, Ա.Թ.Բաբայանը, Հ.Կ.Մաղաքյանը, Է.Հ.Դավթյանը, Ս.Կ.Կարապետյանը, Խ.Ե.Երիցյանը, Ս.Գ.Ղազարյանը, Հ.Բ.Բոյախչյանը, Մ.Ս.Գրիգորյանը, Զ.Ք.Դիլանյանը, Ե.Վ.Կադիլովը, Ա.Հ.Մանասյանը, Ս.Շ.Սաքանյանը, Ն.Ա.Մալաթյանը, Մ.Ա.Առաքելյանը, Մ.Գ.Քարամյանը, Վ.Բ.Ոսկանյանը, Մ.Ս.Մելքոնյանը, Գ.Ս.Գրիգորյանը և ուրիշներ։ Քսաներկու սաներ արժանացել են հանրապետության վաստակավոր անասնաբույծի, անասնաբույժի և ինժեների կոչման:
Սկզբնական շրջանում ինստիտուտում գործել է մի քանի ամբիոն, իսկ 1989թ. դրանց թիվը հասել է 27-ի: 1933թ. սկսած` ինստիտուտն ունեցել է 350-ից ավելի ասպիրանտ: Գիտական աստիճաններ շնորհող գիտական խորհուրդների գոյության ընթացքում պաշտպանվել է 807 ատենախոսություն, այդ թվում` 132-ը դոկտորական:
Ինստիտուտն ուներ հարուստ գրադարան, որի գրքային ֆոնդը վերջին տարիներին կազմում էր 225 հազար միավոր:
1932թ. ընդմիջումներով, իսկ 1958-ից կանոնավոր սկսել է հրատարակվել ինստիտուտի «Կադրերի համար» բազմատպաքանակ թերթը: 1946թ. հիմնադրվել է ինստիտուտի տպարանը: Իր գոյության ընթացքում Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը տվել է 16717 շրջանավարտ:
Ինստիտուտի գիտնականները ծանրակշիռ գիտահետազոտական աշխատանքներ են կատարել անասնաբուծության, անասնաբուժության, կաթնագործության բնագավառներում: Ստացվել են գյուղատնտեսական կենդանիների բարձր մթերատու նոր ցեղեր և ցեղային տիպեր, մշակվել ու ներդրվել են կենդանիների հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և բուժման արդյունավետ միջոցներ ու մեթոդներ, առաջարկվել են կաթնամթերքի նոր տեսակների արտադրության տեխնոլոգիական լուծումներ:
1974թ. հիմնադրվել է գիտահետազոտական սեկտորը, որի կազմում գործել է արտոնագրային ինֆորմացիայի ծառայությունը:
Ինստիտուտում տարվող գիտահետազոտական աշխատանքների արդյունքներն ամփոփվել են գիտական աշխատությունների 64 ժողովածուներում, 4562 գիտական հոդվածներում, 87 մենագրություններում: Հրատարակվել են 144 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, 148 գիտահանրամատչելի գրքույկ, ստացվել է 136 հեղինակային վկայական:
Կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքներով անցկացվել է 50 գիտաժողով, այդ թվում` 16-ը համամիութենական և միջբուհական բնույթի:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1981թ. նոյեմբերի 13-ի հրամանագրով ինստիտուտը գյուղատնտեսության համար որակյալ մասնագետների պատրաստման և գյուղատնտեսական գիտության զարգացման ասպարեզում ունեցած ծառայությունների համար պարգևատրվել Է «Պատվո նշան» շքանշանով:

Հայաստանի Հանրապետության Կառավարության 1994թ. հուլիսի 7-ի որոշման համաձայն` Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, որը հետագայում Կառավարության 2005թ. սեպտեմբերի 15-ի թիվ 1597 որոշմամբ վերանվանվեց Հայաստանի պետական ագրարային համալսարան: 2012թ.-ի հուլիսի 14-ի թիվ 872 որոշմամբ վերանվանվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան:
Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի առաջին ռեկտոր նշանակվեց պրոֆեսոր Ա.Ց. Խաչատրյանը (1994-1998), իսկ 1998 թվականից մինչ օրս բուհը ղեկավարում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Ա.Պ.Թարվերդյանը:

Ագրարային համալսարանը, լինելով գյուղատնտեսական ոլորտի միակ պետական բուհը հանրապետությունում, բարձրագույն կրթությամբ կադրեր է պատրաստում 37 մասնագիտություններով` ուսուցման եռաստիճան համակարգով, ինչը հնարավորություն է տալիս ինտեգրվելու միջազգային կրթական համակարգին:
Հաշվի առնելով ագրարային կրթության առանձնահատկությունները, ապագա մասնագետների գործնական գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման կարևորությունը` ՀՀ Կառավարությունն ագրարային համալսարանի բոլոր մասնագիտությունների համար բակալավրային ուսուցման տևողությունը սահմանել է չորս տարի ութ ամիս: Այլ է մոտեցումը նաև ուսումնական, արտադրական և նախադիպլոմային պրակտիկայի նկատմամբ. մյուս բուհերի համեմատ այն ավելի երկարատև է և հագեցած:

Վերջին տարիներին ագրարային համալսարանում ուսուցում է իրականացվում «Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում», «Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն», «Ագրոբիզնես և շուկայաբանություն», «Ագրոպարենային համակարգի խորհրդատվություն» մասնագիտություններով, որոնք եզակի են ոչ միայն տարածաշրջանում, այլև ԱՊՀ անդամ երկրների ագրարային բուհերում:
Համալսարանի առկա ուսուցման համակարգում ուսանողների թիվը կազմում է մոտ 4400, հեռակա ուսուցման համակարգում` 5800, քոլեջում` 157: Մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսերում ագրարային համալսարանի բոլոր մասնագիտությունների գծով սովորում է ավելի քան 450 ուսանող:
Առկա և հեռակա համակարգի ասպիրանտների թիվը 240 է, որից շուրջ 200-ը` Իրանի Իսլամական Հանրապետությունից, 4-ը` Սիրիայից:
Բոլոր մասնագիտությունների համար մշակվել են չափորոշիչներ և դրանց համապատասխան ուսումնական պլաններ ու ծրագրեր, որոնք կրթական համակարգ են ներդրվել 2004-2005 ուսումնական տարվանից:



 

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում 

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում (Բուլղարիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Վերոնշյալ համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ-ի 2 ուսանող։ Նրանց կտրամադրվի ամսական 800 եվրո կրթաթոշակ և 275 եվրո գումար`

...

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10