hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

1928թ. հունիսի 28-ին ՀամԿ(բ)Կ Անդրկովկասի երկրկոմը որոշում ընդունեց Երևանում հիմնադրել Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտ: Նույն թվականի հուլիսի 12-ին իր աշխատանքներն սկսեց բուհի ստեղծման կազմկոմիտեն, որի նախագահ նշանակվեց հողագործության ժողովրդական կոմիսար Ա.Երզնկյանը: Սեպտեմբերի 18-ին, ինստիտուտի առաջին հրամանի համաձայն, տնօրեն նշանակվեց պրոֆեսոր Բ.Գ.Մասինոն, իսկ նոյեմբերի 8-ին կայացավ ինստիտուտի հանդիսավոր բացումը, որին ներկա էին Հայաստանի քաղաքական և կուսակցական ղեկավարները` Ա.Խանջյանը, Ա.Մռավյանը, Ս.Կասյանը, Ռ.Դաշտոյանը և ուրիշներ: Հանդիսավոր նիստում հրապարակվեց ՀամԿ(բ)Կ Անդրկովկասի երկրկոմի որոշումն անասնաբուժական ինստիտուտն Անդրֆեդերացիայի անվամբ կոչելու մասին:

Բուհի գիտակրթական գործունեությունն սկիզբ առավ ծայրահեղ աննպաստ պայմաններում: Սկզբնական շրջանում ինստիտուտն ուներ 12 դասախոս, այդ թվում երկու պրոֆեսոր և չորս ասիստենտ: Սակայն համընդհանուր խանդավառության, ստանձնած գործի հանդեպ ցուցաբերվող բարձր պատասխանատվության, ինչպես նաև Մոսկվայի, Լենինգրադի, Կազանի, Խարկովի և այլ քաղաքների հնագույն բուհերի աջակցության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում հաջողվեց կազմակերպել գիտակրթական բնականոն գործընթացը, ստեղծել նյութատեխնիկական բազա, համալրել պրոֆեսորադասախոսական կազմը և հիմք դնել անասնաբուժական գիտության առաջընթացին:

Ուշագրավ մի փաստ. 1930թ. Բեռլինի անասնաբուժական համալսարանի պրոֆեսոր Նոլլերը, այցելելով Երևանի անասնաբուժական ինստիտուտ, «Ցենտրալբլատ ֆյուրբակտերոլոգի» ամսագրում գրել է. «Անդրֆեդերացիայի անասնաբուժական ինստիտուտը համարվում է այդ տիպի նշանավոր հաստատություն: Այդ ինստիտուտի կառուցմանն անհրաժեշտ է վերաբերվել արտակարգ մեծ հետաքրքրությամբ, քանի որ Հայաստանի տարածքում և միակը Անդրկովկասում հառնում է առաջնակարգ բուհ, որը համարվում է գիտական անասնաբուժության հենակետ Թուրքիայի և Պարսկաստանի սահմանի վրա» (մաս I, 97-րդ հատոր, Բեռլին, 1930թ):

Ինստիտուտը գյուղատնտեսական գիտության զարգացմանը զուգընթաց բարձր որակավորում ունեցող մասնագետներ է պատրաստել ինչպես հանրապետության, այնպես էլ Վրաստանի, Ադրբեջանի, Դաղստանի, Միջին Ասիայի հանրապետությունների համար:
1930թ. Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում գործում էր անասնաբուծական ֆակուլտետ: Մեկ տարի անց` 1931թ. հոկտեմբերի 25-ին, որոշում է ընդունվում անասնաբուժական ինստիտուտի և անասնաբուծական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրել Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտ, որը հետագայում` 1932թ., վերանվանվում է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ:
Ինստիտուտի ստեղծման և կայացման գործում անգնահատելի ավանդ ունեին բազմավաստակ գիտնականներ, պրոֆեսորներ, կրթության և արտադրության հմուտ կազմակերպիչներ, իրենց գործի իսկական նվիրյալներ Բ.Գ.Մասինոն, Ս.Մ.Սմիրենսկին, Ս.Ա.Շչերբակովը, Ա.Զ.Թամամշևը (Թամամշյան), Ի.Ի.Կալուգինը, Ֆ.Ա.Միխայլովը, Բ.Ն.Միխայլովը, Ա.Հ.Քալանթարը, Ս.Պ.Ղամբարյանը, Ն.Ա.Տրոիցկին, Բ.Ա.Բիցկին, Ս.Ա.Վելլերը, Ի.Ո.Բախրոմեևը, Դ.Վ.Զնամենսկին, Օ.Ա.Գերմանը, Ս.Մ.Յուզբաշյանը, Ա.Ա.Բեդելյանը և ուրիշներ:

Առաջին ուսումնական տարվա ընդունելության պլանով սահմանվել էր 130 տեղ, ընդ որում` 25-ը Հայաստանի, 35-ն Ադրբեջանի, 30-ը Վրաստանի, 30-ը Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի հանրապետությունների, իսկ 10-ը բանակից զորացրվածների համար:
Սկզբից ևեթ ինստիտուտում գործել են անասնաբուժական և անասնաբուծական ֆակուլտետները, իսկ 1961 թ. կազմավորվել է նաև կաթի և կաթնամթերքների ինժեներ-տեխնոլոգների ֆակուլտետը:
1932թ. ինստիտուտին առընթեր հիմնադրվել է հեռակա ուսուցման ինստիտուտը, որը 1950թ. վերակազմավորվել է հեռակա ուսուցման ֆակուլտետի:
1965թ. գործել են որակավորման բարձրացման, իսկ 1969 թ.` հասարակական մասնագիտությունների ֆակուլտետները: 1971թ. բացվել է նախապատրաստական բաժինը:



 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10