hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Դիրեկտորի 1932թ. փետրվարի 28-ի N 118 հրամանով լենինիզմի դասախոս է նշանակվում Ա.Արզումանյանը:

Առաջին ուսումնական տարում ինստիտուտում գործել է երեք ֆակուլտետ` երկրագործական, զոոտեխնիկական (անասնապահական և կաթնատնտեսական ցիկլերով) և այգեգործական: Հաջորդ ուսումնական տարում զոոտեխնիկական ֆակուլտետն իր դասախոսներով փոխադրվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ: Հետագա մի քանի տարիներին ինստիտուտում գործել է նաև գյուղատնտեսական արտադրության կազմակերպման ֆակուլտետը:

Հանրապետության գյուղատնտեսության հարաճուն պահանջները բավարարելու նպատակով հետագայում հիմնադրվում են գյուղատնտեսության մեքենայացման (1942թ.), հիդրոմելիորացիայի (1951թ.) և գյուղատնտեսության էկոնոմիկայի (1967թ.) ֆակուլտետները: 1976թ. բացվում է նաև գյուղատնտեսության ղեկավար կադրերի և մասնագետների որակավորման բարձրացման ֆակուլտետը:

1932թ. ինստիտուտում կազմակերպվում է հեռակա ուսուցումը` սկզբում միայն ագրոնոմիական, իսկ հետագայում մնացած մասնա-գիտությունների գծով:
Ինստիտուտի առաջին դիրեկտորն է եղել Սարգիս Իսայու Աբովյանը (1937-1938, 1956-1967թթ.), այնուհետև ինստիտուտը ղեկավարել են  Ա.Մ. Հարությունյանը (1938-1940թթ.), Խ.Պ.Միրիմանյանը (1940-1942, 1953-1956թթ.), Բ.Գ.Մարտիրոսյանը (1942-1953թթ.), Ա.Ս.Թովմասյանը (1967-1978թթ.), Մ.Ա.Գյուլխասյանը (1978-1994թթ.):

Ինստիտուտի շատ շրջանավարտների և դասախոսների անունները հայտնի դարձան ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Նրանցից են ակադեմիկոսներ Ա.Ա.Մատթևոսյանը և Գ.Խ.Աղաջանյանը, պրոֆեսորներ Խ.Պ.Միրիմանյանը, Պ.Ն.Հակոբյանը, Ե.Մ.Մովսիսյանը, Դ.Ն.Բաբայանը, Ս.Ս.Սահակյանը, Ա.Ե.Մարգարյանը, Հ.Կ.Փանոսյանը, Խ.Ա.Խաչատրյանը, Հ.Վ.Մաքսապետյանը, Մ.Ա.Եսայանը, Զ.Ա.Մելքոնյանը, Ա.Հ.Մարուխյանը, Պ.Կ.Տեր-Զաքարյանը, Ա.Ս.Խաչատրյանը և ուրիշներ: Սկզբնական տարիներին ինստիտուտն ուներ ընդամենը 10 ամբիոն, հետագայում դրանց թիվը հասավ 34-ի:1938թ. ինստիտուտում գործել է ասպիրանտուրա, 1948-ից տրվել է ատենախոսությունների պաշտպանության իրավունք: Ինստիտուտն ունեցել է հարուստ գրադարան, որի գրքային ֆոնդը 1990-ականների սկզբին կազմել է ավելի քան 370 հազար միավոր: Ինստիտուտում հրատարակվել է «Գյուղատնտես»բազմատպաքանակ թերթը, որի առաջին համարը լույս է տեսել 1958թ. մայիսին:

Իր գոյության 64 տարիների ընթացքում ինստիտուտը 14 մասնագիտությունների գծով տվել է ավելի քան 23 հազար շրջանավարտ, ունեցել է 450 ասպիրանտ: Մեծ աշխատանք է կատարվել գիտամանկավարժական կադրերի պատրաստման ուղղությամբ: Գիտական խորհուրդներում պաշտպանվել է 21 դոկտորական և 284 թեկնածուական ատենախոսություն:

Մասնագետների պատրաստումը հաջողությամբ զուգակցվել է տեսական և կիրառական նշանակություն ունեցող գիտական հիմնախնդիրների լուծման հետ: Հատկապես մեծ են եղել նվաճումները խաղողի և դաշտային մշակաբույսերի տարբեր սորտերի ստացման և ներդրման, նոր արդյունավետ պեստիցիդների ստացման և փորձարկման, գյուղատնտեսական բույսերի մշակման տեխնոլոգիաների կատարելագործման, լեռնային երկրագործության մեքենայացման և այլ բնագավառներում:

Ինստիտուտում տարվող բազմաբնույթ գիտահետազոտական աշխատանքներն ամփոփվել են գիտական աշխատությունների 53 ժողովածուներում, ավելի քան 5550 գիտական հոդվածներում և 90 մենագրություններում: Բացի այդ, հրատարակվել են 115 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, շուրջ 800 գիտահանրամատչելի գրքույկ: Աշխատակիցները ստացել են 165 հեղինակային վկայական, մի քանի գյուտ արտոնագրվել է արտասահմանյան երկրներում:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1980թ. հոկտեմբերի 15-ի հրամանագրով որակյալ մասնագետների պատրաստման և գյուղատնտեսական գիտության զարգացման ասպարեզում ունեցած ծառայությունների համար Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:

1920-ական թվականների առաջին կեսին Անդրկովկասյան հանրապետություններում անասնապահությունը գտնվում էր անմխիթար վիճակում, մասնավորապես` չկային մասնագիտական կրթօջախներ, որոնք կարող էին նոր մակարդակի հասցնել անասնաբուժությունն ու անասնաբուծությունը, մշակեին ու ներդնեին գյուղատնտեսական կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի նոր եղանակներ, բարելավեին դրանց տոհմային ու մթերատու հատկությունները: Ուստի ժամանակի հրամայականն էր տարածաշրջանում ստեղծել համապատասխան կրթական և գիտական կենտրոն:



 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10