hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Նոյեմբեր 05

Գործնական դաս «Ստանդարտ դիալոգ» փորձարկման լաբորատորիայում 

«Պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողները նոյեմբերի 3-ին «Սննդամթերքի անվտանգություն և փորձաքննություն» առարկայի դասն անցկացրեցին «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորա-տորիայում: Նախաձեռնությունը Անասնաբուժական սանիտարական 

փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնի դոցենտ Սիրանուշ Ալթունյանինն էր:
Դասի թեման՝ «Սննդամթերքի փորձարկումները ISO/IEC 17025:2005 ստանդարտի պահանջներով» հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում ուսանողների համար առավել տպավորիչ ու հետաքրքիր դարձավ:
Ուսանողները նախ շրջայց կատարեցին լաբորատորիայում, ծանոթացան սննդամթերքի փորձարկման գերժամանակակից սարքավորումներին ու տեխնոլոգիաներին: Նրանք ականատես եղան պլազմային կապված ինդուկցիոն սարքի միջոցով սննդամթերքի մեջ թունավոր տարրերի որոշման մեթոդին, ինչպես նաև գազային և հեղուկ քրոմատոգրաֆ սարքավորումների միջոցով կաթնամթերքի մեջ հակաբիոտիկների քանակության որոշմանը: Ուսանողներին հնարավորություն ընձեռվեց մասնակցելու նմուշների պատրաստման լաբորատոր աշխատանքներին:
Գործնական դասի շրջանակներում «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի լաբորատոր սարքավորումների միջոցով Ագրարայինի ուսանողները որոշեցին հացի տարբեր նմուշների մեջ թթվայնության և աղի քանակը, կերակրի աղի մեջ յոդի քանակի պարունակությունը:
Գործնական պարապմունքն անցավ բավականին արդյունավետ՝ նպաստելով ուսանողների՝ արդիական գիտելիքների և գործնական հմտությունների ձեռք բերմանը:
«Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի հետ դեռևս նախորդ տարվանից սկսված համագործակցությունը նպաստում է ագրարային ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանը:

 

Միջազգային համաժողով

Միջազգային համաժողով

2019թ. հունվարի 29-31-ը ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը Թեհրանում նախատեսում է իրականացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել համաժողովի քարտուղարությանը:
ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը կհոգա այն անձանց կեցության ծախսերը, ում հոդվածները կարժանանան համաժողովի քարտուղարության հավանությանը:
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
www.icciri.ir/en կայքէջից:

...

Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱԱՀ-ում մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը, որը ֆինասավորվելու է նորվեգական «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից:
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենտիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են՝

...

Մրցույթ գիտության և տեխնոլոգիայի ոլորտի ձեռնարկատերերի համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10