hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Հոկտեմբեր 08

Հանգստյան օրերն Արենիում. Ագրարայինցիները մասնակցեցին Գինու փառատոնին

Շարունակելով ուսանողների հանգստյան օրերի արդյունավետ կազմակերպումը՝ ՀԱԱՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ Ագրարային համալսարանից շուրջ 120 ուսանող հոկտեմբերի 6-ին Արենիում մասնակցեց Գինու 10-րդ ավանդական փառատոնին, որն այս տարի նվիրված էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Ուսանողներին էին միացել նաև ՀԱԱՀ ռեկտորի

պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը: Փառատոնը հիանալի հնարավորություն էր ստեղծել հայ գինի արտադրողների համար ներկայանալ ոչ միայն հայ, այլև միջազգային այցելուներին, ցուցադրել իրենց արտադրանքը, ձեռք բերել նոր գործընկերներ:
Արենի գինու փառատոնն անցկացվում է 2009 թվականից ի վեր: 2010թ. Արենի գյուղի տարածքում գտնվող քարանձավում հայտնաբերվեց աշխարհի ամենահին գինեգործարանը, ինչն էլ ավելի մեծացրեց փառատոնի կարևորությունը, և ժամանակի ընթացքում այն մեծ հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Այս տարի փառատոնին մասնակցում էին միջազգային գինեգետներ, ճանաչված մի շարք սննդային բլոգերներ (Food bloggers), զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Նրանց հետ միասին ագրարայինցիները մասնակցեցին գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառին, գինու հասարակական և պրոֆեսիոնալ համտեսին, հայկական լավագույն ռեստորանների կողմից պատրաստված ավանդական կերակրատեսակների ցուցահանդես-վաճառքին, վայելեցին ազգային երգն ու պարը, դիտեցին թատերական բեմադրություններ:

Նրանք այցելեցին նաև Արենի գյուղի մոտակա բարձունքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը, ըստ եկեղեցու արևմտյան մուտքի արձանագրության, 1321թվականին կառուցել է Մոմիկ ճարտարապետը Սունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի պատվերով:
Ամփոփելով ուսանողների՝ փառատոնից ստացած տպավորությունները՝ ՀԱԱՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ Կարեն Ղարախանյանը նշեց, որ փառատոնը հրաշալի հնարավորություն էր ՀԱԱՀ-ի 1-ից 5-րդ կուրսի ուսանողների համար ոչ միայն միասին բացահայտելու հայկական գինեգործության ավանդույթները և ճանաչելու Հայաստանը՝ որպես գինու օրրան, այլև առաջին կուրսեցիներին ինտեգրելու ակտիվ ուսանողական կյանք, սերտ ընկերական կապեր հաստատելու առաջին և բարձր կուրսեցիների միջև:
Նշենք, որ Արենի գինու փառատոնն անցկացնում է «Արենի փառատոն» հիմնադրամը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, «Ջի-Այ-Զեթ» Հայաստանի և Հայաստանի համայնքների միության աջակցությամբ: Այս տարի փառատոնի գործընկերներից էր նաև Ի ՎԻ Էն գինու ակադեմիան, որն աջակցում էր փառատոնի շրջանակներում իրականացվող գինեգործների մրցույթի կազմակերպչական աշխատանքներին: Միջոցառման նպատակն է զարգացնել գինու զբոսաշրջությունը, ապահովել Հայաստանի ճանաչելիությունը որպես գինու օրրան, ինչպես նաև խթանել համայնքներում խաղողագործութունը և բնակչության կենսամակարդակի բարձրացումը:


Նազելի Ավագյան

 

Հետազոտական կրթաթոշակ Գրանադայի համալսարանում

Ուսումը Լեհաստանի Կատովիցեում Սիլեսիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Լեհաստանի Կատովիցեում Սիլեսիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողների համար հայտարարվում է մրցույթ:
Կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ 1 ուսանողի հնարավորություն կընձեռվի 2018-19 ուստարվա 2-րդ կիսամյակում սովորելու Սիլեսիայի համալսարանում (Կատովիցե, Լեհաստան):
Մրցույթին կարող են մասնակցել Ագրոնոմիական, Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի, մագիստրատուրայի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները: Ուսանողին կտրամադրվի ամսական 750 եվրո կրթաթոշակ և 360 եվրո` ճանապարհածախսը, ապահովագրությունը և վիզայի ծախսերը հոգալու համար:

...

Ուսումը Միգել Հերնանդեսի համալսարանում (Իսպանիա) շարունակելու հնարավորություն

Ուսումը Միգել Հերնանդեսի համալսարանում (Իսպանիա) շարունակելու հնարավորություն 

rectorado2Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս +ՀԳ1 միջազգային կրեդիտայն շարժունություն նախագծի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Իսպանիայի Միգել Հերնանդեսի համալսարանում ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել գյուղատնտեսական ճարտարագիտություն մասնագիտությամբ ՀԱԱՀ-ի բակալավրիատի 1-ին կուրսն ավարտած ուսանողները (բացառությամբ` վերջին կուրսում սովորողների):

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10