hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Հոկտեմբեր 04

Հանդիպում Ագրոնոմիական և Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների աշխատակիցների հետ

IMG_2756Կարևորելով ուսանողների կողմից բարձրացված խնդիրները և համալսարանի ռազմավարությունն ու զարգացման հեռանկարները գործընկերների հետ քննարկելը՝ ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանն ու ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը հոկտեմբերի 3-ին հանդիպեցին Ագրոնոմիական և

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների աշխատակիցների հետ:
Վ. Ուռուտյանը ներկայացրեց Ագրարային համալսարանի զարգացման տեսլականը՝ դառնալ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի լավագույն բուհը, ինչի համար Ագրարային համալսարանն ունի բավարար նախադրյալներ և գերազանցության կենտրոններ: Նպատակին հասնելու համար նախ հարկավոր է վերաիմաստավորել դասախոսի և ուսանողի կերպարները, վերանայել ու արդիականացնել ուսումնական և առարկայական ծրագրերը՝ համապատասխանեցնելով արդի աշխատաշուկայի և գործատուի պահանջներին: «Մեր շրջանավարտն ավարտելով համալսարանը՝ պետք է լինի աշխատաշուկայում մրցունակ և կյանքում հասնի հաջողությունների: Մեր գլխավոր առաքելությունը ուսանողին հաջողության մղելն է»,-ընդգծեց Վ. Ուռուտյանը:
Ռ. Մակարյանն էլ անդրադարձավ ուսանողների դժգոհություններին՝ կապված որոշ դասախոսների հետ: Նա հորդորեց ուսանող-դասախոս փոխհարաբերութ-յուններում խստագույնս պահպանել էթիկայի կանոնները:
Այնուհետև երկու ֆակուլտետների դասախոսներն ու ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներն իրենց հուզող հարցերն ուղղեցին համալսարանի ղեկավարներին: Դրանք հիմնականում առնչվում էին էլեկտրոնային դասախոսությունների ներդրման հետ կապված տեխնիկական խոչընդոտներին, լաբորատորիաների մաշվածությանը և ոչ լիարժեք գործունեությանը, աշխատավարձերի բարձրացմանը, դասախոսների աշխատաժամանակի ծանրաբեռնվածությանը: «Ամենից շատ ես եմ շահագրգռված ձեր աշխատավարձերի բարձրացմամբ, սակայն դա հնարավոր կլինի միայն օպտիմալացման ավարտից հետո, երբ հստակ կլինեն

համալսարանի ֆինանսական հնարավորությունները, իսկ աշխատա-ժամանակի և ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրները ժամանակի ընթացքում կլուծվեն»,- ասաց Վ. Ուռուտյանը՝ կարևորելով դասախոսների ազատ ժամանակ ունենալը՝ ինքնազարգացման, գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու, վերապատրաստումների ու տարբեր ծրագրերի մասնակցելու համար:
Քննարկվեցին նաև հարցեր՝ կապված որոշ լաբորատորիաների տարածք չունենալու, պեստիցիդների սինթեզի և բույսերի պաշտպանության պրոբլեմային լաբորատորիան գլխավոր մասնաշենքից տեղափոխելու, ՀԱԱՀ-ի՝ տարածաշրջանում եզակի համարվող անատոմիական թանգարանը վերաբացելու, ՀԱԱՀ-ում հրաձգարան ստեղծելու հետ: Վ. Ուռուտյանն ասաց, որ վերջին երկու հարցերի առնչությամբ ինքն արդեն դիմել է պատկան մարմիններին և հույս ունի դրական լուծման: 
Շնորհակալություն հայտնելով արդյունավետ հանդիպման համար՝ Վ. Ուռուտյանն ասաց, որ աշխատակազմի հետ հանդիպում-քննարկումները լինելու են շարունակական: Ֆակուլտետային հանդիպումներից հետո առաջիկայում դրանք կլինեն ամբիոնների մակարդակում:


Նազելի Ավագյան

 

Հետազոտական կրթաթոշակ Գրանադայի համալսարանում

Ուսումը Լեհաստանի Կատովիցեում Սիլեսիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Լեհաստանի Կատովիցեում Սիլեսիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողների համար հայտարարվում է մրցույթ:
Կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ 1 ուսանողի հնարավորություն կընձեռվի 2018-19 ուստարվա 2-րդ կիսամյակում սովորելու Սիլեսիայի համալսարանում (Կատովիցե, Լեհաստան):
Մրցույթին կարող են մասնակցել Ագրոնոմիական, Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի, մագիստրատուրայի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները: Ուսանողին կտրամադրվի ամսական 750 եվրո կրթաթոշակ և 360 եվրո` ճանապարհածախսը, ապահովագրությունը և վիզայի ծախսերը հոգալու համար:

...

Ուսումը Միգել Հերնանդեսի համալսարանում (Իսպանիա) շարունակելու հնարավորություն

Ուսումը Միգել Հերնանդեսի համալսարանում (Իսպանիա) շարունակելու հնարավորություն 

rectorado2Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս +ՀԳ1 միջազգային կրեդիտայն շարժունություն նախագծի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Իսպանիայի Միգել Հերնանդեսի համալսարանում ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել գյուղատնտեսական ճարտարագիտություն մասնագիտությամբ ՀԱԱՀ-ի բակալավրիատի 1-ին կուրսն ավարտած ուսանողները (բացառությամբ` վերջին կուրսում սովորողների):

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10