hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Սեպտեմբեր 14

Ագրոբիզնեսի կազմակերպման և
կառավարման ամբիոնում

Հետաքրքիր և ուսանելի փորձ

ՀԱԱՀ Ագրոբիզնեսի կազմակերպման և կառավարման ամբիոնն իր գործունեությունն իրականացնում է հանրապետության բարձրագույն կրթության և ագրարային ոլորտի բարեփոխումների ռազմավարության պահանջներին համապատասխան: Իսկ այդ պահանջների շարքում կարևորվում է ուսանողներին մատուցվող տեսական գիտելիքների

խորացումն ու ամրապնդումը պրակտիկաների միջոցով: Ուստի էական է դառնում նաև այն հանգամանքը, որ տեսական նյութը մատուցող դասախոսը, ով նաև անցկացնում ու ղեկավարում է ուսանողների պրակտիկան, ինքն առաջին հերթին լավատեղյակ լինի ագրարային ոլորտի արտադրական գործընթացներին, տիրապետի կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին, որպեսզի կարողանա պրակտիկայի ընթացքում ուսանողներին հանգամանորեն ու մատչելի ներկայացնել արտադրության ողջ գործընթացը: Ահա այս առումով հետաքրքիր ավանդույթ է ձևավորվել Ագրոբիզնեսի կազմակերպման և կառավարման ամբիոնում՝ վարիչ, դոցենտ Հայկ Ղազարյանի ղեկավարությամբ:
Ամբիոնի դասախոսների և օժանդակ անձնակազմի համար պարոն Ղազարյանը պարբերաբար կազմակերպում է շրջայցեր հանրապետության ագրարային արտադրության մշակող և վերամշակող կազմակերպություններ: Բիզնեսը կարող է ապահովել բարձր արդյունք միայն այն դեպքում, երբ գիտության, կրթության և արտադրության հետ նրա կապն ամուր է, իսկ համագործակցումը՝ արդյունավետ: Առաջնորդվելով այս սկզբունքով, Ագրոբիզնեսի կազմակերպման և կառավարման ամբիոնը սերտորեն համագործակցում է մի շարք ֆերմերային տնտեսությունների և սննդարդյունաբերության ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ:
2017-2018 ուսումնական տարում Ագրոբիզնեսի կազմակերպման և կառավարման ամբիոնը պրոֆեսորադասախոսական կազմի համար կազմակերպել է այցելություններ «Ջանֆիդա ագրիկոլ հոլդինգ» ՍՊԸ, որտեղ ծանոթացել են գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության, աշխատանքի ու արտադրության կազմակերպման ժամանակակից մեթոդներին և տեխնոլոգիաներին:
Այցելել են «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ և տեղում համապատասխան աշխատակիցների ուղեկցությամբ շրջել գործարանի տարածքում ու մանրամասն ծանոթացել արտադրական, աշխատանքային և տեխնոլոգիական գործընթացներին: Ամբիոնի աշխատակազմը նաև հյուրընկալվել է «ԱՐԶՆԻ ԹՏԽ» ԲԲԸ-ում, որտեղ պրոֆեսորադասախոսական կազմին անձամբ ուղեկցել է ընկերության տնօրեն Գեղամ Ջանվելյանը, ով ծանոթացրել է տավարաբուծական, խոզաբուծական և թռչնաբուծական ֆերմաներում անասունների խնամքի, կթի, ինչպես նաև կաթի վերամշակման գործընթացներին: Ուսումնական տարվա ընթացքում ամբիոնի անձնակազմը  եղել է չրի արտադրության «Շեն-չիր» ՍՊԸ-ում, Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի զեյթունի այգիներում,  «ՄԱՊ» ՓԲԸ-ում և «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ում, որտեղ եղել են արտադրամասերում ու պահեստարաններում և դիտել բոլոր գործընթացները:
Բոլորովին վերջերս, սեպտեմբերի 11-ին Ագրոբիզնեսի կազմակերպման և կառավարման ամբիոնի աշխատակիցները այցելել են «Արտֆուդ – Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ, որտեղ ուսումնասիրել են պահածոների արտադրության, բանջարեղենի վերամշակման գործընթացները, ժամանակակից հոսքային գծերի աշխատանքը, հանդիպել են ինչպես մասնագետների, այնպես էլ բանվորների հետ և իրենց հուզող հարցերի վերաբերյալ ստացել պարզաբանումներ: Միաժամանակ ամբիոնը ձեռք է բերել պայմանավորվածություն նշված և մի շարք այլ գործարանների ու ֆերմերային տնտեսությունների ղեկավարների ու մասնագետների հետ համալսարանի տարբեր մասնագիտություններում անցկացնել դասախոսություններ, ինչը կնպաստի ուսանողների գործնական գիտելիքների հարստացմանը: Բոլոր կազմակերպություններում ամբիոնի անձնակազմն արժանացել է ջերմ ընդունելության, ձևավորվել են բարեկամական և գործնական հարաբերություններ:

 

Միջազգային դասընթացներ գյուղատնտեսության ոլորտում

Օքսֆորդի համալսարանում սովորելու հնարավորություն

Կրթաթոշակային ծրագիր

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10