hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Սեպտեմբեր 12

ՀԱԱՀ մագիստրատուրայի հեռակա ուսուցումն ավարտեց 42 շրջանավարտ 

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀԱԱՀ մագիստրատուրայի բաժնի վարիչ Գայանե Գասպարյանը մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2018թ. շրջանավարտներին հանձնեց մագիստրոսական կրթությունը հավաստող դիպլոմները: «Այսօր դուք մագիստրանտից դարձաք մագիստրոս, սա սոսկ բառախաղ չէ

, այլ իրական մի ժամանակահատված, որի ընթացքում դուք ստացել եք մասնագիտական կայուն գիտելիքներ ու կյանքի որոշակի փորձ՝ վաստակելով այդ կոչումը»,-շնորհավորելով շրջանավարտներին՝ ասաց Գ. Գասպարյանը և մաղթեց, որ մագիստրատուրայի դիպլոմը չդառնա ուսումնառության ճանապարհի ավարտը խորհրդանշող փաստաթուղթ, այլ լինի մի նոր սկիզբ՝ գիտության բարձունքների և կյանքի  ձեռքբերումների հասնելու համար: ՀԱԱՀ մագիստրատուրայի հեռակա ուսուցումն այս տարի ավարտեց 42 շրջանավարտ՝ ստանալով մագիստրոսի որակավորում հետևյալ 7 մասնագիտությունների գծով՝ «Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում», «Հաշվապահական հաշվառում ագրոպարենային համակարգում», «Ֆինանսների կառավարում», «Հողաշինարարություն և հողային կադաստր», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Բույսերի պաշտպանություն» ,«Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում»: Շրջանավարտներից երկուսը՝ Նելլի Կուպելյանցը և Մարգարիտա Փիլոյանը մագիստրատուրան ավարտեցին գերազանցության կարմիր դիպլոմներով: Հարկ է նշել, որ ՀԱԱՀ մագիստրատուրայի հեռակա ուսուցումն ավարտող բոլոր 42 շրջանավարտներն արդեն իսկ աշխատում են իրենց մասնագիտությամբ հանրապետության ագրոպարենային համակարգում: Վստահ ենք, որ մագիստրոսական կրթությունը նրանց առջև կբացի մասնագիտական վերելքի նոր ուղիներ:


Նազելի Ավագյան

 

Միջազգային դասընթացներ գյուղատնտեսության ոլորտում

Օքսֆորդի համալսարանում սովորելու հնարավորություն

Կրթաթոշակային ծրագիր

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10