hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Սեպտեմբեր 07

«Էրազմուս+» ծրագրի շրջանակներում արտասահմանցի մի խումբ երիտասարդներ այցելեցին Ագրարային համալսարան 

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հյուրընկալել էր աշխարհի 8 երկրներից ժամանած, գյուղատնտեսությամբ հետաքրքրվող 18-30 տարեկան 40 երիտասարդների:
Նրանք այցելեցին ՀԱԱՀ պատմության թանգարան, որտեղ թանգարանի վարիչ

Սյուզաննա Փիլոսյանը նրանց ծանոթացրեց Հայաստանում ագրարային կրթություն իրականացնող միակ բուհի պատմությանն ու ավանդույթներին, թանգարանի հարուստ ցուցանմուշներին՝հայկական գյուղատնտեսական գործիքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ:
Երիտասարդները եղան նաև Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում: ICARE հիմնադրամի փոխտնօրեն Սուսաննա Մեժլումյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնական ծրագրերը, ուսանողներին ընձեռվող բազմաթիվ հնարավորությունները, հարմարավետ, մոտիվացնող դասասենյակները: Հատկանշական է, որ արտասահմանցի երիտասարդներից շատերն սկսեցին հետաքրքրվել ԱՈՒԿ-ի ընդունելության պայմաններով, ուսման վարձավճարով, իսկ ոմանց մոտ առաջացավ այստեղ կրթություն ստանալու ցանկություն:
IMG_1698Նշենք, որ ճանաչողական այցն Ագրարային համալսարան կազմակերպվել էր «Էրազմուս+» երիտասարդների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում «Երիտասարդության միքս» ՀԿ-ի (նախագահ Արսեն Հայրիյան) կողմից իրականացվող «Գյուղատնտեսությունը երիտասարդ ձեռներեցների համար» ծրագրի ընթացքում: Ի դեպ, ծրագրի համակարգողն Ագրարային համալսարանի 2016-2017 ուստարվա շրջանավարտ Նարեկ Հայրիյանն է: Ծրագրում ընդգրկված են 40 երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Նորվեգիայից, Լատվիայից, Իսպանիայից և Բուլղարիայից: Նրանք սեպտեմբերի 1-12-ը Ծաղկաձորում մասնակցում են գյուղատնտեսության ոլորտում ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը խթանող դասընթացների, կիսվում իրենց փորձով, ուսումնասիրում Հայաստանի գյուղատնտեսության ավանդույթներն ու զարգացման հեռանկարները:


Նազելի Ավագյան

 

Միջազգային դասընթացներ գյուղատնտեսության ոլորտում

Օքսֆորդի համալսարանում սովորելու հնարավորություն

Կրթաթոշակային ծրագիր

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10