hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Սեպտեմբեր 06

2018-2019 ուստարվա ընդունելության արդյունքների վերլուծություն 

2018-2019 ուսումնական տարում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բակալավրի առկա ուսուցման համակարգ է ընդունվել 375 ուսանող՝ նախատեսված 1338-ի փոխարեն: Ըստ ընդունող հանձնաժողովի պատասխանատու

քարտուղար Արմեն Աղասարյանի`ընդունելության ցածր ցուցանիշները պայմանավորված են նախևառաջ հանրապետությունում շրջանավարտների թվի նվազմամբ, նաև գյուղատնտեսական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության անկմամբ:
Ընդունելության արդյունքների վերլուծության համաձայն՝ դիմորդների շուրջ 40%-ը (41.5%)՝ 152 ուսանող, ընդունվել է Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ: 58 ուսանող նախընտրել է Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծական ֆակուլտետի մասնագիտությունները, 56-ը՝ Ագրոնոմիական, 47-ը՝ Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի, 44-ը՝ Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետի: Ընդունելության ամենացածր ցուցանիշները գրանցվել են Ագրոբիզնեսի և շուկայաբանության (11 ուսանող) և Տնտեսագիտական (7 ուսանող) ֆակուլտետներում:
2018-2019 ուսումնական տարվա համար հայտարարված 31 մասնագիտություններից առավել քանակի ուսանողներ ընդունվել են հետևյալ մասնագիտություններում՝

  • «Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն»՝ 55 ուսանող
  • «Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ»՝ 36
  • «Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում»՝ 35
  • «Կենսագործունեության անվտանգություն»՝ 28
  • «Ագրոէկոլոգիա»՝ 27
  • «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն»՝ 24
  • «Անասնաբուժություն»՝ 21:

2018-2019 ուսումնական տարում ՀԱԱՀ-ում դիմորդներ չեն եղել 4 մասնագիտությունների գծով («Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիա, գենետիկա և կենսատեխնոլոգիա», «Հաշվապահական հաշվառում և հարկում», «ֆինանսներ», «Փոխադրումների, ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում»), իսկ որոշ մասնագիտություններում ընդունվողների քանակը խիստ մտահոգիչ է՝ մեկից-հինգ ուսանող («Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա»՝ 5, «Գյուղատնտեսական և պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա և դիզայն»՝ 5, «Ագրարային քաղաքականության և խորհրդատվություն և տեղեկատվություն»՝ 5, «Ագրոբիզնես»՝ 4, «Հողաշինարարություն և հողային կադաստր»՝ 3, «Ապրանքագիտություն»՝ 1, «Ապահովագրական գործ»՝ 1, «Ձկան և ձկնամթերքների տեխնոլոգիա»՝ 1, «Կաշվի և մորթու արտադրանքի տեխնոլոգիա»՝ 1): Հատկանշական է, որ այս տարի բացված «Դեղագիտություն» մասնագիտությամբ ընդունվել է 13 ուսանող:
Հավելենք, որ այս տարի Ագրարային համալսարանի առկա ուսուցման համակարգ ընդունվածների 1.03 %-ը Սյունիքի մարզից է, 2.06 %-ը՝ Վայոց ձորից, 3.4 %-ը՝ Շիրակից, 4.1 %-ը Լոռիից և նույնքան Գեղարքունիքից, 5.1 %-ը՝ Տավուշից: Դիմորդների 36.2 %-ը  Երևանից է, 15.5 %-ը՝ Կոտայքի մարզից, 11.7 %-ը՝ Արմավիրից, 7.5 %-ը՝ Արարատից, իսկ 6.8 %-ը՝ Արագածոտնից:


Նազելի Ավագյան

 

Job announcement

Միջազգային համաժողով

Միջազգային համաժողով

2019թ. հունվարի 29-31-ը ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը Թեհրանում նախատեսում է իրականացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել համաժողովի քարտուղարությանը:
ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը կհոգա այն անձանց կեցության ծախսերը, ում հոդվածները կարժանանան համաժողովի քարտուղարության հավանությանը:
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
www.icciri.ir/en կայքէջից:

...

Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱԱՀ-ում մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը, որը ֆինասավորվելու է նորվեգական «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից:
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենտիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են՝

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10