Ամերիկացի ուսանողուհու անմոռանալի փորձառությունը ՀԱԱՀ-ում ANAU
hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Օգոստոս 09

Ամերիկացի ուսանողուհու անմոռանալի փորձառությունը ՀԱԱՀ-ում

IMG_7725Քիմբերլի Դոն մի քանի օր առաջ ավարտեց իր վեցշաբաթյա արտադրական պրակտիկան (փորձնակությունը) ՀԱԱՀ ագրոբիզնեսի դեպարտամենտում և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնոմ (ICARE) և վերադարձավ ԱՄՆ: Այդ երկրից 6 ուսանողների՝ Հայաստանում արտադրական պրակտիկայի ծրագրի աջակիցն ու կազմակերպիչը Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ ACTR/ACCELS հայաստանյան գրասենյակն էր:

«Անկեղծ ասած, ինքս էլ չգիտեմ, թե ինչու որոշեցի հենց այստեղ անցկացնել ամառային պրակտիկաս, բայց հիմա կարող եմ ասել, որ անհավատալիորեն երջանիկ եմ դրա համար», - ասում է Քիմը:

Քիմը ակտիվորեն ընդգրկվեց ICARE հիմնադրամի տարբեր աշխատանքերում՝ ջանասիրությամբ աշխատելով թե Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի, թե Ի-Վի-Էն գինու ակադեմիայի և թե Ագրոբիզնեսի հետազոտական կենտրոնի մասնագետների հետ: Նրա՝ գրագետ կազմած և խմբագրած քարոզչական նյութերը նպաստեցին վերոնշյալ բոլոր օղակների գործունեության հանրայնացմանը միջազգային ասպարեզում, ներառյալ դրանց տեսանելիության բարձրացումը Սփյուռքի որոշակի նպատակային գիտակրթական ու լրատվական հարթակներում:
kim5_1

Քիմը մասնավորապես հաճույքով է անդրադառնում ՀԱԱՀ ԱՈՒԿ-ի և Ի-Վի-Էն գինու ակադեմիայի ուսանողների հետ շփումներին, որոնց հետ նա հարցազրույցների շարք անցկացրեց՝ որպես հանրայնացման աշխատանքների մաս: Գինու ակադեմիայի ուսանողներից մեկի օրինակը շատ բնորոշ է և ոգևորիչ ապագա ուսանողների համար: «Այդ աղջիկը ակադեմիայի մասին իմացել էր սոցցանցերում հրապարակված հայտարարությունից: Մինչ այստեղ ընդունվելը նա մի քանի տարի աշխատել է շինարարական ընկերությունում: Իսկ այժմ ուսումն ավարտելուց հետո որոշել է անմիջապես կարիերա սկսել գինու արդյունաբերության ոլորտում. Երազում ու պլանավորում է ի վերջո հիմնել սեփական խաղողի այգին և արտադրել իր գինին»:

ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողներից Քիմը մշտապես լսում էր, որ Կենտրոնի կրթական ծրագրերը բարձրակարգ են: Պրակտիկայի ընթացքում ինքն էլ համոզվեց, որ ագրոբիզնեսի տնտեսագիտության ոլորտում ԱՈՒԿ-ի ծրագիրը հավասարը չունի Հայաստանում: «Սա ICARE հիմնադրամի աշխատակազմի և ԱՈՒԿ-ի դասախոսների ամենօրյա աշխատանքի արդյունքն է: Ինձ համար ոգևորիչ էր լինել այնպիսի աշխատողների միջավայրում, ովքեր անմնացորդ նվիրվում են իրենց գործին: Ես նրանցից սովորեցի արդյունավետ աշխատել, ամեն կոնկրետ հանձնարարության մեջ ուշադրության կենտրոնում պահել կարևոր մանրուքները: Ես նաև շատ բան սովորեցի ագրոբիզնեսի նոր տեխնոլոգիաների, Հայաստանի գինու արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտի մասին: Կասկածից վեր է, որ պրակտիկան ես ավարտեցի գիտելիքների ու հմտությունների շատ ավելի մեծ պաշարով, քան ունեի այն սկսելու պահին: Նմանապես, ես ավարտեցի պրակտիկաս՝ ձեռք բերելով նոր ընկերներ, որոնց ես հանդիպեցի այստեղ, հարգեցի ու ընկերացա»: Քիմը Հայաստանից և Ագրարային համալսարանից հեռացավ անպայման վերադառնալու ցանկությամբ ու խոստումով: Ամեն ինչից զատ, նա ծրագրում է խորացնել հայերենի իմացությունը. չէ որ 6 շաբաթում, այն էլ այդքան զբաղվածության պայմաններում, նա հասցրեց սովորել հայերեն գրել, կարդալ և որոշակի խոսակցական բառապաշար ձեռք բերել: «Այս փորձառությունն ինձ համար տարբեր իմաստներով հարստացնող ու գրավիչ էր: Աներկբա է, որ այն կմնա ինձ հետ երկար ժամանակ. ես երախտապարտ եմ բոլորին, ովքեր այսքան հրաշալի փորձառություն ապահովեցին ինձ համար»:

 

Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիան հրավիրում է մասնակցելու 2-րդ B-FoST համաժողովին

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10