hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Հուլիս 18

TOPAS ծրագրի շրջանակում

Աշխատանքային հանդիպում Վրոցլավում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ2 «Տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության ագրարային ուսուցման ոլորտում» (TOPAS) ծրագրի աշխատանքային խմբերի երկրորդ հանդիպումը կայացավ

Վրոցլավի (Լեհաստան) բնական ռեսուրսների և բնագիտական համալսարանում: 2018թ. հուլիսի 2-ից 4-ին վերոհիշյալ համալսարանում քննարկվեցին TOPAS-ի շրջանակներում կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները: ՀԱԱՀ-ից մասնակցեցին ծրագրի համալսարանական համակարգող, Արտաքին կապերի դեպարտամենտի պետ Գ. Համբարձումյանը, «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի մասնագետ Ն. Գասպարյանը և Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Լ. Խաչատրյանը: Աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվեցին բակալավրական և մագիստրոսական կրթական մակարդակների համար պրակտիկաների առարկայական ծրագրերը, պրակտիկաների արդյունավետության և վերահսկման մի քանի մեխանիզմների նպատակահարմարությունը, ինչպես նաև ծրագրի ֆինանսական հարցերը: Ներկայացվեցին նաև մի քանի ամիս առաջ ծրագրին մասնակից բուհերի ուսանողների, դասախոսների և գործատուների շրջանում կատարված հարցումների արդյունքները:

Իսկ դրանք վկայում են, որ շատ բուհերում թույլ կողմ էր ուսանողների կիրառական հմտությունների զարգացմանը նպաստող ոչ բավարար մակարդակը, ապագա մասնագետների կողմից ինքնուրույն որոշումներ կայացնելու զարգացմանն ուղղված քայլերի ցածր մակարդակը և այլն: Այդ հարցումները նաև փաստեցին, որ TOPAS-ի իրականացումն ու արդյունքների ներդրումը խիստ անհրաժեշտ է մասնակից համալսարանների համար, քանի որ TOPAS-ի գլխավոր նպատակը կիրառական հմտությունների զարգացմանը նպաստող միջավայրի ստեղծումն է, տեսականից անցումը դեպի գործնականին: Հուլիսի 2-ին ՀԱԱՀ-ի աշխատակիցները մասնակցեցին նաև «Գյուղատնտեսության ուսուցման և հետազոտության ոլորտում համագործակցություն և զարգացում» թեմայով միջազգային համաժողովին, որի նպատակը համալսարանների համագործակցության շրջանակի ընդլայնումն էր: Համաժողովին Գ. Համբարձումյանը հանդես եկավ ելույթով և ներկայացրեց մեր համալսարանի կրթական ուղղություններն ու գիտական հետաքրքրությունների շրջանակը:
Հանդիպման վերջին օրը բոլոր մասնակիցներն այցելեցին Վրոցլավի մոտակայքում գտնվող տիպական ֆերմերային տնտեսություն, որտեղ ծանոթացան արտադրական գործընթացներին, ուսանողների պրակտիկաների կազմակերպման հնարավորություններին, համալսարան-ֆերմերային տնտեսություն համագործակցության ուղղություններին:

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու 

Դեկտեմբերի 14-ին, աշխատանքային օրվա ավարտին, լրացավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը: Նշված ժամկետում մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել մեկ հավակնորդ՝ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Էդիկի Ուռուտյանը:


«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ղարախանյան

...

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր

Ծրագիր ԱՄՆ-ում առաջնորդական հմտություններով ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10