ՀԱԱՀ գիտխորհրդում ANAU
hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Հուլիս 12

ՀԱԱՀ գիտխորհրդում
Վամիկ Հովհաննիսյանի 80-ամյակին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի երկարամյա աշխատակից, Ագրոբիզնեսի կազմակերպման և կառավարման ամբիոնի դոցենտ Վամիկ Հովհաննիսյանն օրերս բոլորեց 80-ամյակը:
Վ.Հովհաննիսյանը 1966թ. ավարտել է Երևանի անասնաբուծական – անասնաբուժական ինստիտուտը, ապա՝

գյուղատնտեսական էկոնոմիկայի և կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան և աշխատանքի անցել Վայոց ձորի մարզի (նախկինում ՝ Եղեգնաձորի շրջան) Վերնաշենի սովխոզում, որպես գլխավոր անասնաբույծ: Այնուհետև անցել է գիտական գործունեության գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտում՝ նախ որպես կրտսեր գիտաշխատող, ապա ավագ գիտաշխատող: 1977 թվականից Վ. Հ. Հովհաննիսյանն աշխատանքի է անցել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում՝ Գյուղատնտեսության կառավարման ամբիոնում, որպես ասիստենտ, ապա ավագ դասախոս: 1986 թվականից Ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի դոցենտ է:
1975 թվականին Վ. Հովհաննիսյանը պաշտպանել է թեկնածուական թեզը՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1989 թվականին՝ դոցենտի կոչում: 1998-2000 թվականներին եղել է նաև Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Տնտեսագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ: Վամիկ Հովհաննիսյանի մասին համալսարանի բոլոր աշխատակիցներն ու ուսանողները կվկայեն որպես համեստ, բանիմաց և աշխատանքին նվիրված անձնավորություն:
Վ. Հովհաննիսյանը մշտապես աչքի է ընկել հասարակական ակտիվությամբ. շուրջ 5 տարի ղեկավարել է Տնտեսագիտական ֆակուլտետի արհմիութենական կազմակերպությունը, եղել է ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ: Հեղինակել է ուսումնական երկու ձեռնարկ, 60-ից ավել գիտական հոդվածներ, դասախոսությունների տեքստեր, ուսումնամեթոդական ուղեցույցներ: Վամիկ Հովհաննիսյանը պարգևատրվել է համալսարանի շնորհակալագրով և պատվոգրով: Իսկ այսօր ՀԱԱՀ գիտական խորհրդի հերթական նիստում ծննդյան 80-ամյակի և մանկավարժական ու գիտական երկարամյա գործունեության կապակցությամբ ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանի հրամանով վաստակաշատ մանկավարժ ու գիտնական Վամիկ Հովակիմի Հովհաննիսյանին հայտնվեց շնորհակալություն և նա պարգևատրվեց ՀԱԱՀ «Ոսկե հուշամեդալով»:
Համալսարանի բոլոր աշխատակիցներն ու ուսանողները շնորհավորում են սիրված դասախոսին և գործընկերոջը բարձր պարգևի արժանանալու կապակցությամբ և մաղթում առողջություն ու երկար տարիների կյանք:

***

Համալսարանի գիտխորհրդի նույն նիստում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից «Իմ ֆինանսների ամիս-2018» տեղեկատվական կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպված «Խնայողություն» խաղի միջհամալսարանական մրցույթում առաջնության գավաթ նվաճած Տնտեսագիտական ֆակուլտետի ներքոհիշյալ ուսանողներին և նրանց նախապատրաստողներին ու կազմակերպիչներին ռեկտորի կողմից հայտնվեց շնորհակալություն և նրանք պարգևատրվեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Շնորհակալագրով».

Գևորգյան Լիլիթ Տարոնի Հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի
Խաչատրյան Խաչատուր Բորիսի Հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող
Կարապետյան Սոնա Գառնիկի Հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտություն 4-րդ կուրսի ուսանողուհի
Հայրապետյան Լուսինե Արմենի Հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտություն 4-րդ կուրսի ուսանողուհի
Հարությունյան Աննա Աշոտի Հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտություն 4-րդ կուրսի ուսանողուհի
Մախսուդյան Անի Գևորգի Հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտություն 4-րդ կուրսի ուսանողուհի
Մկրտչյան Սաթենիկ Հարությունի Ֆինանսների և վարկերի ամբիոնի վարիչ,դոցենտ
Գևորգյան Անի Գևորգի Ֆինանսների և վարկերի ամբիոնի ասիստենտ
 

Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիան հրավիրում է մասնակցելու 2-րդ B-FoST համաժողովին

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10