hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Հունիս 29

Գիտաճանաչողական ագրոարշավ

ՀԱԱՀ Ագրոբիզնես և շուկայաբանություն ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, ամփոփելով ուսումնական տարին, ս/թ հունիսի 23-ին նախաձեռնել էր գիտաճանաչողական ագրոարշավ` Սաղմոսավանք-Լոռվա բերդ-Դենդրոպարկ ուղղությամբ: Ագրոարշավին մասնակցում էին և´ ուսանողներ, և´ դասախոսներ,

ովքեր ընտրվել էին ուսանողական գիտական ընկերության տարեկան աշխատանքներին արդյունավետ ներգրավվածության համաձայն: Ագրոարշավի առաջին կանգառը Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում տեղակայված Հայկական Առաքելական վանական համալիրն էր՝ Սաղմոսավանքը, որտեղ մասնակցեցին պատարագի, ստացան օրհնություն և իրականացրեցին մոմավառություն: Այնուհետև ուղևորվեցին Լոռի Բերդ համայնք, ծանոթացան համայնքի՝ գյուղատնտեսական արտադրության տեխնիկական միջոցներով ապահովվածությանը և դրանց կիրառման հնարավորություններին: Հյուրընկալվեցին տիկին Մարինեի տանը հյուրասիրեցին իրենց պատրաստած քաղցրավենիքներվ և նվիրեցին հուշանվեր-բաժակը` պատկերված համալսարանի լոգոյով: Ապա այցելեցին միջնադարյան անառիկ ամրոց Լոռի Բերդ: Գյուղական համայնքում նրանք բնակիչներին ներկայացրեցին ՀԱԱՀ 2018-2019 ուստարվա ընդունելության առկա և հեռակա ուսուցման համակարգերի մասնագիտությունները, քննությունները, նախատեսվող տեղերը և վարձավճարների չափերը:
Այցելեցին նաև Գյուլագարակ համայնքի բուսաբանական այգի՝ Ստեփանավանի դենդրոպարկ, որը հիմնադրել է լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը: Դենդրոպարկում ուսանողները և դասախոսները վայելեցին Լոռվա գեղատեսիլ բնության հրաշքը, խարույկի շուրջ անցկացրեցին սեմինար-քննարկում՝ ՀՀ-ում ագրոզբոսաշրջության զարգացման հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների մասին, կիսվեցին իրենց տպավորություններով, պարեցին, ուրախացան և նույն օրը վերադարձան Երևան՝ կրկին ագրոարշավի մասնակցելու անհամբեր սպասումով:
Ընդհանրապես ագրարային ոլորտի ապագա մասնագետների համար կարևոր են նմանատիպ գիտաճանաչողական ագրոարշավները, որոնք ոչ միայն ուսանողների միջև ստեղծում են ակտիվ ու արդյունավետ համագործակցություն, այլ նաև նրանց մոտիկից ծանոթացնում ոլորտի զարգացման հիմնախնդիրներին:

Մարտին Հովհաննիսյան
ՀԱԱՀ ՈՒԳԸ նախագահի պաշտոնակատար

 

Job announcement

Միջազգային համաժողով

Միջազգային համաժողով

2019թ. հունվարի 29-31-ը ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը Թեհրանում նախատեսում է իրականացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել համաժողովի քարտուղարությանը:
ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը կհոգա այն անձանց կեցության ծախսերը, ում հոդվածները կարժանանան համաժողովի քարտուղարության հավանությանը:
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
www.icciri.ir/en կայքէջից:

...

Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱԱՀ-ում մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը, որը ֆինասավորվելու է նորվեգական «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից:
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենտիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են՝

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10