hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Հունիս 26

Սեմինար-վերապատրաստում «Ագրարային մենեջմենթ» ծրագրի շրջանակներում 

Էրազմուս+ ծրագրի շրջանակներում սույն թվականի հունիսի 10-17-ը Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում (ՎԿԳՀ) տեղի ունեցավ համագործակից համալսարանների «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական

ծրագրում դասավանդող աշխատակիցների սեմինար–վերապատրաստում՝ «Համագործակից համալսարանների Ագրարային էկոնոմիկա և Բիզնես մենեջմենթ առարկաներ դասավանդող դասախոսների հետագա կրթություն» խորագրով: Մասնակիցների թվում էին 6 երկրի 14 համալսարանի ներկայացուցիչներ` (Հայաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Ղազախստան, Ադրբեջան և Ղրղզստան): ՀԱԱՀ-ից սեմինարին մասնակցում էին «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի համակարգող Անի Պետրոսյանը, մասնագետներ Նարինե Գասպարյանը, Անժելա Շահբազյանը, և ծրագրում դասավանդող, Ագրոբիզնեսի կազմակերպման և կառավարման ամբիոնի ասիստենտ Հայկուհի Անտոնյանը: «Գյուղարտադրության էկոնոմիկա», «Բիզնես մենեջմենթ», «Ձեռնարկությունների պլանավորում», «Ձեռնարկությունների խորհրդատվություն (MAX ծրագիր)» առարկաների գծով սեմինարներն անցկացրեցին ՎԿԳՀ–ի դասախոսներ Ք. Շուհը, Ա. Արիստակեսյանը, Յ. Հոլցները, Թ. Դենգլերը, Բ. Մյուլլերը, Ք. Շաուերը: Դրանք անցան ակտիվ քննարկումների մթնոլորտում:

Սեմինարի ընթացքում ոչ միայն ՎԿԳՀ-ի դասախոսները իրենց փորձով կիսվեցին, այլև յուրաքանչյուր համալսարանի ներկայացուցիչ հակիրճ ներկայացրեց իրենց համալսարանում դասավանդվող առարկաների բովանդակությունը, առանձնահատկությունները (թեմաներ, մեթոդներ, ժամաքանակ, կրեդիտ և այլն): ՀԱԱՀ-ից առանձին ելույթներով հանդես եկան Ա. Պետրոսյանը («Գյուղարտադրության էկոնոմիկա» առարկայի գծով) և Հ. Անտոնյանը («Ձեռնարկությունների պլանավորում» և «Բիզնես մենեջմենթ»առարկաների գծով): Սեմինարի ընթացքում այց էր նախատեսված Շինդլերի կաթնատու կովերի տիպիկ տնտեսություն` տարվող աշխատանքներին և տվյալների հավաքագրման գործընթացին ծանոթանալու նպատակով: Դեկան Ռ. Շլաուդերերի և գիտաշխատող Ա. Արիստակեսյանի հետ քննարկվեցին նաև «Ագրարային մենեջնեթ» միջազգային մագիստրոսական ծրագրի գործունեության հետագա զարգացման, համագործակցության նոր ուղիների, կրկնակի դիպլոմների տրամադրման հետ կապված որոշ հարցեր:
Սեմինարից զատ կազմակերպվեցին նաև մշակութային այցեր Անսբախ, հնամենի Ռոտենբուրգ քաղաքներ, ինչպես նաև նյուրնբերգյան հայտնի «Նացիստական կուսակցության փաստաթղթավորման կենտրոն» թանգարան: Սեմինարները բավականին գործնական էին, տեղեկատվությամբ հագեցած և հնարավորություն տվեցին գտնել համագործակցության նոր ուղիներ, ինչը և կօգնի հետագայում ծրագրի գործունեության հետագա բարելավմանը:


«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի մասնագետներ

 

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում 

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում (Բուլղարիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Վերոնշյալ համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ-ի 2 ուսանող։ Նրանց կտրամադրվի ամսական 800 եվրո կրթաթոշակ և 275 եվրո գումար`

...

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10