Միջազգային ծրագրերի քննարկումներ Բավարիայի Վայհենշտեֆան- Թրիսդորֆի կիրառական գիտությունների (ՎԿԳՀ) համալսարանում ANAU
hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Մայիս 30

Միջազգային ծրագրերի քննարկումներ Բավարիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների (ՎԿԳՀ) համալսարանում

Մայիսի 29-30-ին, նախնական պայմանավորվածության համաձայն, Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում տեղի ունեցան ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանի և ՎԿԳՀ

միջազգային ծրագրերի պատասխանատու (DAAD, Erasmus+, TOPAS), գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Ռալֆ Շլաուդերերի, արևելաեվրոպական ծրագրերի և ՀՀ-ում DAAD կրթական ծրագրերի պատասխանատու դոկտոր, պրոֆեսոր Յոհաննես Հոլցների, ՎԿԳՀ «Կենսազանգվածի» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն դոկտոր Նիկոլաս Ալթի, Erasmus+ և TOPAS ծրագրերի համակարգող, ՎԿԳՀ գիտաշխատողներ դոկտոր Արամ Արիստակեսյանի, դոկտոր Հայնց-Փեթր Վոլֆի հետ և ՎԿԳՀ-ում ՀԱԱՀ հայ ուսանողների հետ հանդիպումները: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.

  • «Ագրարային մենեջմենթ» հայալեզու և գերմանալեզու մագիստրոսական ուսումնական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթացը
  • «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ուսումնական ծրագրերի շրջանակներում կրկնակի դիպլոմների շնորհման կարգը և գործընթացի առանձնահատկությունները
  • ՎԿԳՀ և ՀԱԱՀ համատեղ կրթական ծրագրերի (DAAD, Erasmus+ և TOPAS) ընթացքը
  • ՀՀ-ում ՀԱԱՀ և գյուղատնտեսական քոլեջների բազայի հիման վրա ուսումնա-գիտաարտադրական կենտրոնի ներդրման և գործարկման ընթացքը
  • ՀԱԱՀ-ում գերմաներեն լեզվի իմացության և տարածման համար ուսուցման կենտրոնի հիմնադրման հնարավորությունները

Պրոֆեսոր Ռալֆ Շլաուդերերը, շնորհավորելով ռեկտոր Արշալույս Թարվերդյանին, տեղեկացրեց, որ վերը նշված միջազգային հավատարմագրումն անթերի համագործակցության արդյունքում երկարաձգվել է մինչև 2021թ. սեպտեմբեր: Հավատարմագրման վկայագիրն արդեն ուղարկվել է ՀԱԱՀ:
2017թ. դեկտեմբերին ՎԿԳՀ և ՀԱԱՀ առաջին չորս շրջանավարտները ստացան միաժամանակ երկու բուհերի դիպլոմներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հունիսի 1-ին ՎԿԳՀ համալսարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ առավել հստակեցնել երկու բուհերի կրկնակի կամ երկակի դիպլոմների տրամադրման հնարավորությունը և ստորագրվելիք համաձայնագրի դրույթները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց վերը նշված ծրագրերի շրջանակներում առավել ընդլայնել ուսանողների, մագիստրանտների և դասախոսների գործնական ուսուցման բարելավմանն ուղղված միջոցառումները: Առավել ակտիվացնել ուսանողների և դասախոսների փորձի փոխանակման, շարժունակության խթանմանը միտված միջոցառումները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև Erasmus+ և TOPAS ծրագրերի շրջանակներում առաջիկա շաբաթների ընթացքում սկսել գիտահետազոտական և ուսանողների դիպլոմային աշխատանքների համար նախատեսված տվյալների բազայի ստեղծման աշխատանքները:
Քննարկումների ընթացքում կարևորվեց նաև գյուղատնտեսական ժամանակակից տեսական գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակման արդյունավետության բարձրացման համար գործարկել առցանց ուսուցման ևս չորս կուրս՝ ՎԿԳՀ օրինակով:
Քննարկվեց ՀՀ-ում նախատեսված ՀԱԱՀ և գյուղատնտեսական քոլեջների բազայի հիման վրա ուսումնա-գիտաարտադրական կենտրոնի հիմնման ընթացքը և ներկա վիճակը: Ռեկտոր Արշալույս Թարվերդյանի կողմից մեկ անգամ ևս կարևորվեց ՀՀ-ում ագրարային բնագավառի ուսանողների, դասախոսների և հատկապես գյուղացիական տնտեսությունների մասնագետների, գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվողների վերապատրաստման և գործնական հմտությունների ձեռքբերման կարևորությունը՝ ժամանակակից օրինակելի ուսումնաարտադրական կենտրոնում՝ Բավարիայի Թրիսդորֆի ագրարային ուսումնական կենտրոնի օրինակով:
Կարևորվեց նաև երկու բուհերի շրջանավարտների աշխատանքի տեղավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը, որպեսզի բարձր որակավորում ունեցող շրջանավարտները նախ և առաջ հայրենիքում աշխատանքի տեղավորվեն և միայն եզակի դեպքերում աշխատանք փնտրեն արտերկրում:
ՀԱԱՀ ռեկտորը հանդիպեց նաև ՎԿԳՀ համալսարանի տաս հայ ուսանողների հետ. քննարկվեցին երիտասարդներին հուզող բազմաթիվ կազմակերպչական հարցեր:
ՀԱԱՀ և Բավարիայի ՎԿԳՀ համագործակցության մյուս կարևոր հարցերը կքննարկվեն հունիսի 1-ին նախատեսված՝ ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանի և ՎԿԳՀ նախագահ Էրիկ Վուլլեի հանդիպման ընթացքում:

 

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

Մրցույթ ուսումը Կրակովի Յագելլոնիան համալսարանում շարունակելու նպատակո

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10