Բաց դաս «Բուսաբուծական մթերքների սերտիֆիկացում» առարկայից ANAU
hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Մայիս 30

Բաց դաս «Բուսաբուծական մթերքների սերտիֆիկացում» առարկայից

33869700_2019929538078858_5352747157512257536_nՍուրճի, կոնյակի, գինու, շամպայնի, ծխախոտի, վաֆլու, շոկոլադի, հյութերի և բուսաբուծական այլ մթերքների վերամշակման, փորձաքննության և սերտիֆիկացման վերաբերյալ հետաքրքիր փաստեր, որոնք ներկայացրեցին ՀԱԱՀ

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները «Բուսաբուծական մթերքների սերտիֆիկացում» առարկայի բաց դասի շրջանակներում: Դասին ներկա էին Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Աշոտ Աղաբաբյանը, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Նունե Սիմոնյանը, Ագրարային համալսարանի այլ ստորաբաժանումների աշխատակիցներ: Դասի ընթացում ուսանողները ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ներկայացրեցին իրենց ինքնուրույն աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրը հետաքրքիր էր յուրովի՝ հագեցած թեմայի վերաբերյալ օգտակար տեղեկատվությամբ, տեսանյութերով, 33980127_2019929408078871_425321205344501760_nգրաֆիկական սխեմաներով ու պատկերներով: Թե՛ ներկայացման ձևաչափով, թե՛ բովանդակությամբ բավականին տպավորիչ իրենց աշխատանքներում ուսանողներն անդրադարձել էին բուսաբուծական վերոնշյալ մթերքների ծագման ու կիրառման պատմությանը, վերամշակման առանձնահատկություններին, տեսակներին, փորձաքննության չափանիշներին, սերտիֆիկացմանը: Հատկանշական է, որ գրեթե բոլորն ընտրել էին սերտիֆիկացման 4-րդ սխեման, քանի որ այն հնարավորություն է տալիս իրականացնել երկկողմանի փորձաքննություն ինչպես սպառողի, այնպես էլ արտադրողի կողմից և ունի 36 ամիս պահպանման ժամկետ:
Յուրաքանչյուր աշխատանքի ներկայացումից հետո առարկայի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Կոստանյանը և մյուսները թեմայի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերն էին ուղղում հեղինակներին՝ ստանալով բավականին սպառիչ պատասխաններ: 

«Այս կուրսի ուսանողները «Բուսաբուծական մթերքների սերտիֆիկացում» առարկայից ունեն բազային լավ գիտելիքներ, նրանց մեծ մասն այսօր կարողացավ այդ գիտելիքները ներկայացնել հավուր պատշաճի, մյուսները փոքր-ինչ կաշկանդված էին, սակայն հարկ է նշել, որ նրանք բոլորն արդեն ոլորտի մասնագետներ են, ինչն ապացուցեցին նաև այսօր իրենց փոքրիկ հետազոտական ինքնուրույն աշխատանքներով»,-ասաց Կարինե Կոստանյանը՝ հավելելով, որ բոլոր աշխատանքները կարժանանան համապատասխան գնահատականների:


Նազելի Ավագյան

 

Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիան հրավիրում է մասնակցելու 2-րդ B-FoST համաժողովին

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10