ՀԱԱՀ վարժարանի սաների վերջին դասը ANAU
hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Մայիս 25

ՀԱԱՀ վարժարանի սաների վերջին դասը 

Այսօր, ուսումնառության առաջին շեմն անցնելով, կյանք է մտնում ևս մի սերունդ՝ հայրենիքի, հարազատ ժողովրդի նվիրական տեսլականների կառուցումը նոր եռանդով շարունակող սերունդը: Մայիսի 25-ին հանրապետության հանրակրթական դպրոցների վերջին զանգերի հետ ղողանջեց նաև Հայաստանի ազգային ագրարային

համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի վերջին դասի զանգը, և դպրոցական նստարանից սկիզբ առնող կյանքի մեծ ճանապարհ մտան նաև վարժարանի 46 շրջանավարտները:
Սովորականից տարբերվող դասը հուզառատ էր, տրամադրությունը՝ տոնական: Աշակերտների փոխարեն նստարաններին նստած էին նրանց ծնողներն ու ուսուցիչները, ովքեր երկուստեք ջանք ու եռանդ չեն խնայել իրենց զավակներին՝ որպես մարդ, հայրենասեր ու արժանապատիվ քաղաքացի դաստիարակելու համար՝ փոխանցելով իրենց գիտելիքներն ու փորձը, սերն ու ջերմությունը:
Վարժարանի տնօրինությունը շրջում է ավարտական դասարաններով, բարի երթ մաղթում մեծ կյանքի նախաշեմին կանգնած սաներին. «Սիրելի՛ շրջանավարտներ, վերջին դասը հուզիչ պահեր է պարգևում ոչ միայն ձեզ, այլև մեզ՝ մանկավարժներիս ու ձեր ծնողներին: Ավանդական այս տոնը Ձեր հասունացման վկայության, երազանքների ու ծրագրերի մեկնարկի օր է, և ես յուրաքանչյուրիդ մաղթում եմ, որ դրանք իրականացած տեսնեք:
Դուք այն սերունդն եք, որ մի քանի տարուց փոխարինելու է ծնողներին, ժառանգելու է երկիրն իր հինավուրց մշակույթով, գիտությամբ, տնտեսությամբ, պետական ու հասարակական կառույցներով: Մենք վստահ ենք, որ ձեզնից յուրաքանչյուրն ինչ ճանապարհ էլ ընտրի, նախ և առաջ լինելու է Հայաստանի Հանրապետության պատվախնդիր քաղաքացի, ապրելու և գործելու է այն գիտակցությամբ, որ Հայաստանն է մեր տունը, մեր հարազատ օրրանը: Մաղթում եմ ձեզ բազում հաջողություններ, թո՛ղ ձեր կյանքը լինի ավելի անհոգ, ավելի ապահով ու բազում ձեռքբերումներով լի, եղեք առողջ ու երջանիկ»,- սաներին հրաժեշտից առաջ իր բարեմաղթանքներն է հղում ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրեն Ռոբերտ Սարգսյանը և ներկայացնում երջանկության իր «բանաձևը»: «Երջանկությունը հասկացված լինելն է, երջանկությունը սիրված լինելն է, իսկ ամենամեծ երջանկությունը սիրելն է: Ուրեմն եղե՛ք հասկացված, սիրե՛ք ու սիրվե՛ք»,- սաներին մեծ կյանք ճանապարհելուց առաջ վերջին խրատ-հորդորներն է տալիս տնօրենը:
Փոխտնօրեն Ալինա Խաչատրյանն էլ վստահ է, որ իր սաներն ուր էլ գնան միշտ հիշելու են վարժարանի պարզ ու բարի միջավայրը, որտեղ ձևավորվել են որպես անհատ ու քաղաքացի: Նա վստահ է, որ վարժարանի շրջանավարտներն իրենց գիտելիքներն ու ավյունը նվիրաբերելու են հայրենիքի բարօրությանն ու հզորացմանը: Հրաժեշտից առաջ, մեջբերելով սևակյան տողերը, տիկին Խաչատրյանը սաներին ևս մեկ անգամ չի մոռանում խրատել, «թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին».

…Ազնի՛վ եղիր ամեն ինչում – ո՞վ է կյանքում սովից մեռել:
Ճշտի համար աքսոր չկա – ստի հանդեպ ինչու լռել…:
…Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.
Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,–
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:

Շրջանավարտներն էլ իրենց երախտիքի խոսքերն ասացին մանկավարժներին. «Հարգելի՛ մանկավարժներ, շնորհակալ ենք ձեր անմնացորդ նվիրման, ծնողական հոգատարության համար: Մենք հեռանում ենք՝ մեզ հետ տանելով ձեր պատգամներն ու ծով սերը, որ նվիրում եք ամեն մեկնողի՝ վառելով մեր կյանքի ջահերը»,- հուզախառը ժպիտներով արտաբերում են ՀԱԱՀ վարժարանի սաները, որոնց մեծ մասը (46-ից 40-ը), արդեն կողմնորոշված լինելով ապագա մասնագիտության ընտրության հարցում, ուսումը նախընտրում է շարունակել հանրապետության ազգային ագրարային համալսարանում՝ դառնալով Հայաստանի ագրարային ոլորտի վաղվա պատասխանատուներն ու զարգացնողները:
Ու հնչում է վերջին զանգը, և կյանքի շեմին կանգնած են 46 շրջանավարտները և՛ հպարտ են, և՛ հուզմունքից արբեցած, բայց և անորոշ ապագայի հանդեպ հավատով ու սիրով լցված: Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ, ձեր ձեռքերում է ձեր և մեր ապագան, վստահ քայլեք առաջ՝ կերտելու մեր և ձեր երազանքների Հայաստանը, և թո՛ղ որ այդ ճանապարհը լինի միայն լուսավոր և անխոչընդոտ:


Նազելի Ավագյան

 

Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիան հրավիրում է մասնակցելու 2-րդ B-FoST համաժողովին

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10