hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Մայիս 23

Երևանը մենք ենք. ցերեկույթ նվիրված մայրաքաղաքի 2800-ամյակին

Ագրարային համալսարանում մեկնարկել են քաղաքամայր Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումները: Մայիսի 23-ին Հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ համալսարանի փոքր դահլիճում տեղի ունեցավ Երևանի 2800-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որին մասնակցում էին ՀԱԱՀ-ի

Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողները, «Հայկազունք» դհոլահարների համույթի սաները: Ներկա էին մասնակիցների ծնողներ, համալսարանի և քոլեջի դասախոսներ,ուսանողներ:

«Մեր սրտի մայրաքաղաքին» ուսանողներն իրենց սրտի խոսքը ձոնեցին, ներկայացրեցին ձեռքից ձեռք անցած, դարերի խորքից 21-րդ դար հասած, բայց երիտասարդ մնացած համայն հայության մայրաքաղաքի պատմությունը: Դհոլների խրոխտ հնչյունների ներքո ներկաները մի պահ տեղափոխվեցին Ք.ա. 786 թվական, ու հանկարծ բեմահարթակում հայտնվեց Արգիշտի Առաջին թագավորն ու հիմնադրեց Էրեբունի ամրոց-քաղաքը՝ «ի բարօրություն Բիայնիլի երկրի, ի տապալումն թշնամական երկրների»: Եվ «Երևան դարձած Էրեբունին դարեր ապրեց, բայց մնաց պատանի»՝ դառնալով հայ ժողովրդի հարատևության լուռ ու խոսուն վկան, ապրելով ամեն մի հայ սրտի մեջ.

Երևանը տուն ու շենք չէ,

Երևանը մենք ենք,

Երևանն անկեղծ սիրելը

Չգրված օրենք է:


Ուսանողների երգին միացան նաև դահլիճում ներկաները՝ ամեն մեկն իր հոգում ունենալով Երևանի իր պատկերը՝ Մասիսների հայացքի ներքո արթնացող վաղորդյան քաղաքի համայնապատկերը, վարդագույն տուֆակերտ հին ու նոր շենքերը, Սասունցի Դավթի հոյակերտ արձանը, Մատենադարանի բարձունքից սերուդներին «ճանաչել զիմաստություն և զխրատ» հորդորող Մեսրոպ Մաշտոցի, Նարեկացու, Խորենացու, Կորյունի, Գոշի և մյուս հայ հանճարների արձանները, Հաղթանակի զբոսայգին ու սուրը ձեռքին երկրիս անդորրը հսկող «Մայր Հայաստանը», Հանրապետության հրապարակը՝ երգող շատրվաններով ու լույսերի մեջ ծփացող գիշերային Երևանը:
Երևանին ձոնված տողեր ու տաղեր, երգ ու պար, որոնք ուղեկցվում էին մայրաքաղաքի տեսարժան վայրերի նկարների տեսաշարով՝ նորից ու նորից վերահաստատելով, որ Երևանն ապրում է պատմության քառուղիներում, ոսկեղենիկ մատյաններում, մանուկների ծիծաղի մեջ ու յուրաքանչյուրիս հոգում, ուստի Երևանի տոնը յուրաքանչյուրիս տոնն է:
«Շնորհավորենք մեկս մյուսիս մեր մայրաքաղաքի տարեդարձի առթիվ, քանզի յուրաքանչյուրս հպարտությամբ ենք լցվում՝ գիտակցելով, որ ապրում ենք 2800-ամյա մայրաքաղաքում, որը հասակակիցն է Բաբելոնի, բայց ի տարբերություն Բաբելոնի, որը մնացել է պատմության մեջ, Երևանն ապրում է այսօր ու կերտում իր պատմության նոր էջը»,-շնորհավորելով բոլոր ներկաներին մայրաքաղաքի 2800-ամյակի առթիվ՝ ցերեկույթի վերջում ասաց Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Գագիկ Սանթրոսյանը:
Հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի վարիչ Նելլի Սարգսյանն էլ, շնորհակալություն հայտնելով միջոցառման բոլոր մասնակիցներին և ցերեկույթի հիմնական կազմակերպիչ, ամբիոնի դասախոս Մերի Հովսեփյանին, նշեց. «Երևանի այսօրվա պատմությունը կերտում ենք մենք, մեզնից յուրաքանչյուրին է վստահված այդ պատիվը, ուստի եկեք միշտ հիշենք, որ Երևանը մեր տունն է, և ամեն մեկս մեր հնարավորությունների սահմաններում անենք այնպես, որ տարիներ հետո սերունդները հպարտանան 21-րդ դարի մայրաքաղաք Երևանով»:
Ի պատասխան գնահատանքի խոսքերին՝ Մերի Հովսեփյանն ընդգծեց, որ իր համար պատիվ է ծառայել հայրենիքին ու Երևանին. «Հպարտ եմ, որ մայրաքաղաքին տալիս ենք այսպիսի սերունդ՝ հանուն Երևանի պատրաստ ամեն ինչի»: Ասվածի ապացույցն էին նաև այն մեծ խանդավառությունն ու հույզերը, որ ուսանողներն իրենց ջերմ ու անկեղծ ելույթներով բեմահարթակից փոխանցեցին դահլիճում նստածներին՝ իրական տոն ստեղծելով յուրաքանչյուրի հոգում:


Նազելի Ավագյան

 

Հայտարարություն

Ասպիրանտուրայի ընդունելության հայտարարություն

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10