hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Մայիս 11

10 պատճառ ընտրելու Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 

       Սիրելի՛ դիմորդներ

Բարձրագույն կրթությունը կյանքում հաջողության հասնելու կարևոր գրավական է: Ընտրելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ դուք կստանաք մատչելի ու որակյալ կրթություն՝ դառնալով ագրարային ոլորտի պահանջված և մրցունակ մասնագետ: Ընտրե՛ք Ագրարային համալսարանը հետևյալ առավելությունների համար՝

1. Աշխատաշուկայում պահանջված մասնագիտություններ. ՀԱԱՀ-ն պատրաստում է առաջիկա տարիներին հայաստանյան աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:

2. Առանց քննությունների ընդունվելու հնարավորություն. ՀՀ Կառավարության որոշմամբ ՀԱԱՀ-ում 22 մասնագիտությունների գծով սահմանվել են ընդունելության արտոնյալ պայմաններ. դիմորդները վճարովի համակարգ կարող են ընդունվել առանց միասնական քննություններին մասնակցելու՝ հայտագրելով ատեստատի ավարտական կամ տարեկան գնահատականները, իսկ անվճար համակարգ՝ հանձնելով ընդամենը մեկ կամ երկու միասնական քննություն:

3. Ուսման ցածր վարձավճար. ՀԱԱՀ-ում ուսման վարձավճարները հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում ամենացածրն են:

4. Որակյալ բարձրագույն կրթություն. բուհում դասավանդում են 600-ից ավելի գիտնականներ և դասախոսներ, որոնց 81 տոկոսն ունի գիտական աստիճան ու կոչում:

5. Հարուստ նյութատեխնիկական, ուսումնաարտադրական և գիտահետազոտական բազա. ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լսարաններն ու եզակի լաբորատորիաները հնարավորություն են տալիս ուսանողներին տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական հմտություններով:

6. Ուսանողների շարժունության բազմաթիվ առաջարկներ. համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն ուսումը շարունակել և արտադրական պրակտիկա անցնել ԱՄՆ-ի և Եվրոպայի տարբեր երկրների առաջատար գործընկեր համալսարաններում:

7. Կրկնակի դիպլոմներ ստանալու հնարավորություն. համագործակցելով Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի հետ՝ ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի ուսանողները, ուսումը շարունակելով Գերմանիայում, ստանում են կրկնակի դիպլոմ և՛ ՀԱԱՀ-ից, և՛ Գերմանիայի Վայհենշտեֆանի համալսարանից:

8. Տեխասի համալսարանի հավաստագիր, ագրոբիզնեսի մրցունակ մասնագետներ. ՀԱԱՀ-ի կազմում գործում է տարածաշրջանում ուսուցումն անգլերենով իրականացնող միակ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը, որի կրթական չափորոշիչները համապատասխանում են ԱՄՆ Տեխասի A&M համալսարանի ուսումնական պլաններին: Կենտրոնի շրջանավարտները ստանում են ՀԱԱՀ դիպլոմ և ԱՄՆ Տեխասի A&M համալսարանի հավաստագիր՝ հեշտությամբ անցնելով բարձր վարձատրվող աշխատանքի ագրոպարենային ոլորտի հայաստանյան և միջազգային կազմակերպություններում:

9. Ուսանողական ակտիվ և բովանդակալից առօրյա՝ հագեցած մարզամշակութային, ինտելեկտուալ, ճանաչողական տարաբնույթ միջոցառումներով:

10. Աջակցություն շրջանավարտներին աշխատանքի տեղավորման հարցում. համալսարանի աշխատանքի տեղավորման և խորհրդատվության բաժինը բուհի ուսանողներին ու շրջանավարտներին տրամադրում է խորհրդատվություն և տեղեկատվություն թափուր աշխատատեղերի, վերապատրաստման հնարավորությունների, հարցազրույցներին պատրաստվելու, ինքնակենսագրական փաստաթղթերի կազմման վերաբերյալ, իսկ գործատուներին՝ աջակցություն համապատասխան աշխատակիցների ընտրության և աշխատանքի տեղավորման հարցերում:


Ծանոթացեք ընդունելության պայմաններին և դիմեք՝ ք. Երևան, Տերյան 74, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 253 սենյակ
Հեռախոս՝ +374 (10) 52 45 41, +374 (10) 54 05 96
Էլ.փոստ` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10