hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Մայիս 10

Մեկ կիսամյակ Իտալիայում

«Mobilità Universitaria Sport e Alimentazione» ծրագրի շրջանակներում ուսումս մեկ կիսամյակ շարունակել եմ Իտալիայի Ֆոջայի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում: Համալսարանն իրոք ապահովում է բարձրորակ կրթություն այս ոլորտում սովորող արտասահմանցի ուսանողների համար։

Դասախոսություններն անցկացվում էին անգլերենով, դասախոսները փորձառու մասնագետներ էին։ Ամենից շատ տպավորված եմ «Գյուղմթերքի պաշտպանություն» առարկայի գործնական աշխատանքներով և հետաքրքիր դասախոսություններով։ Ապրում էի Հայաստանից հեռու՝ ամբողջովին նոր միջավայրում, որտեղ զգացվում էր մարդկանց և մշակույթների միջև տարբերությունն ու միաժամանակ նմանությունը: Հանդիպել եմ տարբեր մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից՝ Բրազիլիայից և Իսպանիայից մինչև Չինաստան և Թայվան։ Ես մի երկրում էի, որը հայտնի է իր ճարտարապետությամբ, բնությամբ, խոհանոցով, որտեղ դու կարող ես հանդիպել սրտաբաց մարդկանց՝ հայտնի իրենց հյուրընկալությամբ և պատրաստակամ ընկերանալու քեզ։
Ուսման առաջին օրերն ամենահետաքրքիրն էին ինձ համար։ Իննժամյա երկար ուղևորությունից հետո հասա Ֆոջա փոքր քաղաքը: Ես շուտ ընտելացա միջավայրին, ձեռք բերեցի այլազգի շատ ընկերներ, որոնց հետ շաբաթ օրերը կազմակերպում էինք էքսկուրսիաներ, այցելում պատմական վայրեր և ծանոթանում հարավային Իտալիային, որն, անշուշտ, աշխարհի ամենագեղեցիկ վայրերից է։
Ինձ համար սա տպավորիչ ուղևորություն էր՝ լի արկածներով և հետաքրքրություններով։ Հայաստանից առաջին ուսանողն էի, որը մասնակցում էր այս ծրագրին և, շնորհիվ Ֆոջայի համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի ամենօրյա ուշադրության՝ չունեցա ոչ մի խնդիր: Ես ցանկանում եմ հորդորել մեր ուսանողներին՝ բաց չթողնել արտերկրում սովորելու հնարավորությունը։


Լևոն Գալստյան

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող

 

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

Մրցույթ ուսումը Կրակովի Յագելլոնիան համալսարանում շարունակելու նպատակո

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10