hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Մայիս 09

Հաղթանակի տոներն Ագրարային համալսարանում 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բակում հավաքված հին ու նոր սերնդի ներկայացուցիչները Մայիսյան հաղթանակներն են նշում:
Հայրենական պատերազմի վետերաններ 98-ամյա Վարդգես Շահբազյանի և 95-ամյա Դերենիկ Սաֆարյանի կրծքանշաններից ամեն մեկը մի սխրանքի պատմություն ունի:

Հատուկ տանկային վաշտի հրամանատար Վարդգես Շահբազյանը, ամբողջ պատերազմի ընթացքում ընդամենը մեկ անգամ վիրավորված լինելով, Հաղթանակի օրը դիմավորել է հենց Բեռլինում, պարել հայտնի քոչարին: Դերենիկ Սաֆարյանն էլ եղել է ձեռքի գնդացրորդ: Հիշում է. «1943 թվականին Կրասնոդարի երկրամասի Կրիմսկի տեղամասի առաջնագծում էր, խրամատների մեջ: Հուլիսյան ահասարսուռ գիշեր էր, երբ նկատեցի մթության մեջ առաջացող գրոհայիների խումբն ու անմիջապես զեկուցեցի ավագին: Հետո սկսվեց կրակոցների տեղատարափը»... Ասում է՝ այնքան էին կոփվել պատերազմի թոհուբոհի մեջ, որ ոչ մի դիակ ու վիրավոր այլևս սասրափելի չէր, կար միայն մեկ նպատակ՝ հաղթանակ: Ու հենց այդ գիշեր ձախ թևի վրա զգում է հրազենի հարվածն ու վիրավորվում, սակայն հաջորդ օրն իսկ մարտական ծառայության համար պարգևատրվում շքանշանով:
Պատերազմից հետո էլ նրանք շարունակել են ծառայել հայրենիքին ու ժողովրդին արդեն գիտության բնագավառում՝ երկար տարիներ աշխատելով նախկին Գյուղատնտեսական ինստիտուտում՝ ներկայիս Ագրարային համալսարանում: Հաղթանակի 73-րդ տարելիցին Գյուղատնտեսական ինստիտուտի Հայրենական պատերազմի մասնակից չորս տասնայկից ավել վետերաններից ցավոք ներկա են միայն երկուսը՝ Դերենիկն ու Վարդգեսը: Նրանց կողքին են նաև Աֆղանստանի պատերազմի վետերաններ Աբիկ Սամվելյանն ու Ալեքսանդր Գազարյանը: Ագրարային համալսարանի բակում, ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն, ռեկտորատի և արհկոմի  նախաձեռնությամբ դարձյալ տոնական միջոցառում է՝ նվիրված Հաղթանակի օրվան:
«Սիրելի՛ ներկաներ, շնորհավորում եմ բոլորիս Մայիսյան արդեն քառատոնի կապակցությամբ: Ճակատագրի բերումով և զարմանալիորեն մայիսը հայ ժողովրդի համար միշտ եղել է հաղթանակի ու ազատագրման ամիս՝ սկսած դեռ Ավարայրի ճակատամարտից մինչև Սարդարապատ ու Բաշ Ապարան, Հայրենական պատերազմից մինչև Շուշշի ազատագարում և մինչև վերջին իրադարձություններ, երբ հայ ժողովուրդը, հայ երիտասարդությունը կարողացավ իր միասնությամբ հասնել իր նպատակին: Հարգարաժան վետերաննե՛ր, անշուշտ այս հաղթանակների սկիզբը դուք եք դրել՝ ձեր հաղթական ոգին փոխանցելով ձեր որդիներին ու թոռներին, և մենք խոնարհվում ու մեր երախտիքի խոսքն են ասում ձեզ, ցանկանում միայն մի բան, որ մեզ հետ լինենք նաև հաջորդ մայիսներին»,-ասաց ՀԱԱՀ ռեկտոր, ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանը:
Պատերազմի վետերաններին ՀԱԱՀ ռեկտորատի և արհկոմի կողմից հանձնվեցին դրամական պարգևներ, շնորհավորանքի, մեծարման ու երախտիքի խոսքեր ասացին նաև համալսարանի  պրոֆեսորադասախոսական կազմի այլ ներկայացուցիչներ:

Այնուհետև, չխախտելով ավանդույթը, բոլորը միասին բաժակ բարձրացրեցին Մայիսյան հաղթանակների համար,

համատեղ լուսանկարվեցին ու ծաղիկներ խոնարհեցին համալսարանի բակում գտնվող Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին:


Նազելի Ավագյան

 

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

Մրցույթ ուսումը Կրակովի Յագելլոնիան համալսարանում շարունակելու նպատակո

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10