hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Մայիս 08

Ագրարայինն ընդլայնում է միջազգային համագործակցության սահմանները

Հայաստանի ազգային ագրարային և Ֆրանսիայի Բուրգունդիա Ֆրանշ-Կոնտե համալսարանների միջև 2018 թվականի մայիսի 7-ին կնքվեց միջազգային համագործակցության փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը

և Բուրգունդիա Ֆրանշ-Կոնտե համալսարանի նախագահ Նիկոլաս Շայլեն:

Կողմերը պայմանավորվեցին խթանել միջազգային ակադեմիական համագործակցությունը և հետազոտական ու կրթական փորձի փոխանակումը: Հուշագիրը լայնIMG_0193 հնարավորություններ է բացում երկու հաստատությունների հետազոտողների եւ աշխատակիցների, ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների փոխադարձ այցելությունների, համատեղ գիտակրթական և հետազոտական ծրագրերի իրականացման համար:
Հանդիպման ընթացքում բուհերի ղեկավարները ներկայացրեցին փոխշահավետ համագործակցության հնարավորությունները և հեռանկարները: Քննարկման ընթացքում Բուրգունդիա Ֆրանշ-Կոնտե համալսարանի նախագահ Նիկոլաս Շայլեն պատմեց այն ծրագրերի մասին, որոնք կարող են հետաքրքրել Հայաստանի ազգային ագրարային համալսարանին, մասնավորապես՝ սննդի

ընտրության ֆիզիոլոգիական և հոգեբանական չափորոշիչներ, սննդարդյունաբերության և գինեգործության միկրոկենսաբանություն և ֆիզիկոքիմիա ծրագրերը:
ՀԱԱՀ-ն խորապես հետաքրքրված է գինեգործության և խաղողագործության ծրագրերի զարգացմամբ: Հյուրերը այցելեցին նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գինեդարան, որտեղ մեծ հետաքրքրությամբ ծանոթացան Հայաստանում արտադրվող տարբեր գինիների պատրաստման տեխնոլոգիաներին և տեսականուն,

համտեսեցին նաև գինիներ: Պատվիրակության ներկայացուցիչներն իրենց հիացմունքը հայտնեցին Հայաստանում գինեգործության զարգացման և ՀԱԱՀ-ում բարձրագույն կրթությամբ գինեգործ մասնագետներին որակյալ տեսական և պրակտիկ գիտելիքներ հաղորդելու հնարավորությունների վերաբերյալ:

 

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

Մրցույթ ուսումը Կրակովի Յագելլոնիան համալսարանում շարունակելու նպատակո

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10