hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Մայիս 08

Ագրարային համալսարանը ստացավ «Խնայողությունների խաղ» մրցույթի միջբուհական փուլին մասնակցելու հնարավորություն 

Մայիսի 7-ին ՀԱԱՀ-ում ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ անցկացվեց «Խնայողությունների խաղ», որի նպատակն է զարգացնել անձնական ֆինանսների կառավարման և խնայողությունների վերաբերյալ գիտելիքներն ու հմտությունները: Խաղին մասնակցում էին Տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ և վարկ»,

«Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա և կառավարում», «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությունների 4-րդ կուրսերի 20 ուսանողներ, ովքեր միավորվել էին 5 անդամներից բաղկացած 4 թիմերում:

Մասնակիցների վերապատրաստման, խաղի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները համակարգել էր Ֆինանսներ և վարկ ամբիոնը: Խաղավարները Կենտրոնական բանկի աշխատակիցներ, ֆինանսական կրթության փորձագետ Աննա Սադոյանը և ֆինանսական կրթման դասընթացավար Հովհաննես Մկրտչյանն էին, ովքեր նախ բացատրեցին խաղի կանոնները, ապա թիմերը սկսեցին խաղը՝ փորձելով արդյունավետորեն կառավարել «ընտանիքի» ֆինանսական ռեսուրսները՝ ընտանիքի բոլոր անդամների համար հնարավորինս ապահովելով լավ կյանքի որակ:

3 փուլից բաղկացած «Խնայողությունների խաղը» անձնական ֆինանսների տնօրինման տարբեր ասպեկտների շուրջ թիմային մրցակցային խաղ է, որի մասնակիցները, ստանձնելով ընտանեկան դերային կերպարներ (հայր, մայր, քույր, եղբայր և տատիկ), պետք է կարողանան կյանքի հետ ուղիղ աղերսներ ունեցող խաղային տարբեր իրավիճակներում կառավարել իրենց ֆինանսները և կատարել խնայողություններ: Այն թիմը, որն ամենաշատն է կարողանում գտնել խելամիտ լուծումներ և հասնել հաջողության (անշարժ գույք գնել, երեխային կրթություն տալ և այլն), ըստ վաստակած միավորների, հաղթում է:


3-4 ժամ տևած խաղի վերջում հաղթող ճանաչվեց առավելագույն 130 միավոր հավաքած թիմը, որի 5 անդամները Կենտրոնական բանկի կողմից ստացան անհատական խրախուսական մրցանակներ՝ մասնագիտական գրականություն և հուշանվեր-խնայատուփեր, իսկ թիմը վաստակեց միջբուհական խաղին մասնակցելու հնարավորություն, որի ժամանակ խաղարկվելու է «Խնայողությունների խաղի» ոսկե գավաթը:
Նշենք, որ խաղին հետևում էին Ֆինանսներ և վարկ ամբիոնի վարիչն ու դասախոսները, ում դիտարկմամբ այս խաղը հրաշալի միջոց է ոչ միայն ֆինանսների կառավարման վերաբերյալ ուսանողների տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու տեսանկյունից, այլև սեփական եկամուտներն ու ծախսերն ինքնուրույն պլանավորելու և հետագայում ընտանեկան բյուջեն խելամիտ կառավարելու փորձ:


Նազելի Ավագյան

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10