hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Շաբաթ, Մայիս 05

Այց Արցախի պետական համալսարան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նա­­­­­խա­գահ Հայկ Ղևոնդյանը, ուսանողական գիտական ընկե­րության նախագահի պաշտոնակատար Մարտին Հովհաննիսյանը և գիտական գործունեությամբ աչքի ընկած ու­սա­նող­­ներ Հարություն Հա­րությու­նյանը, Արման Տողանյանը, Արտակ Ղազարյանը 

ապ­րի­լի 11-ից 14-ը Ար­ցա­­խի Հանրապետությունում մասնակցեցին Ղարաբաղյան շարժ­­ման 30-րդ տա­րե­դարձին նվիրված եռօրյա երիտասարդական ֆորումին և ու­սա­­նո­ղա­կան գիտա­ժողովին: Երիտասարդական ֆորումի շրջանակներում նախատեսված էին տարաբնույթ մի­­ջո­ցա­ռումներ` հարգանքի տուրք և խոնարհում Արցախի պե­տա­կան համալ­սա­րա­նի՝ նա­­­հատակված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, բազ­մապիսի հանդիպումներ, կլոր սեղան-քննար­կումներ, ընդունե­լու­թյուն­ներ բարձրաս­տիճան պաշ­տոնյաների մոտ, ինչ­պես նաև հանդիպումներ ղարաբաղյան շարժ­­­ման առա­ջա­­մարտիկների հետ, ուսանողական գի­տա­կան զեկու­ցում­­ներ, «Պաշար­ված­ները» պատ­մա-վա­վերա­գրա­կան ֆիլմի հակիրճ ցուցա­դրություն, շրջայց Շուշիի Սբ. Ղա­զան­չեցոց Ամե­նափրկիչ եկե­ղեցի, Գանձասար վա­նա­կան հա­մա­լիր, Ստեփանակերտին հարա­կից զորամաս, իսկ­ վերջում՝ ար­ցախյան հա­մեղ հյուրասիրություն և հա­մեր­գային ծրա­գիր:
Գիտաժողովի ընթացքում Հայաստանի ազգային ագրարային հա­մալ­սարանի ու­սանողները ներկայացրին Շարժման 30-ամյակին նվիր­ված իրենց զե­­­կույցները: Խոսեցին ղարաբաղյան հակա­մար­տությունում ՀԱԱՀ-ի դասա­խոս­նե­րի, ուսանողների մասնակ­ցու­թյան, հատուկ կառավարման կոմիտեի գործունեու­թյան, հիմնախնդրի կարգա­վոր­ման իրենց տեսլականի, տարբերակների մասին: Հատուկ շեշտվեց անկա­խա­ցումից մինչ այսօր համալսարանի ներդրած մեծ ավանդի մասին ԱՀ գիտա­կր­թա­կան զար­­գացման գործում: Համալսարանում աշխատանքների ա­վար­տից հետո մաս­­­­նա­կից­­ները մեկնեցին Շուշի, այցելեցին Սբ. Ղա­­զան­չեցոց Ամե­նա­փրկիչ եկե­ղեցի: Այնուհետև տեղի ունե­ցավ ար­ցախյան համեղ ուտեստների հյու­րա­սիրություն և մշա­­­­կութային ծրագիր Շուշիի թթե­նու այգում:
Այցի երրորդ օրն Արցախի Հանրապետության խոր­հրդա­րանի ղե­կավար Աշոտ Ղուլյանն ընդունեց երի­տա­սար­դական ֆո­րումի և ուսանողական գիտա­ժողովի մասնակից­նե­րին: Նա ընդգծեց նմանատիպ մի­ջո­ցառումների կարևորությունն ու­սա­նողներին համընդհանուր գաղափարների շուրջ համա­խմբելու, նրանց միջև կայուն և արդյունավետ համագործակցությունն ակ­­տի­վաց­նե­լու և ա­վելի կառուցողական դարձնելու, համահայկական կարևորու­թյան խըն­դիր­ների քննարկ­ման և մտքե­րի փոխանակման տեսանկյունից: Շեշ­տեց, որ արդյու­նա­վետ կառա­վար­ման հմտություններով, տեսա­կան և պրակտիկ գի­տե­լիք­ներով օժտ­ված երիտասարդներն են պետության հիմքը: Իսկ զարգացման ուղին որդեգրած Ար­ցախում այսօր նման մարդ­կային ռեսուրս­ների պահանջը ցանկալի է, որը հեռանկարում անպայման կբերի նշանակալի արդյունքների: 

Հանդիպումից հետո երի­տա­սար­դական ֆորումի և ուսա­նողա­կան գիտա­ժո­ղովի մասնակիցներն ուղևորվեցին Արցախի հո­գևոր կենտրոն՝ Գան­ձա­սար, որտեղ ստա­ցան Ար­ցա­խի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնու­թյունը: Սրբազանը հե­տա­քրքիր փաստեր ներ­կայա­ցրեց հա­կառակորդի հար­ված­ներից անսասան ու անառիկ մնացած վանական հա­մա­լիրի ստեղծման պատ­մությունից: Նաև ար­ցախյան պա­տե­րազ­մից առանձնացրեց դրվագներ, երբ հակառակորդը դիմում էր իրեն բնո­րոշ անմարդկային միջոցների` վանական համալիրը կործանելու հա­մար, սակայն Աստ­վածային ուժով վանքը մնացել է կան­գուն: Այսօր էլ Աստվածային օրհ­նությամբ այն պաշտպանում է հայ ազ­գին և զինվորին:
Պարգև Սրբազանի, Արցախի խորհրդարանի նախագահի և ԱրՊՀ ռեկտորի մասնակցությամբ հայկական երկու հանրապետությունների և սփյուռքի բարձ­րա­գույն ուսումնական հաստատությունների ավելի քան 150 ուսա­նողներ «Մա­տե­նա­դա­րան-Գանձասար» գիտամշակութային կենտ­­­­րո­­նում ամփոփեցին եռօրյա երի­տա­սար­դա­կան ֆո­րումի և ուսա­նո­ղական գիտա­ժողովի արդյունքները` ընդհան­րացնելով հայ­տարա­րու­թյան տեքստը:
Արցախի պետական համալսարանի ռեկտոր տիկին Մ. Մի­նասյանն իր ելույ­թում խոստացավ ներկայացված շուրջ 150 ուսա­նողա­կան զեկույցները հրատարակել առան­ձին ժողովածուով:
Երի­­­տա­­­սար­­դական ֆորումի և ուսանողական գիտա­ժողովի պաշ­տո­նական փակ­­ման արարողությունից հետո երիտասարդները վայելե­ցին արցախյան գեղա­տե­սիլ բնության հրաշքը, ինքնատիպ ու համեղ հյուրասիրությունն ու ջեր­մու­թյու­նը, պա­­­­րեցին, ուրախացան և հա­ջորդ օրը վերադարձան Երևան՝ կրկին Արցախ վերադառ­նալու անհամբեր սպա­սու­մով:

Մարտին Հովհաննիսյան
ՈՒսանողական գիտական ընկերության նախագահի պաշտոնակատար

 

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում 

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում (Բուլղարիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Վերոնշյալ համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ-ի 2 ուսանող։ Նրանց կտրամադրվի ամսական 800 եվրո կրթաթոշակ և 275 եվրո գումար`

...

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10