Պետք է հիշել ու պահանջել ոչ թե լացով ու կոծով, այլ ապրելով, արարելով ու հաղթելով ANAU
hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Ապրիլ 24

Պետք է հիշել ու պահանջել  ապրելով, արարելով ու հաղթելով 

ՀԱԱՀ ռեկտորատը, պրոֆեսորա- դասախոսական կազմն ու ուսանողությունը շարունակում են դատապարտել Օսմանյան Թուրքիայի կատարած ոճրագործությունը և ոգեկոչել ու խնկարկել Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, պահանջել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում ու հարցի արդար լուծում:
1915թ.-ին ոճրագործ թուրքը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք, մնացյալներին սփռեց ամբողջ աշխարհով մեկ՝ արտաքսելով պատմական հայրենիքից: Արհավիրքից հրաշքով փյունիկված հայ ժողովրդի բեկորները վերապրեցին Ցեղասպանությունը, որպեսզի պատմեն սերունդներին ու դարերին

կատարվածը, որպեսզի լսելի դարձնեն Տեր Զորի անապատներում մնացած որբերի ձայնը, Եփրատում խեղդվող մանուկների ու ծերերի ճիչ ու աղաղակները, որպեսզի բարձրաձայնեն հայոց դանթեականն ու լցնեն սերունդներին հայոց կորսված հողերի պահանջատիրությամբ ու էրգրի չմարող կարոտով, որն արդեն ավելի քան 100 տարի գենետիկ  հիշողությամբ փոխանցվում է Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին, լցնում գալիք սերունդներին վրեժի մշտական ցանկությամբ, ցեղասպանին դատապարտելու և պատժելու պահանջով:
Այդ պահանջն է, որ ամեն տարի ապրիլի 24-ին համախմբում է բոլոր հայերին Ծիծեռանակաբերդի բարձունքում ու աշխարհի տարբեր անկյուններում սփռված Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների շուրջ ու հայկական եկեղեցիներում` հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին ու մարդկությունից պահանջելու ոճրի արդար վճիռը: Եվ պետք է հիշել ու պահանջել ոչ թե լացով ու կոծով, այլ ապրելով զենքը ձեռքին,  եռանդագին կառուցելով  գյուղ ու քաղաք, հավատալով հրաշք գործող աշխատանքին և հայի այն միասնությանն ու համախմբվածությանը, որ դարեր ի վեր եղել է մեր գոյության բանաձևը, հրաշքներ գործել Մուսա լեռում, Սարդարապատում, Արցախ աշխարհում…
Հայոց համազգային երթի ընթացքն այլևս անկասելի է, քանզի հաղթողի տրամաբանությամբ է երիտասարդ մի ամբողջ սերունդ ելել պահանջատիրական երթի ու պայքարի, և այսօր Հայոց այս հարցի համաշխարհային ճանաչումն ու պետություն-պետության հետևից Ցեղասպանության փաստի դատապարտումը ապացույց է, որ ճշմարտություն չի կարող կորչել, և մենք պետք է հաղթենք այն պատերազմում, որ 100 տարի առաջ տանուլ տվեցինք, քանզի անպատիժ մնացած հանցանքերը ծնում են նոր հանցնանքեր, չդապարտված Ցեղասապանությունները` նոր Ցեղասապանություններ:

 

Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիան հրավիրում է մասնակցելու 2-րդ B-FoST համաժողովին

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10