hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Ապրիլ 12

ՀԱԱՀ ռեկտորն այցելել է «Կրթություն և կարիերա էքսպո 2018» միջազգային ցուցահանդես

«Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում շարունակվում է «Կրթություն և կարիերա էքսպո 2018» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի այցելուները հիմնականում հանրակրթական դպրոցների այս տարվա շրջանավարտներ են, մասնագիտական կողմնորոշում ստանալ ցանկացող ապագա դիմորդներ:

Ագրարային համալսարանի տաղավարի ներկայացուցիչներն այցելուների ուշադրությունն են հրավիրում հանրապետության ագրոպարենային միակ բուհի առավելություններին, աշխատաշուկայում ներկայումս մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններին՝ դիմորդներին ներկայացնելով Ագրարային համալսարանն ընտրելու 10 կարևոր պատճառները:
Առավոտյան ցուցահանդես է այցելել նաև ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանը՝ պրոռեկտորների և դեկանների ուղեկցությամբ: Շրջելով ցուցահանդեսի տաղավարներում՝ ՀԱԱՀ ռեկտորատի կազմը մի փոքր ավելի երկար կանգ առավ հարազատ բուհի տաղավարում՝ մոտիկից ծանոթանալով տաղավարի այս տարվա նորամուծություններին:
«Մեր տաղավարն ինչպես միշտ այս տարի ևս աչքի է ընկնում իր յուրօրինակ ձևավորմամբ, բուհը ներկայացնող տեղեկատվական գրքույկների և պաստառների հագեցվածությամբ: Ողջունելի է, որ ներկայացման ավանդական ձևերի հետ Ագրարային համալսարանն այս տարի կիրառել է նորամուծություն՝ մասնագիտությունների ներկայացման ժամանակակից ձևաչափ, ինչը, կարծում եմ, կխթանի մեր կողմից առաջարկվող մասնագիտությունների ուշագրավ և հանգամանալից ներկայացմանը»,- ասաց ռեկտորը:
Նշենք, որ ցուցահանդեսի ընթացքում ժամանակ առ ժամանակ տարբեր կրթական կազմակերպություններ էքսպոյի ցուցանմուշների սրահում ներկայացնում են կրթական տարբեր առաջարկներ և ծրագրեր: Ցուցահանդեսը կշարունակվի նաև վաղը՝ մինչ ժամը 17:00-ը: 

Նազելի Ավագյան

 

Միջազգային համաժողով

Միջազգային համաժողով

2019թ. հունվարի 29-31-ը ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը Թեհրանում նախատեսում է իրականացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել համաժողովի քարտուղարությանը:
ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը կհոգա այն անձանց կեցության ծախսերը, ում հոդվածները կարժանանան համաժողովի քարտուղարության հավանությանը:
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
www.icciri.ir/en կայքէջից:

...

Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱԱՀ-ում մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը, որը ֆինասավորվելու է նորվեգական «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից:
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենտիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են՝

...

Մրցույթ գիտության և տեխնոլոգիայի ոլորտի ձեռնարկատերերի համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10