hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Ապրիլ 10

Ընտրիր ճիշտ մասնագիտություն, կառուցիր լավ ապագա 

Ապրիլի 11-13-ը, ժամը 11:00-17:00-ը, «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում (հասցեն՝ Երևան, Հակոբ Հակոբյան փող., շենք 3, Մերգելյան ինստիտուտի տարածք) կգործի «Կրթություն և կարիերա էքսպո 2018» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, 2018-2019 ուսումնական տարվա դիմորդներին և բոլոր հետաքրքրվողներին հրավիրում է վերոնշյալ օրերին «Երևան էքսպո» կենտրոնում գործող Ագրարային համալսարանի տաղավար՝ մանրամասն ծանոթանալու ՀԱԱՀ-ի առաջարկներին, աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններին, ընդունելության կարգին, գիտական, հետազոտական, արտադրական նորություններին, համալսարանի միջազգային ծրագրերին, ուսումն արտերկրում շարունակելու բազմաթիվ հնարավորություններին:
«Ինչո՞ւ ընտրել Ագրարային համալսարանը» հարցի պատասխանը և ավելին իմանալու համար այցելեք ՀԱԱՀ տաղավար, որտեղ մեր մասնագետները կպատասխանեն ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին՝ օգնելով ընտրել ապագայի ճիշտ մասնագիտություն:

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10