hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Կիրակի, Ապրիլ 08

Փանոս Թերլեմեզյանին նվիրված դասախոսություն Ագրարայինում 

Կյանքի մեծ մասը դժվարությամբ ու աղքատության մեջ ապրած, 20-րդ դարի հայ անվանի նկարիչ Փանոս Թերլեմեզյանն իր ամբողջ ունեցվածքը՝ 2 մլն. ռուբլի արժողությամբ ստեղծագործական ժառանգությունը և բանկերում կուտակած 27.000 ռուբլի դրամական խնայողությունը

կտակել է Հայաստանի ազգային պատկերասրահին: Թերևս հենց դա է պատճառը, որ Թերլեմեզյանի անունն է կրում Երևանի գեղարվեստի պետական քոլեջը: Հայրենասեր նկարչի ու հասարակական գործչի կյանքն ու ստեղծագործական ուղին Ագրարայինի  փոքր դահլիճում արվեստասեր դասախոսներին և ուսանողներին ներկայացրեց ՀԱԱՀ պատմության թանգարանի վարիչ, արվեստաբան Սյուզաննա Փիլոսյանը: Դասախոսությունն ուղեկցվում էր տեսաշարով և նկարչի մասին հետաքրքիր, ուշագրավ պատմություններով: Վանի Այգեստան թաղամասում ծնված, դառը մանկություն ու պատանեկություն ունեցած երիտասարդը մեծ դժվարությամբ կարողանում է հասնել իր երազանքին՝ ընդունվել Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, ապա և Խրիմյան Հայրիկի աջակցությամբ ուսումը շարունակել Փարիզի Ռուդոլֆ Ժյուլիանի գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով անվանի նկարիչներ Ժան Պոլ Լորանսին և Բենժամեն Կոնստանին, մասնակցել նկարչական մի շարք մրցույթների՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ և արժանանալով ոսկե մեդալների: Ապրելով տարբեր երկրներում՝ ի վերջո նախընտրում է նորից վերադառնալ հայրենիք, «որպեսզի իր ճակատի քրտինքը խառնի հայ շինականի քրտինքին, որպեսզի մեր երկիրը միասին վերաշինենք»:

Նա եղել է նաև ակտիվ հասարակական գործիչ, ֆիդայի, դեռ երիտասարդ տարիներից հարել սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորմանը, մասնակցել Վանի ինքնապաշտպանությանը, պայքարել անարդարության դեմ, որի համար էլ միշտ հետապնդվել է իշխանությունների կողմից, մի քանի անգամ ձերբակալվել, սակայն անգամ ձերբակալված` շարունակել ստեղծագործել: Թերլեմեզյանը մտերիմ է եղել Հովհաննես Թումանյանի, Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի և ժամանկաշրջանի մյուս հայ մեծերի հետ, իսկ Կոմիտասի հետ մի որոշ ժամանակ Կ. Պոլսում վարձով բնակվել են նույն տանը: Նա նկարել է Թումանյանին որսի ժամանակ, Կոմիտասին՝ ծննդավայր Քոթահիայում՝ ծառի ստվերում նստած գիրք կարդալիս, որն ի դեպ միակ կտավն է, որտեղ Կոմիտասը հանդես է եկել որպես բնորդ: Նրա ստեղծագործական ժառանգության մի մասը կորել է 1915թ.-ին Վանից Թիֆլիս գաղթի ճանապարհին, սակայն եղած գործերն էլ բավական են փաստելու, որ նա հայ բնանկարչությունը հասցրել է մի նոր բարձունքի: Ս. Փիլոսյանը վերլուծեց նաև նրա կտավների մի մասը՝ բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ…
Միջոցառման վերջում ներկաները շնորհակալություն հայտնեցին Ս. Փիլոսյանին՝ հետաքրքիր և հագեցած դասախոսության համար՝ կարևորելով նման միջոցառումների դերը մարդու գեղագիտական աշխարհայացքի ձևավորման հարցում:
«Արդեն բարի ավանդույթ է դարձել Ագրարային համալսարանում տիկին Սյուզիի կողմից ժամանակ առ ժամանակ կազմակերպվող դասախոսությունները՝ նվիրված մշակույթի ու արվեստի հայ գործիչներին: Շնորհակալ ենք թեկուզ մեկ ժամով մեզ առօրյայից կտրելու և արվեստին մոտեցնելու համար»,-ասաց ՀԱԱՀ վարչատնտեսական դեպարտամենտի պետ-պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը՝ հույս հայտնելով, որ հաջորդ դասախոսությունը չի ուշանա:


Նազելի Ավագյան

 

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

 Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է դասախոսական 1 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 5 օրով դասավանդելու նպատակով։ ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել համապատասխան ֆակուլտետների դասախոսներ՝ http://www.ua.pt/page/14578: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել tovmasyan_lusine@yahoo.com էլեկտրոնային հասցեին` նամակի դաշտում նշելով Staff outgoing from ANAU to Aveiro, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ:

...

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Ուզո՞ւմ եք սովորել Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է 3 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) ուսումը 1 կիսամյակով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի ուսանողները (բացի առաջին և ավարտական կուրսերից)՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10