hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Շաբաթ, Ապրիլ 07

Շնորհավոր մայրության և գեղեցկության տոն 

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: 

Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և կատարվում մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ:

Ապրիլի 7-ը Հայաստանի Հանրապետությունում հռչակված է Մայրության և գեղեցկության տոն՝ ևս մեկ անգամ հավաստելով այն մասին, որ հայ ժողովուրդը մայրապաշտ է ու կնամեծար: Անհիշելի ժամանակներից հայ կինը եղել և մնում է ընտանեկան ջերմության եւ ավանդույթների իրական պահապանը: Եվ թեկուզ ամեն օր չենք ասում այդ մասին, բայց հավատացեք` միշտ զգում և բարձր ենք գնահատում ձեր` հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի առաքելությունը: Եվ պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետությունում տարվա ամենագեղեցիկ զարթոնքի ու ծաղկման միամսյակը նվիրված է հայ գեղեցկուհիներին ու մայրերին, ովքեր ոչ միայն հայ օջախի հենասյունն են, այլև հայրենիքի պաշպան ծնող ու դաստիարակող հերոսուհիներ, ովքեր հարկ եղած դեպքում զենքը ձեռքերին պայքարել են մեր հայրենիքի կերտման ճանապարհին:

ՀԱԱՀ ռեկտորատը, պրոֆեսորադասախոսական կազմը ՀԱԱՀ ռեկտոր, ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանի գլխավորությամբ լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում են համալսարանի բոլոր աշխատակցուհիներին և ուսանողուհիներին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մաղթում հաջողություններով լեցուն, առողջ ու անհոգ կյանք, կանացի երջանկություն, սեր ու ջերմություն:
Սիրելի' մայրեր և քույրեր, եղեք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ, և թող բարին ու բնության զարթոնքը հովանի լինեն ձեզ և ձեր ընտանիքներին:

 

Մշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետությունում

Ընտրիր ճիշտ մասնագիտություն, կառուցիր լավ ապագա

Բաց դաս

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10