hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Ապրիլ 06

Մասնագիտություն ընտրելը ճակատագրական է

Հայաստանի ազգային ագրարային hամալսարանի ռեկտոր Ա.Պ.Թարվերդյանի նախաձեռնությամբ վերջին տարիներին հա-մալսարանում պարբերաբար կազմակերպ-վում են հանրապետության ավագ դպրոց-ների, քոլեջների և ուսումնարանների աշա-կերտների մասնագիտական կողմնորոշմանը միտված ճանաչողական այցեր:

Համալսարան են այցելում ինչպես երևանյան, այնպես էլ մարզային դպրոցների աշակերտներ, ովքեր հնարավորություն են ստանում ճիշտ կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում:

Ուշադրության կենտրոնում են հատկապես մարզային դպրոցները, քանի որ ներկայումս շատ է կարևորվում մարզերի ապագա ուսանողների շրջանում ագրարային ոլորտի հանդեպ հետաքրքրություն սերմանելը:
2018թ. հունվար-մարտ ամիսներին համալսարանում ճանաչողական այցերի շրջանակներում հանրապետության 40 դպրոցների, մեկ քոլեջի և ուսումնարանի ավարտական դասարանների շուրջ 810 աշակերտներ և սովորողներ ծանոթացել են համալսարանի մասնագիտություններին, տեղեկացվել դրանց կարևորությանը, ընդունելության արտոնյալ պայմաններին, աշխատաշուկայում ագրարային մասնագիտությունների պահանջված լինելուն և հեռանկարներին, ինչպես նաև ուսանողական կյանքին: Աշակերտների հետ հանդիպումներ է ունեցել ՀԱԱՀ-ի ուսումնամեթոդական կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր Ս.Հ.Դավեյանը: Այդ հանդիպումների ընթացքում պրոռեկտորը մանրամասն անդրադարձել է երկրի զարգացման գործում գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությանը՝ նշելով համալսարանի տված գիտելիքների կարևորության, վարձավճարների և մյուս արտոնյալ պայմանների մասին: Աշակերտներն այցելել են համալսարանի գինեդարան, պատմության և շախմատի թանգարաններ, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն և մի շարք այլ ստորաբաժանումներ:
Աշակերտների կողմնորոշմանն ուղղված միջոցառումները կազմակերպվել և համակարգվել են համալսարանի ուսումնամեթոդական կենտրոնի աշխատակիցներ Դ.Հայրապետյանի, Լ.Նավասարդյանի և Ջ.Հակոբյանի կողմից: Այս գործընթացների կազմակերպման և իրականացման հարցում իրենց ակտիվ աջակցությունն են ցուցաբերել ֆակուլտետների դեկանները, ամբիոնների և բաժինների վարիչները, դասախոսները, միջոցառումներին բարեխղճորեն օժանդակել են ավտոպարկի և սննդի կազմակերպման սեկտորի կոլեկտիվները:

 

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

Մրցույթ ուսումը Կրակովի Յագելլոնիան համալսարանում շարունակելու նպատակո

Հայտարարություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10