hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Մարտ 23

Անվճար սովորելու հնարավորություն Կուբանի ագրարային համալսարանում 

Մարտի 22-ին ՀԱԱՀ ռեկտորատի դահլիճում տնտեսագիտական ֆակուլտետի դասախոսական կազմն ու ուսանողները հանդիպում ունեցան ՌԴ Կուբանի պետական ագրարային համալսարանի արտաքին կապերի պատասխանատու Էլեոնորա Նայնոդինայի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԱԱՀ Արտաքին կապերի

դեպարտամենտի պետ Գարեգին Համաբարձումյանը: Տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը, ողջունելով ներկաներին, խոսեց երկու բուհերի՝ հատկապես տնտեսագիտական ֆակուլտետների սերտ համագործակցության մասին, որն ամրագրվել է ռեկտորների միջև դեռևս 2012թ. կնքված և 2017թ. վավերացված երկկողմ համագործակցության համաձայնագրով: Կուբանի պետական ագրարային համալսարանը լավագույն համալսարաններից է ոչ միայն Ռուսաստանում, այլև հետխորհրդային երկրների տարածքում, որի հետ Հայաստանի ազգային ագրարային համալսարանն իրականացրել է մի շարք գիտաժողովներ, փորձի փոխանակման և դասախոսությունների շարք, վերապատրաստման դասընթացներ ու ամառային դպրոցներ: Տնտեսագիտական ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները մշտապես տարբեր զեկուցումներով մասնակցել են Կուբանի համալսարանում կազմակերպված գիտաժողովներին: Հարկ է նշել, որ վերջին համագործակցությունը 2017թ. դեկտեմբերին էր. ՀԱԱՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողներ Հովհաննես Ասատրյանը, Լիլիթ Մաթևոսյանը, Նարե Ավետյանն ու Գոհար Քերոբյանը զեկուցումներով հանդես են եկել Կուբանի համալսարանի կազմակերպած տնտեսագիտական միջազգային ուսանողական գիտաժողովում:
Այժմ Հայաստանի և Ռուսաստանի ագրարային ոլորտի համալսարանների համագործակցությունը մտնում է նոր փուլ. այսուհետ կիրականացվեն նաև ուսանողների փոխանակման ծրագրեր՝ խթանելով երկու բուհերի միջև ակադեմիական շարժունությունը:
,,Если рай, то это Краснодарский край’’ ,- ողջունելով ներկաներին՝ այսպես սկսեց իր ելույթը Էլեոնորա Նայնոդինան՝ ասելով, որ վերոնշյալ արտահայտությունը տարածված է Կրասնոդարի տարածաշրջանում, որտեղ և գտնվում է Կուբանի համալսարանը, բայց հիմա ինքն այն կարծիքին է, որ դրախտը Հայաստանն է: «Այստեղ ամեն ինչ այնքան հարազատ է, որ թվում է, թե ես տանն եմ, տպավորված եմ ինչպես հայերի ջերմ ընդունելությամբ, այնպես էլ արևային եղանակով: Կարծում եմ՝ այս ամենն ավելի է ջերմացնելու երկու բուհերի միջև համագործակցությունը»,- նշեց նա, ապա տեսաշարով ներկայացրեց Կուբանի համալսարանն իր 22 ֆակուլտետներով, ենթակառուցվածքներով, ուսանողական առօրյայով ու ընձեռած հնարավորություններով: «Կարելի է ասել քաղաք քաղաքի մեջ»,- նկատեց Կուբանի համալսարանի ներկայացուցիչը: Կուբանի համալսարանը 174 հա ընդհանուր մակերեսով տարածքի վրա ուսումնական շենքերից բացի ունի գրեթե ամեն ինչ ուսանողների առօրյան հենց համալսարանի ներսում լիարժեք կազմակերպելու համար՝ հանրակացարան, սննդի կետեր, համաբուժարան, սպորտային համալիրներ, լողավազան, գրադարան, մշակութային կենտրոններ, բանկ: Ամենուր տեղադրված են տեսախցիկներ, ինչն էլ ապահովում է ուսանողների շուրջօրյա անվտանգությունը, որն իրականում շատ կարևոր է համալսարանում սովորող ուսանողների ծնողների համար:

Ըստ Նայնոդինայի՝ համալսարանը համագարծակցում է աշխարհի 57 երկրների տարբեր բուհերի հետ և իրականացնում բազմատեսակ, այդ թվում և ուսանողների փոխանակման ծրագրեր: Այստեղ սովորում են ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից, ինչն էլ նշանակում է, որ ագրարային ոլորտի բարձրորակ կրթություն ստանալուց զատ, ուսանողները ստանում են նաև տարբեր ազգերի հետ միջմշակութային հաղորդակցման հնարավորություն: Այս բուհի շրջանավարտ է նաև ՌԴ ներկայիս գյուղատնտեսության նախարարը: Այժմ Կուբանի ագրարային համալսարանում ռուսերեն լեզվով ուսումն անվճար շարունակելու հնարավորություն ունեն նաև ՀԱԱՀ տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրանտները, հետագայում նաև՝ բակալավրի ուսանողները: Կեցության ծախսերը ևս հոգում է Կուբանի համալսարանը: 

Այնուհետև ներկաները դիտեցին համալսարանի մասին պատմող տեսաֆիլմ: Հանդիպման վերջում Է. Ղազարյանը ՀԱԱՀ-ի կողմից հուշանվեր և ծաղիկներ հանձնեց Կուբանի համալսարանի ներկայացուցչին: Կողմերը հույս հայտնեցին, որ ուսանողների փոխանակման ծրագրի շնորհիվ համագործակցությունն ավելի կխորանա և կնպաստի երկու երկրների ագրարային ոլորտների համար լավագույն մասնագետների պատրաստմանը, որն էլ կխթանի Հայաստանում և Ռուսաստանում ագրոպարենային համակարգերի զարգացմանը:


Նազելի Ավագյան

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10